![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Alte-aula-tuebingen-2018.jpg/640px-Alte-aula-tuebingen-2018.jpg&w=640&q=50)
Թյուբինգենի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Թյուբինգենի համալսարան, պաշտոնապես՝ Էբերհարդի և Կառլի համալսարան (գերմ.՝ Eberhard Karls Universität Tübingen), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի Թյուբինհեն քաղաքում։ Բժշկության, բնական և հասարակական գիտությունների ոլորտում մեծ ճանաչում ունեցող ամենահին համալսարաններից մեկն է Գերմանիայում։ Հայտնի է ազատամիտ քրիստոնեական աստվածաբանության մեջ ունեցած մեծ ներդրումով։ Հիմնվել է 1477 թվականին Վյուրտեմբերգի կոմս Էբերհարդ Մորուքավորի նախաձեռնությամբ և նրա դաստիարակ ու խորհրդատու, գիտնական-մարդասեր Յոհան Նաուկլերի ջանքերով։
Թյուբինգենի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | լրիվ համալսարան, հասարակական համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան, University of Excellence? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1477 |
Հիմնադրիր | Eberhard I, Duke of Württemberg? |
Անվանված է | Eberhard I, Duke of Württemberg? և Duke Karl II Eugen, Duke of Württemberg? |
Ռեկտոր | Karla Pollmann?[1] |
Անդամակցություն | Համալսարանների մատարիկի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], Open Source Business Alliance?[7], UFA / DFH / FGU?[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10], Guild of European Research-Intensive Universities?[11] և ORCID[12] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տյուբինգեն |
Կայք | uni-tuebingen.de(գերմ.)(անգլ.) |
![]() ![]() Թյուբինգենի համալսարան, Գերմանիա | |
![]() |
Թյուբինհենը Մարբուրգի, Գյոթինգենի, Ֆրայբուրգի և Հայդելբերգի հետ միասին մտնում է Գերմանիայի «համալսարանական քաղաքների» հնգյակի մեջ։ Շրջանավարտների մեջ շատ են հատկապես քիմիայի և բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրները։