From Wikipedia, the free encyclopedia
Աբլացիա (լատին․՝ ablatio պոկում, հեռացում), զանգվածի հեռացումը պինդ մարմնի մակերևույթից՝ այդ մակերևույթը շրջահոսող տաք գազերի հոսքով։ Աբլացիան տեղի է ունենում էրոզիայի, հալման, սուբլիմման հետևանքով։ Դիտվում է, օրինակ, մթնոլորտում ասուպային մարմինների և տիեզերական թռչող ապարատների մեծ արագությամբ շարժվելու ժամանակ։
Օգտագործվում է տիեզերական թռչող ապարատների մասերի արտաքին պաշտպանության (պաղեցման) և տաք գազերի հոսքից ուժեղ տաքացող հրթիռային շարժիչների ներքին պաշտպանության համար՝ կոնստրուկցիոն նյութի կամ տաքացող մակերևույթը պատող հատուկ նյութի շերտի հալման կամ սուբլիմման ջերմությունը ընտրելու միջոցով։ Սուբլիմման հետևանքով առաջացած նյութերը, որոնք հոսանքով շարժվում են դեպի ներքև, ստեղծում են գազային պատվար՝ պատերը պաշտպանելով մթնոլորտի կամ այրված նյութերի հետ անմիջական շփումից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբլացիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.