From Wikipedia, the free encyclopedia
«Լողացող քաղաքը» (ֆր.՝ Une ville flottante), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը ներառված է «Անհավանական ճանապարհորդություններ» շարքում։ Գրվել է 1870 թվականին։
Լողացող քաղաքը ֆր.՝ Une ville flottante | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, ծովային արկածներ և Ռեպորտաժ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Լուսնի շուրջը |
Հաջորդ | Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1871 |
A Floating City Վիքիպահեստում |
Վեպն առաջին անգամ տպագրվել է 1870 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 6-ը «Journal des Débats politiques et littéraires» ամսագրում։
Առանձին գրքի ձևով հրատարակվել է 1871 թվականի հուլիսի 17-ին։ Նույն գրքում ներառված էր նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը։
Պատկերազարդված տարբերակը (Ժյուլ Ֆերի 44 պատկերազարդումները, որոնք փորագրվել են Փանմեյքերի ու Հիլդիբրանի կողմից), ներառելով նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը, թողարկվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսկ 1872 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց «Անհավանական ճանապարհորդություններ»-ի վեցերորդ հատորը, որում ներառված էին այս վեպն ու «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը[1]։
Գիրքը բաժանված է երեսունինը գլուխների[2]։
Վեպի իրադարձությունները սկսվում են 1867 թվականի մարտի 18-ին ու ավարտվում ապրիլի 29-ին։ «Գրեյթ իսթերն»-ով ճանապարհորդությունը տեղի է ունենում մարտի 26-ից ապրիլի 9[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.