From Wikipedia, the free encyclopedia
Կենսազննում, բիոպսիա (հին հունարեն՝ βίος — կյանք + ὄψις — արտաքին տեսք), բժշկական հետազոտություն, որը որպես կանոն իրականացնում է վիրաբույժը, միջամտություն իրականացնող ճառագայթաբանը կամ սրտաբանը։ Բիոպսիայի ժամանակ նմուշառված բջիջները կամ հյուսվածքները ենթարկվում են զննման՝ հիվանդության առկայությունը կամ ընդգրկվածությունը որոշելու համար։ Որպես կանոն ախտաբանը հյուսվածքն ուսումնասիրվում է մանրադիտակով, սակայն այն կարող է ուսումնասիրվել նաև քիմիական անալիզի միջոցով։ Էքսցիզիոն բիոպսիայի դեպքում հեռացվում է ամբողջական գոյացությունը կամ կասկածելի հատվածը, մինչդեռ ինցիզիոն բիոպսիայի դեպքում ախտահարված հյուսվածքից առանձնացվում է մի հատված միայն, սակայն ամբողջական ուռուցքը կամ ախտահարված մասը չի հեռացվում։ Ասեղային ասպիրացիոն բիոպսիայի դեպքում ասեղի օգնությամբ հյուսվածքի կամ հեղուկի նմուշը վերցվում է այնպես, որ հյուսվածքի բջիջների հիստոլոգիական կառուցվածքը չի խախտվում։
Կենսազննում | |
---|---|
Տեսակ | լաբորատոր ախտորոշման տեսակ |
Ենթադաս | ինվազիվ թեսթ և բժշկական նմուշառում |
Մասնագիտություն | Վիրաբուժություն |
ICD-10-PCS | 0?D???X (without force), 0?B???X (with force) |
MeSH | D001706 |
MedlinePlus | 003416 |
Բիոպսիան ամենից հաճախ կատարվում է այն դեպքերում, երբ առկա է քաղցկեղի կամ բորբոքային գործընթացի զարգանալու հավանականություն։
Քաղցկեղ կասկածելու դեպքում կարելի է կիրառել բիոպսիայի տարբեր տեսակներ․ Էքսցիզիոն բիոպսիայի դեպքում փորձում են հեռացնել ախտահարված ամբողջական հատվածը։ Երբ բիոպսիայի ընթացքում վերցված նմուշն արդեն ուսումնասիրված է, անկախ ախտորոշմից ուսումնասիրվում են նաև ախտահարված մասի շուրջ եղած հյուսվածքները, բիոպսիայի ընթացքում վերցված նմուշի եզրերը, որպեսզի պարզելեն, թե արդյոք հիվանդությունը տարածվել է ավելի լայն շրջանակով թե ոչ։ «Մաքուր եզրեր» կամ «բացասական եզրեր» ասելով հասկանում են, որ բիոպսիայի նմուշի եզրերում հիվանդություն չի հայտնաբերվել, իսկ «Դրական եզրերը» նշանակում է, որ հայտնաբերվել է հիվանդություն, և որ կախված ախտորոշումից ավելի լայն մասշտաբի էքսցիզիայի կարիք ունի։
Երբ մի շարք պատճառներից ելնելով գոյացության ամբողջական հեռացումը ցուցված չէ, ինցիզիոն բիոպսիայով հյուսվածքից մի կտոր է առանձնացվում։ Որոշ դեպքերում գոյացությունից նմուշ կարող են վերցնել այնպիսի սարքերով, որոնք հատված են պոկում, առանձնացնում ամբողջ գոյացությունից։ Հյուսվածքն առանձնացնում են հզոր լույսի պայմաններում, տարբեր չափերի ասեղների կիրառմամբ։ Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի ընթացքում բջիջներ և բջջախմբեր են վերցնում համեմատաբար փոքր տրամագիծ ունեցող ասեղների կիրառմամբ[1]։
Բիոպսիայի պաթոլոգիական ուսումնասիրությամբ կարելի է որոշել, թե գոյացությունը բարորակ է, թե չարորակ։ Այն կօգնի զանազանել քաղցկեղի մի շարք տեսակներ։ Ի հակադրություն բիոպսիայի, որի դեպքում ախտահարված հատվածից պարզապես նմուշ է վերցվում, ախտաբանը կարող է գործ ունենալ ավելի լայն մասշտաբի էքսցիզիոն նմուշի հետ, որը մասնահատմամբ վերցնում է վիրաբույժն, ով այս կերպ պացիենտին փորձում է ամբողջովին ազատել ախտահարված հատվածից։ Օրինակ՝ ախտաբանը կարող է մաստեկտոմիայի նմուշ ուսումնասիրել, անգամ եթե կրծքի՝ նախկինում արված ոչ էքսցիզիոն բիոպսիայով հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը։ Մաստեկտոմիայի ամբողջական նմուշի ուսումնասիրությունը հստակ պատկերացում կտա քաղցկեղի բնույթի վերաբերյալ, հնարավոր կլինի պարզել ուռուցքի ենթադասակարգումը և գնահատել հիստոլոգիական վիճակը, պարզել քաղցկեղի ընդգրկվածությունը։
Գոյություն ունի հեղուկային բիոպսիայի 2 տեսակ` ուռուցքի շրջանառվող բջիջների հետազոտություն կամ ուռուցքի շրջանառվող, անբջիջ ԴՆԹ հետազոտություն (դրանք, իրականում բիոպսիա չեն, այլ արյան հետազոտություն, որ չեն պահանջում հյուսվածքի բիոպսիա)[2]
Այս մեթոդներն ապահովում են ոչ ինվազիվ այլընտրանքային տարբերակ ինվազիվ բիոպսիաների կրկնությունից խուսափելու համար, որոնց շնորհիվ կարելի է գնահատել քաղցկեղի մուտացիաները և պլանավորել անհատական բուժումը։ Բացի այդ, քանի որ քաղցկեղը հետերոգեն գենետիկ հիվանդություն է, իսկ էքսցիզիոն բիոպսիաների կիրառմամաբ կարելի է ստանալ ուռուցքի դինամիկ, արագ կատարվող գենետիկ փոփոխությունների շարքում որևի պահին կատարված փոփոխության պատկերը միայն, հեղուկ բիոպսիան ունի որոշակի առավելություններ գենոմի այն հետազոտությունների համեմատ, որոնք հիմքում հյուսվածքի բիոպսիան է.[3] Ի հավելում սրա, էքսցիզիոն բիոպսիաները ինվազիվ են, չեն կարող իրականացվել շարունակաբար և արդյունավետ չեն ուռուցքի զարգացման և մետաստազների դինամիկան հասկանալու համար[4][5]։ Հայտնաբերելով և որակավորելով ուռուցքի շրջանառվող բջիջների և արյան մեջ անբջիջ ԴՆԹ-ի գենոմային փոփոխումները՝ հեղուկ բիոպսիայի շնորհիվ կարելի է տվյալներ ստանալ ուռուցքի զարգացման, բուժման արդյունավետության և քաղցկեղի մետաստազի ռիսկի վերաբերյալ տվյալ պահին դրությամբ[6]։ Տեխնոլոգիական այս առաջընթացը հնարավորություն է տալիս ախտորոշել և վարել քաղցկեղը՝ պարբերաբար արյան անալիզ հանձնելու եղանակով՝ մի կողմ թողնելով բիոպսիայի ավանդական մեթոդը[6][7][8][9]։
Ուռուցքի շրջանառվող բջիջների հետազոտությունն իրականացնում և մշակում է «Epic Sciences» ընկերությունը[10]։ Այս հետազոտությունների միջոցով ուսումնասիրվում են ուռուցքի շրջանառվող բջիջները[7][11]։ Ուռուցքի շրջանառվող բջջի առանձին ուսումնասիրությունն ունեցավ հետերոգենության բարձր մակարդակ, որը դիտարկվեց 1 բջջի մակարդակում ինչպես պրոտեինի արտահայտման, այնպես էլ վերջինիս տեղակայման համար, իսկ ուռուցքի շրջանառվող բջիջները արտացոլեցին ինչպես առաջնային բիոպսիան, այնպես էլ մետաստատիկ փոփոխությունները։
Ուռուցքի շրջանառվող անբջիջ ԴՆԹ հետազոտությունն ունի առավելություն ուռուցքի շրջանառվող բջիջների հետազոտության համեմատ, այն իմաստով, որ անբջիջ ԴՆԹ գրեթե 100 անգամ ավելի շատ է, քան ԴՆԹ-ն որ պարունակվում է ուռուցքի շրջանառվող բջիջներում[2] Այս հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվում են հատվածներ ուռուցքի բջիջների ԴՆԹ-ից, որոնք շարունակաբար արյան հոսքի մեջ են անցնում ուռուցքից։ Հաջորդ սերնդի անբջիջ ԴՆԹ հետազոտություն իրականացնող ընկերությունների շարքը ներառում է «Personal Genome Diagnostics» և «Guardant Health» ընկերությունները[3]։ Այս հետազոտությունները լայնորեն կիրառվում են այն դեպքում, երբ հյուսվածքային բիոպսիան չի ապահովում բավարար քանակության նյութ՝ ԴՆԹ հետազոտության համար կամ երբ բիոպսիայի ինվազիվ գործընթացն իրագործելն ապահով չէ։ Ըստ վերջին արդյունքների զեկույցի՝ քաղցկեղի վերջին փուլում գտնվող ավելի քան 15․000 պացիենտների կյանքը երկարել է Guardant Health հետազոտության շնորհիվ[12]։։
2014 թվականին 24 հաստատություններում 846 պացիենտների վրա անցկացված արյան հետազոտությունների շնորհիվ հնարավոր եղավ օրգանիզմում հայտնաբերել քաղցկեղի ԴՆԹ-ի առկայություն։ Արյան մեջ ուռուցքի ԴՆԹ հայտնաբերվեց մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտների ավելի քան 80 %-ի դեպքում և տեղայնացված քաղցկեղ ունեցող պացիենտների 47 %-ի դեպքում։ Հետազոտությամբ հնարավոր չէ պարզել ուռուցքի տեղադրությունը կամ հավելյալ տեղեկություն ստանալ ուռուցքի վերաբերյալ։ Հետազոտությունը կեղծ դրական արդյունքներ չի արձանագրում[10]։
Նմանատի պհետազոտությունների օգնությամբ կարելի է պարզել, թե արդյոք չարորակ բջիջներ են մնում պացիենտի օրգանիզմում՝ ուռուցքը վիրահատական միջամտությամբ հեռացնելուց հետո։ Մինչև 30 %-ի պարագայում կա հավանականություն, որ հիվանդությունը կկրկնվի նորից, քանի որ ուռուցքի որոշ բջիջներ մնում են օրգանիզմում։ Սկզբնական ուսումնասիրությունները առանց սխալ դրական արդյունքների ցույց տվեցին, որ պացիենտների կեսի դեպքում հիվանդություննը կկրկնվի[10]։
Կարելի է կիրառել ուռուցքի հիմքում եղած սպեցիֆիկ ԴՆԹ մուտացիեները գտնելու համար։ Քաղցկեղի մի շարք նոր դեղամիջոցներ խափանում են որոշակի մոլեկուլյար գործընթացների բնականոն ընթացքը։ Նմանատիպ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է հեշտությամբ ընտրել ուռուցքի բուժման մեթոդը[10]։
Հեշտ հայտնաբերվող և հեշտ հասանելի հատվածում, կասկածվող ցանկացած ախտահարում հնարավոր է հետազոտել։ Ժամանակին այդ հատվածները սահմանափակվում էին մաշկի տարածքով և արտաքին մակերեսով։ Ռենտգեն հետազոտության, իսկ հետագայում նաև համակարգչային շերտագրության, մագնիսառեզոնանսային պատկերման, ուլտրաձայնային հետազոտության և էնդոսկոպիայի շնորհիվ ընդլայնեցին շարքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.