![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Liver_Cancer_in_Mouse_Model_%252842507312762%2529.jpg/640px-Liver_Cancer_in_Mouse_Model_%252842507312762%2529.jpg&w=640&q=50)
Լյարդի քաղցկեղ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Լյարդի քաղցկեղ, հայտնի է նաև որպես հեպատիկ քաղցկեղ և առաջնային հեպատիկ քաղցկեղ, քաղցկեղ, որն առաջանում է լյարդում[1]։ Քաղցկեղը, որը տարածվում է այլ տեղից դեպի լյարդ, հայտնի է որպես լյարդի մետաստազ, ավելի տարածված է, քան այն, որը սկիզբ է առնում լյարդում[2]։ Լյարդի քաղցկեղի ախտանշաններն են՝ գոյացության զգացողություն կամ ցավ աջ կողմում՝ կրծքավանդակի տակ, որովայնի այտուց, դեղնավուն մաշկ, կապտուկների հեշտ առաջացում, քաշի կորուստ և թուլություն[1]։
Լյարդի քաղցկեղ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Լյարդի ցիռոզ և aflatoxins? |
Հիվանդության ախտանշաններ | Դեղնախտ, որովայնային ցավ, մարմնի քաշի կորուստ և լյարդի մեծացում |
Բուժաքննություն | CT, ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, endoscopic retrograde cholangiopancreatography?, percutaneous transhepatic cholangiography?, magnetic resonance cholangiopancreatography?, բիոպսիա և արյան բիոքիմիական հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
![]() |
Լյարդի քաղցկեղի առաջատար պատճառը ցիռոզն է՝ հեպատիտ B-ով, հեպատիտ C-ով կամ ալկոհոլով պայմանավորված[3]։ Այլ պատճառներն են աֆլատոքսինը, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը և լյարդի ծծանները[2]։ Ամենատարածված տեսակներն են լյարդաբջջային կարցինոման (հեպատոցելուլար կարցինոմա`HCC), որը կազմում է դեպքերի 80%-ը և խոլանգիոկարցինոման[2]։ Քիչ տարածված տեսակներն են՝ լորձային կիստոզ նորագոյացությունը և ներծորանային պապիլար լեղային նորագոյացությունը[2]։ Ախտորոշմանը կարող են օժանդակել արյան թեստը և բժշկական նկարները՝ հյուսվածքային բիոպսիայով հաստատված[1]։
Կանխարգելիչ միջոցներն են՝ հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և հեպատիտ B-ով կամ C-ով վարակվածների բուժումը[2]։ Սկրինինգը խորհուրդ է տրվում լյարդի քրոնիկական հիվանդությամբ մարդկանց[2]։ Բուժման տեսակներն են՝ վիրահատությունը, թիրախային թերապիան և ճառագայթային թերապիան[1]։ Որոշ դեպքերում կարող են կիրառվել աբլացիոն թերապիան, էմբոլիզացիոն թերապիան կամ լյարդի փոխպատվաստումը։ Լյարդի փոքր գոյացությունները կարող են հսկվել[1]։
Լյարդի առաջնային քաղցկեղն աշխարհում վեցերորդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է (6%) և քաղցկեղից մահվան առաջատար պատճառը (9%)[2][4]։ 2012 թվականին հանդիպել է 782,000 մարդու մոտ և 2015 թվականին հանգեցրել 810,500 մահվան[4][5]։ 2015 թվականին լյարդի քաղցկեղից դիտվել է 263,000 մահվան դեպք հեպատիտ B-ի պատճառով, 167,000՝ հեպատիտ C-ի և 245,000՝ ալկոհոլի[5]։ Լյարդի քաղցկեղի բարձր հաճախականություն դիտվում է այնտեղ, որտեղ տարածված են հեպատիտ B-ն և C-ն՝ ներառյալ Ասիան և Ենթասահարական Աֆրիկան[2]։ Լյարդաբջջային քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Ավելի հաճախ ախտորոշվում է 55-65 տարեկան մարդկանց շրջանում[6]։ Հինգամյա ապրելիությունը Միացյալ Նահանգներում կազմում է 18%[6]։ «hepatic» բառը հունարեն hêpar բառից է, որը նշանակում է լյարդ[7]։