From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Օռլիկ (չեխ․՝ Emil Orlík, հուլիսի 21, 1870[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 28, 1932[2][6][7][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), չեխ նկարիչ, գրաֆիկ, լուսանկարիչ և կիրառական նկարիչ։
Էմիլ Օռլիկ չեխ․՝ Emil Orlík | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 1932[2][6][7][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա, Ավստրո-Հունգարիա և Գերմանիա |
Մասնագիտություն | վիմագրող, նկարիչ, մանկավարժ, լուսանկարիչ, օֆորտանկարիչ, նկարիչ-փորագրող, ուսուցիչ, գծանկարիչ, ծաղրանկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Ուսուցիչ | Տոմոնոբու Կանո, Հենրիխ Կնիր, Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր և Յոհան Լեոնհարդ Ռաաբ |
Աշակերտներ | Իլսե Վոյգտ[3] |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[8] |
Կայք | emil-orlik.de(գերմ.)(անգլ.) |
Emil Orlik Վիքիպահեստում |
Էմիլ Օռլիկը ծնվել է Պրահայում 1870 թվականին։ Դերձակի որդի էր։ Սկզբում արվեստ է սովորել Հենրի Նիրի գեղարվեստի մասնավոր դպրոցում, որտեղ նրա դասընկերներից մեկը եղել է Պաուլ Կլեեն։ 1891 թվականից նա սովորել է Մյունխենի ակադեմիայում Վիլհելմ Լինդենշմիտի մոտ։ Հետագայում նա փորագրություն է ուսումնասիրել Յոհան Լեոնհարդ Ռաաբի մոտ։
Օրլիկը մտել է Վիեննական սեցեսսիոնիզմի մեջ և հայտնի էր առաջին հերթին որպես դիմանկարիչ։
1905 թվականից մինչև մահ Էմիլ Օռլիկը Բեռլինի Դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանին կից ուսումնական հաստատությունում, իսկ 1924 թվականից՝ ազատ և կիրառական արվեստի միացյալ պետական դպրոցներում վարում էր գիրք ձևավորելու դասարան։ Այդ ժամանակահատվածում նրանք նկարել են Էռնստ Բառլախի, Լովիս Կորինտի, Օտտո Դիքսի, Կետե Կոլվիցի, Ֆրանց Վերֆելի, Ռուդոլֆ Շտայների, Թոմաս Մանի, Ալբերտ Այնշտայնի և Ալֆրեդ Դյոբլինի դիմանկարները։ Մաքս Ռայնհարդի հետ Էմիլ Օրլիկն աշխատել է նրա ներկայացումների համար նախատեսված բեմանկարների և զգեստների վրա։
Ճապոնիա կատարած այցից հետո Օռլիկը գունավոր փայտափորագրությամբ ոգեշնչված գործեր է ստեղծել, և դրա հետ կապված նրան դասում են Ճապոնիզմի նկարիչների շարքը։ Բացի Ճապոնիայից Օռլիկը եղել է Չինաստանում, Ռուսաստանում և Եգիպտոսում։
1917-1918 թվականների Օռլիկը` որպես պաշտոնական նկարիչ, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքման շուրջ բանակցություններին։
Օրլիկի ստեղծագործություններից մեկը աստիճանաբար նպաստել է Զիգմունդ Ֆրոյդի՝ 1902 թվականին Վիեննայի պրոֆեսորների շրջան ընդունվելուն։
Էմիլ Օռլիկը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 28-ին Բեռլինում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.