ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne, փետրվարի 8, 1828[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5] - մարտի 24, 1905[2][3][6][…], Ամյեն[4][5]), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։
Ժյուլ Վեռն Jules Verne | |
---|---|
Ծննդյան անուն | Ժյուլ Գաբրիել Վեռն |
Ծնվել է | փետրվարի 8, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5] |
Վախճանվել է | մարտի 24, 1905[2][3][6][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ամյեն[4][5] |
Գերեզման | Cimetière de La Madeleine d'Amiens |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, գիտաֆանտաստիկ գրող և էսպերանտիստ |
Լեզու | ֆրանսերեն[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժորժ Կլեմեսոյի լիցեյ (1846), lycée Saint-Stanislas? և Փարիզի համալսարան (1848) |
Ժանրեր | "Արկածային" "Գիտաֆանտաստիկ" |
Ուշագրավ աշխատանքներ | Քսան հազար լյո ջրի տակ, Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը, Երկրից դեպի Լուսին, Աշխարհի շուրջը 80 օրում, Խորհրդավոր կղզին, Հինգ շաբաթ օդապարիկով և Միխայիլ Ստրոգով |
Ստեղծագործությունների ցանկ | Ժյուլ Վեռնի գրքեր |
Անդամակցություն | Académie des sciences, des lettres et des arts d'Amiens? և Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Հոնորին դյու Ֆրայսն դը Վիան |
Զավակներ | Միշել Վերն |
Ներշնչվել է
| |
Ժյուլ Վեռն Վիքիքաղվածքում | |
Jules Verne Վիքիպահեստում |
Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1871) սերում է փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին, բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842)։
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին, նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռնն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարինայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսային միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները գտել են ոչ միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Ժյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար՝
Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները։
Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին։ Այսպես, «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին։
Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»: 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։
1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։
1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբրալթար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։
1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալթայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ Լողացող կղզին (1870), Սև Հնդկաստան (1877), Կանաչ ճառագայթ (1882), Վիճակախաղի տոմս № 9672 (1886) և այլն։
1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։
Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։
Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են՝
Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝
Չիրականցված կանխագուշակումներ՝
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Սյուժեն | Երկիրը |
---|---|---|---|---|
1902 | Ճանապարհորդություն դեպի լուսին | Le Voyage dans la lune | վեպ | Ֆրանսիա |
1904 | Արտասովոր ճանապարհորդություն | Le voyage à travers l’impossible | պիես | Ֆրանսիա |
1907 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 lieues sous les mers | վեպ | Ֆրանսիա |
1908 | Էկսպեդիցիա Լուսնի վրա | Excursion dans la lune | վեպ | Ֆրանսիա |
1908 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1910 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1910 | Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը | Voyage au centre de la terre | վեպ | Ֆրանսիա |
1912 | Բևեռի գրավում | À la conquête du pôle | վեպ | Ֆրանսիա |
1913 | Նավապետ Գրանտի որդիները | Les enfants du capitaine Grant | վեպ | Ֆրանսիա |
1914 | Աշխարհի շուրջը 80 օրում | 'Round the World in 80 Days | վեպ | Ռուսաստան |
1914 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1916 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
1921 | Մատիաս Սանդորֆ | Mathias Sandorf | վեպ | Ֆրանսիա |
1926 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Գերմանիա |
1929 | Խորհրդավոր կղզին | The Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
1931 | Մարդ, որը փնտրում էր իր մարդասպանին | Der Mann, der seinen Mörder sucht | Գերմանիա | |
1936 | Թագավորի սուրհանդակը | Der Kurier des Zaren | վեպ | Գերմանիա |
1936 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա |
1936 | Նավապետ Գրանտի զավակները | Дети капитана Гранта | վեպ | ԽՍՀՄ |
1937 | Զինվորը և լեդին | The Soldier and the Lady | վեպ, տիտրերում նշված չէ | ԱՄՆ |
1941 | Խորհրդավոր կղզին | Таинственный остров | վեպ | ԽՍՀՄ |
1944 | Միխայիլ Ստրոգով | Miguel Strogoff | վեպ | Մեքսիկա |
1945 | Տասնհինգամյա նավապետը | Пятнадцатилетний капитан | վեպ | ԽՍՀՄ |
1951 | Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
1954-1990 | Դիսնեյլենդ (սերիալ) | Walt Disney’s Wonderful World of Color | ԱՄՆ | |
1954 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 Leagues Under the Sea | ԱՄՆ | |
1956 | Աշխարհի շուրջը 80 օրում | Around the World in Eighty Days | վեպ | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
1956 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա Գերմանիա Հարավսլավիա |
1958 | Բեկ-Կապ կղզու գաղտնիքը | Vynález zkázy | վեպ | Սլովենիա Չեխիա |
1958 | Երկրից դեպի Լուսին | From the Earth to the Moon | վեպ | ԱՄՆ |
1959 | Ժոաո Կորալի գաղտնիքը | 800 leguas por el Amazonas o (La jangada) | վեպ | Մեքսիկա |
1959 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1961 | Աշխարհի տիրակալը | Master of the World | վեպ | ԱՄՆ |
1961 | Le triomphe de Michel Strogoff | Le triomphe de Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա |
1961 | Արկածների կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
1961 | Վիշապների հովիտը | Valley of the Dragons | վեպ | ԱՄՆ |
1962 | Հինգ շաբաթ օդապարիկով | Five Weeks in a Balloon | վեպ | ԱՄՆ |
1962 | Նավաբեկյալներին որոնելիս | In Search of the Castaways | վեպ | ԱՄՆ |
1962 | Երկու տարի արձակուրդ | Dos años de vacaciones | վեպ | Իսպանիա Մեքսիկա |
1963 | Մատիաս Ստանդորֆ | Mathias Sandorf | վեպ | Ֆրանսիա Իտալիա Իսպանիա |
1963 | Երեք զվարճալի մարդիկ կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություն | The Three Stooges Go Around the World in a Daze | վեպ | ԱՄՆ |
1964 | Die Reise um die Erde (հեռուստաֆիլմ) | Die Reise um die Erde | վեպ | Գերմանիա |
1964 | Թատրոն պատանեկության համար. Սև Հնդկաստանը (հեռուստաֆիլմ) | Les Indes noires | վեպ | Ֆրանսիա |
1965 | Չինացու տվայտանքները Չինաստանում | Les tribulations d’un Chinois en Chine | գիրք | Ֆրանսիա Իտալիա |
1966 | Գողացված դիրիժաբլը | Ukradená vzducholod | վեպ | Սլովենիա Չեխիա |
1966 | Cinci saptamîni în balon | Cinci saptamîni în balon | վեպ | Ռումինիա |
1967 | Հրթիռով դեպի Լուսին | Rocket to the Moon | Մեծ Բրիտանիա | |
1967 | Թատրոն պատանեկության համար. Վիլհելմ Շտորցի գաղտնիքը (հեռուստաֆիլմ) | Le théâtre de la jeunesse: Le secret de Wilhelm Storitz | վեպ | Ֆրանսիա Սլովենիա Չեխիա |
1969 | Հարավային աստղ | The Southern Star | վեպ | Ֆրանսիա Մեծ Բրիտանիա |
1970 | Արտասովոր արձակուրդ | Strange Holiday | Ավստրալիա | |
1970 | Նեմո (հեռուստաֆիլմ) | Nemo | վեպ | Ֆրանսիա |
1970 | Գիսաստղի վրա | Na komete | վեպ | Սլովենիա Չեխիա |
1970 | Ստրոգով | Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա Գերմանիա Բուլղարիա |
1971 | Վտանգավոր լույս աշխարհի ծայրին | The Light at the Edge of the World | վեպ | ԱՄՆ Իսպանիա Շվեդիա Լիխտենշտայն |
1972-1973 | 80 օր աշխարհի շուրջը (մուլտսերիալ) | Around the World in Eighty Days | պատմվածք | Ավստրալիա |
1973 | Խորհրդավոր կղզին | La isla misteriosa | վեպ | Ֆրանսիա Իտալիա Իսպանիա Կամերուն |
1973 | Մետր Զախարիուս (հեռուստաֆիլմ) | Maître Zaccharius | վեպ | Ֆրանսիա |
1973 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | գիրք | ԱՄՆ |
1973 | Կոտրված պայտ | Сломанная подкова | Դրամա Լիֆլանդիայում | ԽՍՀՄ |
1974 | Խաղաղ օվկիանոսի ծովահենները | Deux ans de vacances | Երկու տարով արձակուրդ | Ֆրանսիա Գերմանիա Բելգիա Ռումինիա |
1974 | Տասնհինգամյա նավապետը | Un capitán de quince años | վեպ | Ֆրանսիա Իսպանիա |
1974 | Խորհրդավոր հափշտակություն | A dunai hajós | վեպ | Վենեսուելա |
1975 | Նավապետ Նեմո | Капитан Немо | վեպ | ԽՍՀՄ |
1975 | Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Mysterious Island | վեպ | Ավստրալիա |
1975 | Ֆանտաստիկ ճանապարհորդություն օդապարիկով | Viaje fantástico en globo | վեպ | Մեքսիկա |
1976 | Արտասովոր ճանապարհուդություն դեպի երկրի կենտրոն | Viaje al centro de la Tierra | վեպ | Իսպանիա |
1977 | Բոլյոկի և Լյելեկի արձակուրդները (մուլտֆիլմ) | Wielka podróz Bolka i Lolka | վեպ | Լեհաստան |
1977 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | A Journey to the Center of the Earth | վեպ | Ավստրալիա |
1977 | Հինգ շաբաթ օդապարիկով (մուլտֆիլմ) | 5 Weeks in a Balloon | վեպ | ԱՄՆ Ավստրալիա |
1978 | Նավապետ Նեմոյի վերադարձը (տեսաֆիլմ) | The Return of Captain Nemo | վեպ, տիտրերում գրված չէ | ԱՄՆ |
1979 | Tajemství ocelového mesta | Tajemství ocelového mesta | գիրք | Չեխիա |
1979 | Աշխարհի շուրջն 80 օրում (տեսաֆիլմ) | Le tour du monde en 80 jours | վեպ | Ֆրանսիա |
1979 | Երկրից դեպի լուսին (մուլտֆիլմ) | From the Earth to the Moon | վեպ | Ավստրալիա |
1980 | Կոմսուհի Դոլիգեն դը Գրացի խաղերը | Les jeux de la Comtesse Dolingen de Gratz | վեպ | Ֆրանսիա |
1981 | Հրեշների կղզու գաղտնիքը | Misterio en la isla de los monstruos | վեպ | ԱՄՆ Իսպանիա |
1981 | Կարպատյան ամրոցի գաղտնիքը | Tajemství hradu v Karpatech | վեպ | Չեխիա |
1981 | Աշխարհի շուրջն Ուիլյամ Ֆոգի հետ (մուլտսերիալ) | La Vuelta al mundo de Willy Fog | Ճապոնիա Իսպանիա | |
1981 | Ամրոցը Կարպատներում | Castle in the Carpathians | վեպ | Ռումինիա |
1982 | Ծովային սատանա | Los diablos del mar | պատմվածք | Իսպանիա |
1982 | Խորհրդավոր մոլորակ | Mysterious Planet | վեպ | ԱՄՆ |
1984 | Զախարիուս (TV) | Zacharius | վեպ | Ֆրանսիա |
1985 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | Ավստրալիա |
1985 | Նավապետ Գրանտին որոնելիս | В поисках капитана Гранта | վեպ | ԽՍՀՄ Բուլղարիա |
1986 | «Պիլիգրիմի» նավապետը | Капитан «Пилигрима» | վեպ | ԽՍՀՄ |
1986 | Ճանապարհորդություն դեպի լուսին (Հեռուստատեսություն) | Le voyage dans la lune | վեպ | Շվեյցարիա |
1988 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | Ավստրալիա |
1989 | Աշխարհի շուրջն 80 օրում (սերիալ) | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Իտալիա Հարավսլավիա |
1990-1991 | Նադյան խորհրդավոր ծովից (մուլտսերիալ) | Fushigi no umi no Nadia | Ճապոնիա | |
1991 | Ալքիմիկոս Շտորցի գաղտնիքը | Tajomstvo alchymistu Storitza | վեպ | Չեխիա |
1993 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1993 | 800 լյո ներքև Ամազոնիայով | Eight Hundred Leagues Down the Amazon | վեպ | ԱՄՆ Պերու |
1995 | Խորհրդավոր կղզին (սերիալ) | Mysterious Island | վեպ | Կանադա Նոր Զելանդիա |
1996 | Նավապետ Գրանտի որդիները | Дети капитана Гранта | վեպ | ԱՄՆ Ռուսաստան Կանադա |
1996 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | Կանադա |
1997 | Նաուտիլիուս (հեռուստաֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
1997 | 20000 լյո ջրի տակ (հեռուստաֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ Ավստրալիա |
1999 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (հեռուստաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1999 | Թագավորական սուրհանդակ Միխայիլ Ստրոգովը (հեռուստաֆիլմ) | Michele Strogoff - il corriere dello zar | վեպ | Իտալիա |
1999 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Կանադա |
2000 | Ժյուլ Վեռնի խորհրդավոր արկածները (սերիալ) | The Secret Adventures of Jules Verne | Կանադա Մեծ Բրիտանիա | |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Սեզար Կասկաբել (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - César Cascabel | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - L'île mystérieuse | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Հարավային աստղ (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - L'étoile du sud | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ժանգադա (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - La Jangada | գիրք | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - Voyage au centre de la terre | գիրք | Ֆրանսիա |
2002 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
2004 | Աշխարհի շուրջն 80 օրում | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Գերմանիա Մեծ Բրիտանիա Իռլանդիա |
2004 | Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները (մուլտֆիլմ) | Les aventures extraordinaires de Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա |
2004 | Դոկտոր Օքս (հեռուստաֆիլմ) | Le docteur Ox | վեպ | Ֆրանսիա |
2005 | Խորհրդավոր կղզին (հեռուստաֆիլմ) | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
2007 | Նաուտիլիուս. Օվկիանոս նվաճողը (տեսաֆիլմ) | 30, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
2008 | Ճանապարհորդություն դեպի դինոզավրերի աշխարհ (տեսաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
2008 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth 3D | վեպ | ԱՄՆ |
2012 | Ուղևորություն 2։ Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.