![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Ismail_Kadare_%2528portret%2529.jpg/640px-Ismail_Kadare_%2528portret%2529.jpg&w=640&q=50)
Իսմայիլ Կադարե
ալբանացի արձակագիր և բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Իսմայիլ Կադարե (ալբաներեն արտասանություն [ismaˈil kadaˈɾe], ֆրանսերեն գրվում է՝ Ismaïl Kadaré, հունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…], Գիրոկաստրա, Ալբանիայի թագավորություն[4][5] - հուլիսի 1, 2024(2024-07-01)[6], Տիրանա, Ալբանիա[6]), ալբանացի արձակագիր, բանաստեղծ, էսսեների հեղինակ, սցենարիստ և դրամատուրգ։ Նա միջազգային առաջատար գրական գործիչ է և մտավորական։ Պոեզիայի վրա կենտրոնացել է նախքան իր առաջին՝ «Մահացած բանակի գեներալը» վեպի հրատարակությունը, որի շնորհիվ ձեռք է բերել միջազգային ճանաչում[17]։
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Իսմայիլ Կադարե ալբ․՝ Ismail Kadare | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Գիրոկաստրա, Ալբանիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 1, 2024(2024-07-01)[6] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Տիրանա, Ալբանիա[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան և թարգմանիչ |
Լեզու | ալբաներեն և ֆրանսերեն |
Ազգություն | ալբանացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Տիրանայի համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | The General of the Dead Army?, The Castle?, Chronicle in Stone?, Broken April?, The Three-Arched Bridge?, The File on H.? և The Palace of Dreams? |
Անդամակցություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա[8] և Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա[9][10] |
Պարգևներ | |
Ամուսին | Հելենա Կադարե[16] |
Զավակներ | Besiana Kadare? |
Ներշնչվել է
| |
![]() | |
![]() |
1992 թվականին Կադարեն արժանացել է Չինո դել Դուկայի համաշխարհային մրցանակին, 1998 թվականին՝ Հերդերի մրցանակին, 2005 թվականին՝ Բուքերյան միջազգային անդրանիկ մրցանակին, 2009 թվականին՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակին և 2015 թվականին՝ Երուսաղեմյան մրցանակին։ 2019 թվականին պարգևատրվել է Փակ Քյոնգ Նի մրցանակով և 2020 թվականին՝ Նյուսթադ գրական միջազգային մրցանակ[18]։ 1996 թվականին նա դարձել է Գիտությունների Մորալես և Քաղաքական Ակադեմիայի արտասահմանյան գործընկեր, իսկ 2016 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է առաջադրվել 15 անգամ։ 1990-ականներից ի վեր, Ալբանիայի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները Կադարեին առաջարկել են դառնալ Ալբանիայի համախոհ նախագահ, սակայն վերջինս մերժել է։
Նյուսթադ մրցանակի համար նրան առաջադրած ժյուրին գրել է․ «Կադարեն Ֆրանց Կաֆկայի իրավահաջորդն է։ Կաֆկայից ի վեր ոչ ոք չի խորացել ամբողջատիրական իշխանության դժոխային կառուցվածքի և մարդկային հոգու վրա դրա ունեցած ազդեցության մեջ այնպիսի հիպնոսային խորությամբ, որքան Կադարեն»։ Նրա ստեղծագործությունները նաև համեմատվել են Նիկոլայ Գոգոլի, Ջորջ Օրուելի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Միլան Կունդերայի և Բալզակի գրվածքների հետ։ Ապրելով Ալբանիայում, երբ կար խիստ գրաքննություն, Կադարեն խորամանկ հնարքների է դիմել՝ գերազանցելու կոմունիստ գրաքննիչներին, որոնք արգելել էին նրա երեք գրքերը՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են առակը, առասպելը, ժողովրդական հեքիաթը, այլաբանությունը, լեգենդը, որոնք լի էին կրկնակի բովանդակությամբ, ակնարկով, զրպարտությամբ, երգիծանքով և փոխաբերական իմաստներով։ 1990 թվականին կոմունիստական ռեժիմից և Սիգուրիմիի գաղտնի ոստիկանությունից փախչելու համար նա մեկնել է Փարիզ։ Նրա գործերը հրատարակվել են 45 լեզուներով։ Նյու Յորք Թայմսը գրել է, որ վերջինս ազգային գործիչ է Ալբանիայում, և որին իր հայտնիությամբ կարելի է համեմատել Միացյալ Նահանգներում ճանաչված Մարկ Տվենի հետ։ «Ալբանիայում գրեթե չկա ընտանիք, որ չունենա Կադարեի գրքերից»։
Կադարեին ոմանք համարում են 20-րդ և 21-րդ դարերի մեծագույն գրողներից և մտավորականներից մեկը, ինչպես նաև համընդհանուր ձայն ընդդեմ ամբողջատիրության[19][20][21]։ Նա հանդիսանում է Հելենա Կադարեի ամուսինը, ՄԱԿ-ի դեսպան և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ Բեսիանա Կադարեի հայրը։