Կարլ Լանդշտայներ
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Լանդշտայներ (գերմ.՝ Karl Landsteiner, հունիսի 14, 1868(1868-06-14)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] և Բադեն, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1944(1944-06-26)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ավստրիացի բժիշկ, կենսաբան։ Ռոյալ հասարակության արտասահմանյան անդամ (ForMemRS)։
Կարլ Լանդշտայներ Karl Landsteiner | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1868(1868-06-14)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] կամ Բադեն, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունիսի 26, 1944(1944-06-26)[5][1][2][…] (76 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] բնական մահով |
Գերեզման | Prospect Hill Cemetery[6] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և ԱՄՆ |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, իմունաբան, բժիշկ, պրոֆեսոր, արյունաբան, ախտաբան, կենսաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Ժնևի համալսարան և Ռոքֆելլերի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Վիենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ինչով է հայտնի | արյան խմբերի համակարգ պոլիվիրուս ռեզուս գործոն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Leopoldine Helene Wlasto? |
Հայր | Leopold Landsteiner?[11] |
Ստորագրություն | |
Karl Landsteiner Վիքիպահեստում |
1900 թվականին առաջինն է հայտնաբերել արյան հիմնական խմբերը և մշակել է դրանց ժամանակակից դասակարգման համակարգը։ 1940 թվականին Ալեքսանդր Վիների հետ հայտաբերել է Ռեզուս գործոնը՝ հնարավորություն ընձեռելով բժիշկներին կատարելու արյան փոխներարկում, առանց հիվանդի կյանքը վտանգելու։
1909 թվականին Կոնստանտին Լևադիտի և Էրվին Փոպերի հետ հայտնաբերել է պոլիո վիրուսները (Poliovirus)։ 1930 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիա և բժշկություն անվանակարգում։ 1946 թվականին արժանացել է «Լասկեր մրցանակի» և հետմահու ճանաչվել է փոխներարկվող բժշկության հայրը[12][13]։