Կաղապար:ԸԻ/Շաբաթ 28, 2022 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
- հուլիսին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կանգնեցնելու գաղափարին։
- հուլիսի 8-ին նախընտրական արշավի ժամանակ ելույթ ունենալուց սպանել են Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեին (նկարում) ։
- հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչև Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
- հուլիսի 3-ին Իտալիայի հյուսիս-արևելքում Մարմոլադա լեռան սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ։
- հունիսի 27- ին Հորդանանի Ակաբա նավահանգստում թունավոր գազի արտահոսք է տեղի ունեցել։ 25 տոննա քլորով բեռնարկղը կռունկից ընկել է խարսխված նավի վրա և պայթել։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն տասնչորս և վիրավորվել ավելի քան 265 մարդ։
- 50 տարվա մեջ առաջին անգամ ՆԱՍԱ-ն հրթիռ է արձակել ոչ ամերիկյան տիեզերակայանից; Գիտական հարթակով հրթիռի արձակումն իրականացվել է ավստրալական «Արնհեմ» տիեզերակայանից։
- Հունիսի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի Լաքլենդ ռազմաօդային բազայի մոտ, տրակտորի բեռնատար-կցասայլում հայտնաբերվել է 46 դի։
Վերջերս մահացածներ՝ Շինզո Աբե • Լեոնիդ Շվարցման • Յուրի Շատունով • Ռեգիմանտաս Ադոմայտիս • Ժան Լուի Տրենտինյան • Բախտիար Հովակիմյան