From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Էդիսոնի Ասրյան (մայիսի 22, 1977, Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 2022 թվականի հուլիսի 14-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[2][3], պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Էդվարդ Ասրյան | |
---|---|
մայիսի 22, 1977 (47 տարեկան) - | |
Ծննդավայր | Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ |
Ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին, ԼՂՀ Ազոխ գյուղում։
1994 թ-ից զբաղեցնում է տարբեր ղեկավար պաշտոններ ԶՈՒ կազմում։ 2015 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալի, այնուհետև ֆակուլտետի պետի պաշտոնները։ 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ։ 2019 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի - գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում, իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել էր այդ պաշտոնից[4]։ 2022 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ[5][6]։
2020 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2023 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Էդվարդ Արսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[7]։
2013 թվականի հունվարի 21-ին, բանակի օրվա առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.