Օտտո Դիքս

From Wikipedia, the free encyclopedia

Օտտո Դիքս

Օտտո Դիքս (ամբողջական անուն գերմ.՝ Wilhelm Heinrich Otto Dix [ˈvɪlhɛlm ˈhaɪnʀiç ˈɔto ˈdɪks]. դեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1][2][3][…], Untermhaus, Գերա, Գերմանիա[4] - հուլիսի 25, 1969(1969-07-25)[5][1][2][…], Singen[5][4]), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ։ Նրա ստեղծագործություններում զգալի են էքսպրեսիոնիզմի, դադաիզմի, ֆուտուրիզմի և 20-րդ դարի մյուս ավանգարդ արվեստի ոճերի ազդեցությունները։ Ավելի հայտնի են նրա՝ 1920-ական թվականների և 1930-ական թվականների առաջին կեսերի աշխատանքները՝ ստեղծված «նոր առարկայականություն» ոճավորումով։

Արագ փաստեր Օտտո Դիքսգերմ.՝ Otto Dix, Ի ծնե ...
Օտտո Դիքս
գերմ.՝ Otto Dix
Thumb
Ի ծնեգերմ.՝ Wilhelm Heinrich Otto Dix
Ծնվել էդեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1][2][3][…]
ԾննդավայրUntermhaus, Գերա, Գերմանիա[4]
Վախճանվել էհուլիսի 25, 1969(1969-07-25)[5][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրSingen[5][4]
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունKunstgewerbeschule Dresden? (1914) և Դրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, էսպերանտիստ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող և վիմագրող
Ոճէքսպրեսիոնիզմ[6] և Նոր իրեղենություն[6]
Ժանրդիմապատկեր[4], բնանկար[6][4], դիմանկար[6], կենցաղային ժանր[4], նյու[4], Ֆիգուր[4], նատյուրմորտ[4], հոգևոր արվեստ[4], դիցաբանական գեղանկարչություն[4], այլաբանություն[4] և կենդանիների նկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[7]
Ուշագրավ աշխատանքներMetropolis?, The Skat players? և The War?
ՈւսուցիչErnst Schunke?, Carl Senff?, Richard Guhr? և Otto Gussmann?
ԱշակերտներErika Streit?[8]
Պարգևներ
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա և Dresdner Sezession?
ԱմուսինMartha Dix?
ԶավակներUrsus Dix?, Nelly Dix? և Jan Dix?
Կայքotto-dix.de(գերմ.)(անգլ.)
 Otto Dix Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներից է։ Եղել է նկարիչների «Դրեզդենյան սեցեսիոն» խմբի ստեղծողներից մեկը։ 1920-ական թվականներին տարված է եղել դադաիզմով և էքսպրեսիոնիզմով։ 1925 – 1930-ական թվականներին Դիքսը համարվել է «Նոր առարկայականություն» գեղարվեստական շարժման հայտնի ներկայացուցիչներից մեկը։ Այդ շրջանի ամենահայտնի գործերից են «Մեծ քաղաք» (1928թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) և «Պատերազմ» (1932թ., Նոր վարպետների պատկերասրահ, Դրեզդեն) եռապատկերները և «Յոթ մահացու մեղք» (1933թ. Կարլսրուեի Կունստհալլե թանգարան), «Մահվան տրիումֆ» (1934թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) կտավները[11]։

Նացիստական Գերմանաիայում նկարիչը համարվել է «կուլտուրբոլշևիզմի» և «այլասերված մշակույթի» ներկայացուցիչ։ Մեկնել է գյուղ, որտեղ գաղտնի ստեղծագործել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Օտտո Դիքսը հրավիրվել է ֆոլկսշտուրմ, գերեվարվել է ֆրանսիական զորքերի կողմից։ Ազատ է արձակվել 1946 թվականի փետրվարին։

Օտտո Դիքսն ապրել է այն ժամանակներում, երբ Գերմանիան բաժանված էր երկու պետությունների՝ ԳՖՀ և ԳԴՀ։ Երկու հանրապետություններում էլ Օտտո Դիքսին վերաբերել են մեծագույն հարգանքով։ Չնայած Դիքսն ապրել է ԳՖՀ-ում, սակայն բազմիցս եղել է ԳԴՀ-ում (Դրեզդենում՝ Քեսսելսդորֆեր-Շտրասսե 11 հասցեում է գտնվել նրա արվեստանոցը)։

Ծանոթագրություններ

Գրականություն

Հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.