![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/M%25C3%25BCnster%252C_F%25C3%25BCrstbisch%25C3%25B6fliches_Schloss_--_2018_--_1930-31_%2528cropped%2529.jpg/640px-M%25C3%25BCnster%252C_F%25C3%25BCrstbisch%25C3%25B6fliches_Schloss_--_2018_--_1930-31_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Մյունստերի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
«Մյունստերի համալսարանը» (գերմ.՝ Westfälische Wilhelms-Universität Münster, WWU) պետական համալսարան, որը գտնվում է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Մյունստեր քաղաքում։
Մյունստերի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, Local Internet registry? և լրիվ համալսարան |
Կարգախոս | wissen.leben և living.knowledge |
Հիմնադրված է | ապրիլի 16, 1780 |
Տնօրեն | Johannes Wessels? |
Ընդհանուր անձնակազմ | 592 մարդ (2021)[1] |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], Local Internet registry?[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10] և ORCID[11] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մյունստեր |
Կայք | uni-muenster.de(գերմ.)(անգլ.) |
![]() ![]() Մյունստերի համալսարան, Գերմանիա | |
![]() |
Այն Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանն է և գերմանական մտավոր կյանքի առաջատար կենտրոններից մեկը՝ ունենալով ավելի քան 43,000 ուսանող, 15 ֆակուլտետ, 120 և ավելի ուսումնական ոլորտներ։ Համալսարանն առաջարկում է առարկաների լայն շրջանակ՝ գիտության, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Որոշ դասընթացներ դասավանդվում են նաև անգլերեն լեզվով՝ ներառյալ ասպիրանտուրայի ծրագրերը, ինչպես նաև՝ գեոինֆորմատիկայի, աշխարհագրական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ասպիրանտուրայում։
Պրոֆեսորներն ու նախկին ուսանողները նվաճել են Եվրոպայում ամենահեղինակավոր և ամենալավ ֆինանսավորվող Լեյբնիզի տասը մրցանակներ և մեկ Ֆիլդսյան մրցանակ։ Մյունստերի համալսարանը հաջող է հանդես եկել նաև Գերմանիայի կառավարության Գերազանցության Նախաձեռնության իրականացման գործում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/M%C3%BCnster%2C_Schloss_--_2014_--_6769-71_%28crop%29.jpg/640px-M%C3%BCnster%2C_Schloss_--_2014_--_6769-71_%28crop%29.jpg)