գիրք From Wikipedia, the free encyclopedia
«Ռոբուր–Նվաճողը» (ֆր.՝ Robur le Conquérant), ֆրանսիցի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին։
Ռոբուր նվաճողը ֆր.՝ Robur le Conquérant | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Նյու Յորք և Փարիզ |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ և Robur?[1] |
Նախորդ | Մաթիաս Շանդոր |
Հաջորդ | Վիճակախաղի տոմս № 9672 |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1886 |
Robur the Conqueror Վիքիպահեստում |
Մի անգամ Երկրի բոլոր բարձրություններում և դժվարամատցելի վայրերում (լեռնային բարձունքներում և բարձրահարկ շենքերի գագաթներին) հայտնվում են տարօրինակ դրոշներ։ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ում դրոշակներն են դրանք և ինչպես են այնտեղ հասցրել։ Պարզվում է, որ հանճարեղ հայտնագործող Ռոբուրը գաղտնի կառուցել է օդից ծանր թռչող սարք, որը նման է ուղղաթիռի։ Դրոշակների տեղադրումով նա հայտարարում է «օդային տարածքի նվաճման» սկզբի մասին։
Օդագնացների (օդապարիկով զբոսնել սիրողներ) ամերիկյան ընկերությունը հերքում է Ռոբուրի սարքի գոյությունը, չի հավատում նման ավիացիայի հեռանկարներին։ Այդ ժամանակ Ռոբուրը իր «Ալբատրոս» սարքով առևանգում է ընկերության մի քանի անդամների և նրանց հետ միասին կատարում է շուրջերկրյա ճանապարհորդություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.