From Wikipedia, the free encyclopedia
Արնհեմ տիեզերական կենտրոն (անգլ.՝ Arnhem Space Centre), Ավստրալիայի առաջին և միակ առևտրային տիեզերական կայանն է։ Գտնվում է Նհուլանբոյ քաղաքի մոտ, Գով թերակղզում, Ավստրալիայի հյուսիսային պատմական շրջան Արնհեմ Լենդի հյուսիս-արևելքում։ Նրա՝ հասարակածից ընդամենը 12 աստիճան դեպի հարավ գտնվելու փաստը, այն դարձնում է տիեզերական կայանի համար հարմար վայր։
Արնհեմի տիեզերական կենտրոնը պատկանում է և շահագործվում է Equatorial Launch Australia (ELA) ընկերության կողմից[1]։
Արնհեմի տիեզերական կենտրոնը սարքավորված է ինչպես ենթաուղեծրային թռիչքներ, այնպես էլ փոքր ուղեծրային թռիչքներ իրականացնելու համար։ Կայանի հասարակածի մոտգտնվելու դիրքը նախընտրելի է դեպի արևելք արձակվող ուղեծրային հրթիռների համար, քանի որ լրացուցիչ արագություն է ապահովվում Երկրի պտույտի պատճառով[2]։
2022 թվականի հունիսի 26-ին ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը օգտագործել է կայանը առաջին անգամ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող առևտրային տիեզերական կայանից թռիչք կազմակերպելու համար[3][4]։ Արձակվել է Black Brant IX հրթիռը, որը կրել է[5] Մադիսոնի վիսկոնսինյան համալսարանի ռենտգենյան աստղագիտական նպատակների համար ռենտգենյան քվանտային կալորաչափ (XQC)։ Առաքելությունը 327 կմ հեռակետով ենթաուղեծրային թռիչք էր։ Դա Արնհեմի տիեզերական կենտրոնից ենթաուղեծրային հրթիռի առաջին արձակումն է եղել[6]։ Առաքելությունը հաջող է անցել։
ՆԱՍԱ-ի կողմից հետագա արձակումները նախատեսված են 2022 թվականի հուլիսի 4-ին և հուլիսի 12-ին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.