From Wikipedia, the free encyclopedia
«Աշխարհի տիրակալը» (ֆր.՝ Maître du monde), Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը գրվել է 1904 թվականին։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում՝ 1904 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքով այն հրատարակվել է 1904 թվականի նոյեմբերի 10-ին՝ Լեոն Բենետտի նկարազարդումներով։ Վեպը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը հանդիսանում է Ժյուլ Վեռնի վերջին ստեղծագործություններից մեկը և «Ռոբուր նվաճողը» վեպի շարունակությունն է։ Վեպի գրման ժամանակ հեղինակի առողջությունը վատթարանում է։
Աշխարհի տիրակալը ֆր.՝ Maître du monde | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, արկածային և քրեական |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1904 |
Էջեր | 317 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ և Robur?[1] |
Նախորդ | Դրամա Լիֆլանդիայում |
Հաջորդ | Ծովի ներխուժումը |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Կազմի հեղինակ | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1904 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/herrwelt/herrwelt.html |
Master of the World Վիքիպահեստում |
Մի շարք տարօրինակ և անբացատրելի դեպքեր են տեղի ունենում ԱՄՆ-ի արևելյան մասում՝ Քարքարոտ լեռների Արծվի Բույն լեռան վրա։ Գյուղերից մեկի բնակիչները գիշերները այնտեղ կրակ են տեսնում, իսկ, երբեմն, երկրակեղևը սկսում է տատանվել՝ ինչպես երկրաշարժի ժամանակ։ Մի անգամ գիշերը բնակիչները երկնքում լսեցին թևերի թափահարումի ձայն և դրանից հետո ամեն ինչ հանդարտվեց։ Տեսուչ Ստրոկին ուղարկում են այնտեղ՝ պարզելու այդ ամենը։
Տեսուչին չի հաջողվում բարձրանալ լեռը և նա վերադառնում է Վաշինգտոն։ Դրանից հետո սկսում են ավելի խորհրդավոր դեպքեր տեղի ունենալ՝ ճանապարհներին և ջրի վրա հայտնվում է չտեսնված հզորությամբ մի հրեշավոր սարք։ Դա մեքենայի, նավի, սուզանավի և ինքնաթիռի մի խառնուրդ է՝ հավաքված մի տեղ։ Այդ սարքի տերը անհայտ է, իսկ տեսուչը սկսում է նամակներ ստանալ, որոնք սպառնալիքներ են պարունակում։ «Ահեղ» սարքի տերը ստորագրում է որպես «Աշխարհի տիրակալ»։
Տեսուչը գերի է ընկնում սարքի տիրոջը, որը պարզվում է, Ռոբուր Նվաճողն է։ Նա հենց նոր վերջացրել է իր վերջին հայտնագործության կատարելագործումը։ Ռոբուրը տանում է նրան իր սարքով։ Ռոբուրի մոտ սկսում են նկատվել հոգեկան անհավասարակշռության նշաններ։ Վերջ ի վերջո սարքը զոհ է գնում կայծակին և ընկնում է Մեքսիկական ծոցը։ Ստրոկը փրկվում է, իսկ Ռոբուրի մարմինը այդպես էլ չեն կարողանում գտնել։
Վեպի գաղափարը Ժյուլ Վեռնի մոտ առաջացել է դեռևս 1890-ական թվականներին, բայց այդ ժամանակ նրան գրավում էին ձգաբանության (բալիստիկա) շրջանում ձեռքբերումները և նա վեպը հետաձգեց[2]։ Այդ ժամանակ նա գրեց «Հայրենիքի դրոշը» վեպը, որտեղ նկարագրվում էր հզոր զենք։ «Աշխարհի տիրակալը» գրվել է միայն 1904 թվականին։ Այնտեղ հայտնվում է հին հերոս Ռոբուր Նվաճողը, սակայն նա արդեն ոչ թե հանճարեղ գիտնական է, որի նպատակը մարդկության տեխնիկական առաջընթացն է, այլ բռնակալի, որի նպատակը աշխարհին տիրանալն է։ Նա հասկանում է իր հզորությունը և ցանկանում է այն օգտագործել մարդկանց դեմ։ Ի տարբերություն նավապետ Նեմոյի, որը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր գաղափարներին, Ռոբուրը դառնում է իր հանճարի զոհը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.