From Wikipedia, the free encyclopedia
Լամարա Գրիգորիի Ճղոնիա (վրաց.՝ ლამარა ჭყონია, դեկտեմբերի 27, 1930[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 14, 2024[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային և կամերային երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)։
Լամարա Ճղոնիա | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ლამარა გრიგოლის ასული ჭყონია |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1930[1] Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Վրաստան |
Մահացել է | մարտի 14, 2024[2] (93 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1956) |
Պարգևներ | |
Lamara Chkonia Վիքիպահեստում |
Լամարա Ճղոնիան ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթում քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Գոգիչիձեի ղեկավարությամբ (նախկինում սովորել է Վ. Կաշակաշվիլիի մոտ)[3]։
1956-1960 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է։ 1960-1968 թվականներին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում, Լենինգրադի Ս. ԿԻրովի անվան օպերայի և բալետի թատրոնում։
Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում էր վրացի, ռուս ու արտասահմանյան կոմպոզիտորների շուրջ 400 ստեղծագործություններ։ Համերգներ է տվել նաև արտասահմանում (Ռումինիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Իտալիա, Կանադա, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունգարիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն)։
1976 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1987 թվականից պրոֆեսոր է)։
Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1984)։
1996 թվականից Լամարա Ճղոնիան ապրում է Մադրիդում (Իսպանիա) իր կրտսեր աղջկա՝ օպերային երգչուհի (սոպրանո) Էթերի Լամորիսի (Eteri Lamoris) հետ։ Այնտեղ նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։ Նրա ավագ դուստրը՝ Նաթելա Նիկոլին, նույնպես օպերային երգչուհի է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.