Շինզո Աբեի սպանություն
Վիքիլուրերի հոդված From Wikipedia, the free encyclopedia
Վիքիլուրերի հոդված From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանություն տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 8-ին, տեղական ժամանակով (UTC+9), ժամը 11:30-ի սահմաններում։ Քաղաքական գործչի մեջքին երկու անգամ կրակել են ինքնաշեն հրազենից[11], երբ նա Նարա պրեֆեկտուրայի Յամատո-Սայդայջի կայարանի մոտ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ժամանակ նախընտրական ելույթ էր ունենում կուսակցության թեկնածուի օգտին[12][13][14]։
Շինզո Աբեի սպանություն | |
---|---|
Տեսակ | քաղաքական սպանություն և հրազենով հարձակում |
Երկիր | Ճապոնիա |
Գրոհի վայր | Նարա |
Տեղադրանք | Yamato-Saidaiji Station?[1] |
Գրոհի նպատակ | Շինզո Աբե[2] |
Տարեթիվ | մոտ հուլիսի 8, 2022[3][4] |
Զենք | Ատրճանակ[5][6][7][…] |
Զոհվածներ | 1 մարդ (հուլիսի 8, 2022)[8][9] |
Ահաբեկիչների քանակ | 1[10] |
Assassination of Shinzō Abe Վիքիպահեստում |
Կասկածյալ Տեցույա Յամագամին ձերբակալել են դեպքի վայրում։ Ավելի ուշ Շինզո Աբեին բժշկական ուղղաթիռով տեղափոխել են Նարա բժշկական համալսարանի հիվանդանոց։ Շինզո Աբեն ծանր էր վիրավորվել, հիվանդանոց ժամանելու ժամանակ կենդանության նշաններ ցույց չի տվել և գտնվել է կլինիկական մահվան վիճակում։ Ժամը 17։03-ին հայտարարել են, որ Աբեն մահացել է[15]։
Աբեի մահը արժանանացել է միջազգային դատապարտման։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ բարձր են գնահատել Աբեի ձեռքբերումները՝ միաժամանակ ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ[16]։ Նրա սպանությունը Ճապոնիայի նախկին վարչապետի առաջին սպանությունն էր 1936 թվականի փետրվարի 26-ի միջադեպի ժամանակ Սաիտո Մակոտոյի և Տակահաշի Կորեկիոյի սպանությունից հետո, ինչպես նաև G7- ի նախկին առաջնորդի առաջին սպանությունը 1978 թվականին Իտալիայի վարչապետ Ալդո Մորոյի սպանությունից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.