From Wikipedia, the free encyclopedia
Տիրանայի համալսարան, ՏՀ, (ալբ․՝ Universiteti i Tiranës) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Տիրանայում, Ալբանիա։
Տիրանայի համալսարան | |
---|---|
Հապավում | UT ՏՀ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | սեպտեմբերի 16 1957 |
Տիպ | համալսարան |
Ռեկտոր | Դորի Կուլ |
Ուսանողներ | 14 000 |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Ալբանիա, Տիրանա |
Կայք | www.unitir.edu.al |
University of Tirana Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1957 թվականին որպես Տիրանայի պետական համալսարան (Universiteti Shtetëror i Tiranës)` միավորելով գոյություն ունեցող հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից առավել նշանակալին 1947 թվականին հիմնադրված Գիտության ինստիտուտն էր։ 1985 թվականի ապրիլի 13-ից 1992 ժամանակահատվածում (կոմունիստական ռեժիմի օրոք), ՏՀ անվանվել է Էնվեր Խոջի անվան Տիրանայի համալսարան (Universiteti i Tiranës "Enver Hoxha")։
ՏՀ-ն Ալբանիայի ամենաբարձր վարկանիշային համալսարանն է[3]։ Ունի 8 քոլեջ, 50 ակադեմիական բաժիններ, 41 ուսանողական ծրագրեր ու մասնագիտություններ։ Ուսումնական ծրագրերի հիմնական մասն իրականցվում է Տիրանայում, մասնաճյուղեր ունի Ալբանիայի այլ քաղաքներում, հարավում՝ Սարանդայում, հյուսիսում՝ Կուրկեսում։
ՏՀ-ն առաջարկում է եռամյա բակալավրի աստիճան, մեկ կամ երկու տարի մագիստրոսի աստիճանի համար, երեքից հինգ տարի դոկտորական ծրագրերի համար՝ ըստ Բոլոնյան համակարգի։
Համալսարանում սովորում են շուրջ 14 000 ուսանողներ, ակադեմիական աշխատակազմը շուրջ 900 հոգի է։
Համալսարանի ներկայիս տարածքն ապակենտրոնացված է, նախատեսվում է կառուցել ավելի մեծ և կենտրոնացված կառույց Տիրանայի հարավարևելյան շրջագծում[4]։ Ուսանողական հանրակացարանները գտնվում են Տիրանայի հարավարևելյան «Ուսանողական քաղաք» կոչվող հատվածում (Qyteti Studenti)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.