![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Lake_Sev_01.jpg/640px-Lake_Sev_01.jpg&w=640&q=50)
Ադրբեջանի ներխուժումը Հայաստան
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա և տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից, որն սկսել է 2021 թվականի մայիսի 12-ին[18]։ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվել[19]։ Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից[20] և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն ՀԱՊԿ-ի դեպքում համարժեք պատասխան չի ստացել, իսկ Ռուսաստանը առաջարկել է կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) | |||||||||||||
![]() Սև լիճը, որն այս գործողության արդյունքում մասամբ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
![]() |
![]() | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
![]()
|
![]() ![]() ![]() | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
Անհայտ | Մոտ 1000 զինծառայող[1]։ | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
8 զոհ[2][3][4]։
33 վիրավոր[5][6][7][8][9][10][11] |
2 զոհ[14][15]։ 5 վիրավոր[16][17] |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Armenia-Azerbaijan_Border_Crisis.svg/640px-Armenia-Azerbaijan_Border_Crisis.svg.png)
Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ[21], Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հնդկաստանը Ադրբեջանին կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից[22], իսկ Ռուսաստանը կարևորել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին՝ հրադադարի պահպանման անհրաժեշտությունը[23]։
Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[24]։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չեն տվել։
Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում զոհվել է 1 պայմանագրային զինծառայող, կան վիրավորներ[25]։ Ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են նաև Հայաստանի ԶՈւ 6 զինծառայողի։
Ճգնաժամը էլ ավելի սրվեց հուլիսին, երբ Հայաստան-Նախիջևան սահմանին, բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև բախումները տարածվեցին Գեղարքունիքի մարզ-Քարվաճառ շրջանում, երկու կողմից էլ զոհերի մասին տեղեկություններ ստացվեցին։
2021 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածքը նաև երկրի արևելյան տեղամասերից մեկում և գրավել ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրք[26][27]։
Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք ներխուժել է 4 հատվածում՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածը 2020 թվականի հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ, Վերին Շորժա, և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ 2021 թվականի մայիսին, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերինշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատվածում, հիմնականում՝ Սև լճի տարածքը և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը 2022 թվականի մարտին[28]։