Ալբանացիներ (ալբ․՝ shqiptarët, եզակի՝ shqiptar), էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է Ալբանիայում և հարևան երկրներում։ Ընդհանուր թիվը մոտ 7.5 միլիոն է (2011)։ Ալբանացիները կազմում են Ալբանիայի հիմնական բնակչությունը։ Հիմնական բնակչությունն են նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության։ Նրանց լեզուն ալբաներենն է։ Ալբանական սփյուռքը գոյություն ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում[1]։

Thumb
Ալբանացի զինվորներ, 1904 թվական

Կրոն

20-րդ դարի սկզբում քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունը համարյա հավասար էր՝ 47% կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու հետևորդներ և 53% մուսուլմաններ[2]։ Ժամանակակից տվյալների համաձայն՝ ըստ CIA World Factbook-ի՝ այդ հարաբերությունը այժմ այլ է. մուսուլմանները կազմում են 70%, ուղղափառ եկեղեցու հետևորդները՝ 20%, իսկ կաթոլիկները՝ ընդամենը 10%[3]։ Սակայն Pew Research Center-ի տվյալների համաձայն՝ 2009 թվականին մուսուլմանների քանակը Ալբանիայում կազմել է նույնիսկ 79,9%[4]։ Եվ միաժամանակ ևս մի աղբյուր՝ Համաշխարհային քրիստոնեական հանրագիտարանը բերում է հետևյալ թվերը. 38% մուսուլման և 36% քրիստոնյա բնակչություն[5]։ Հնարավոր է, որ կրոնական պատկերի վրա մեծ ազդեցություն է թողել Էնվեր Խոջայի կառավարման տարիներին քարոզած աթեիզմը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.