Էլիզաբեթ Յորք
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Յորք[Մ 1] (անգլ.՝ Elizabeth of York; փետրվարի 11, 1466 կամ 1465[1], Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - փետրվարի 11, 1503 կամ 1503[1], Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքայադուստր Յորքերի տոհմից, Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ավագ դուստրը։ Ամուսնության մեջ, որպես Թյուդորների դինաստիայի առաջին թագավոր Հենրի VII-ի կին, Անգլիայի թագուհի, Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի և Շոտլանդիայի ու Ֆրանսիայի թագուհիներ Մարգարիտ և Մարիա Թյուդորների մայրը։
Էլիզաբեթ Յորք | |
Մասնագիտություն՝ | royalty |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1466 կամ 1465[1] |
Ծննդավայր | Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Վախճանի օր | փետրվարի 11, 1503 կամ 1503[1] |
Վախճանի վայր | Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն |
Դինաստիա | Յորքեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Էդուարդ IV[2] |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ[2] |
Ամուսին | Հենրի VII[2] |
Զավակներ | Ուելսի արքայազն Արթուր[2], Մարգարետ Թյուդոր[2], Հենրի VIII[2], Էլիզաբեթ Թյուդոր, Մարիա Թյուդոր[2], Էդմունդ Թյուդոր, Էդուարդ Թյուդոր[3] և Catherine Tudor?[3] |
Ինքնագիր | |
Էլիզաբեթը միակ կինն էր, որը դարձել է անգլիական թագավորների դուստր, քույր, զարմուհի, կին և մայր[4]։ Իր որդու՝ թագավոր Հենրի VIII-ի շնորհիվ Էլիզաբեթը Էդուարդ VI թագավորի և թագուհիների Մարի I-ի և Եղիսաբեթ I-ի տատիկն էր, և շնորհիվ իր դստեր՝ Մարգարիտի, նա նաև համարվում է Մարի Ստյուարտի մեծ տատիկը։ Այս կերպ, Էլիզաբեթ Յորքը համարվում է անգլիական բոլոր միապետերի՝ սկսած Հենրի VIII-ից, և Շոտլանդիայի բոլոր միապետերի՝ սկսած Ջեյմս V-ից, նախնին։