իտալացի արձակագիր, հրապարակախոս, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Իտալո Կալվինո (իտալ.՝ Italo Calvino, հոկտեմբերի 15, 1923[1][2][3][…], Սանտիագո դե լաս Վեգաս, Բոյերոս, Հավանա, Կուբա[4] - սեպտեմբերի 19, 1985[2][3][5][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի արձակագիր, հրապարակախոս, լրագրող։
Իտալո Կալվինո Italo Calvino | |
---|---|
Ծննդյան անուն | Italo Giovanni Calvino Mameli |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտիագո դե լաս Վեգաս, Բոյերոս, Հավանա, Կուբա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1985[2][3][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Սիենա, Իտալիա |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս, լրագրող |
Լեզու | իտալերեն |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Թուրինի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Բարոնը ծառերի վրա, Invisible Cities?, Եթե ձմեռվա մի գիշեր ճամփորդը, Six Memos for the Next Millennium?, The Nonexistent Knight?, Երկատված վիկոնտը, Սարդաբների արահետը և Marcovaldo? |
Անդամակցություն | ՈՒԼԻՊՈ |
Պարգևներ | Ավստրիական պետական գրական մրցանակ եվրոպական գրականության համար (1976) |
Ամուսին | Esther Judith Singer? |
Ներշնչվել է
| |
Կայք | italocalvino.org |
Italo Calvino Վիքիպահեստում |
Իտալո Կալվինոն ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 15-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում գտնվող Սանտիագո դե Լաս Վեգաս բնակավայրում, որտեղ աշխատում էին ապագա գրողի ծնողները։ Շուտով ընտանիքը վերադառնում է Իտալիա։ Մանկություն անցկացրել և նախնական կրթությունն ստացել է Սան Ռեմոյում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո 1941 թվականին ընդունվում է Թուրինի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո՝ 1943 թվականին, կիսատ թողնելով ուսումը, միանում է պարտիզանական պայքարին (Գարիբալդյան բրիգադ)։ 1944 թվականին համալրում է Իտալիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Պատերազմի ավարտից հետո շարունակում է իր կրթությունը Թուրինի համալսարանում, սակայն այս անգամ արդեն Փիլիսոփայության ֆակուլտետում։ Կրթությունն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցնում Իտալիայի կոմունիստական կուսակցությանը պատկանող Ունիտա (L’Unità) պարբերականում։ 1956 թվականին Խորհրդային բանակի կողմից Հունգարական ապստամբության ճնշման պատճառով՝ 1957 թվականին Իտալո Կալվինոն լքում է Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1964 թվականին այցելում է Կուբա, որտեղ ամուսնանում է արգենտինացի թարգմանչուհի Էսթեր Յուդիթ Զինգերի հետ, ինչպես նաև տեսակցություն ունենում Չե Գևարայի հետ։ 1975 թվականին Կալվինոն դառնում է Ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, իսկ հաջորդ տարում ստանում է Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգևը։ Իտալո Կալվինոն կնքում է իր մահկանացուն 1985 թվականին Սիենայում։
Իտալո Կալվինոն 1947 թվականին լույս է ընծայում իր առաջին ստեղծագործությունը՝ «Սարդաբների արահետը» (Il sentiero dei nidi di ragno) նեոռեալիստական վիպակը։ Այս ստեղծագործությունում արտացոլվել է Կալվինոյի պարտիզանական փորձառությունը։ 1949 թվականին լույս է տեսնում «Վերջինը գալիս է ագռավը» (Ultimo viene il corvo) վիպակների ժողովածուն։ 1952 թվականին Կալվինոն հեռանում է սոցիալական ռեալիզմից և սկսում ստեղծագործել ֆանտաստիկայի ժանրում։ 1952 թվականին լույս է տեսնում «Երկատված վիկոնտը» (Il visconte dimezzato), 1957-ին «Ծառաբնակ բարոնը» (Il barone rampante), իսկ 1959 թվականին «Գոյություն չունեցող ասպետը» (Il cavaliere inesistente) վեպերը, որոնք կազմում են «Մեր նախնիները» (I nostri antenati) եռագրությունը։ Այս վեպերում հեղինակն ներկայացնում է արդի մարդու ալեգորիկ պատկերը։ 1956 թվականին հրատարակվում է «Իտալական հեքիաթներ» (Fiabe Italiane) ժողովածուն, իսկ 1963 թվականին լույս է տեսնում «Մարկովալդոն կամ տարվա եղանակները քաղաքում» (Marcovaldo, ovvero le stagioni in cittá) երեխաների համար վիպակների ժողովածուն։ 1965 թվականին լույս է տեսնում «Տիեզերական պատմություններ» (Le Cosmicomiche), իսկ 1969 թվականին «Խաչաձևած ճակատագրերի ամրոցը» (Il castello dei destini incrociati) ժողովածուները, որոնք մեծ հետաքրքրություն են արթնացնում Կալվինոյի նկատմամբ։ Ֆանտաստիկայի և սյուրռեալիզմի մի յուրահատուկ միավորում են ներկայացնում «Անտեսանելի քաղաքները» (Le cittá invisibili, 1972) և «Եթե ձմեռվա մի գիշեր ճամփորդը» (Se una notte d’inverno un viaggiatore, 1979) վեպերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.