բելառուս բանաստեղծուհի, գրող From Wikipedia, the free encyclopedia
Զոսկա Վերաս, իրականուն անուն-ազգանունը՝ Լյուդվիկա Անտոնովնա Սավիցկայա-Վոյցեկ (բելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая-Войцік, սեպտեմբերի 18 (30), 1892, Մեջիբոժ, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1991, Վիլնյուս, Լիտվա), բելառուս բանաստեղծուհի, գրող, նկարչուհի և հասարակական գործիչ։ Կեղծանուններն են՝ Զոսկա Վերաս, Ա. Վոյցիկավա, Մամա, Միրկո, Լ. Սավիցկայա, Շարա Պտաշկա («թռչնակ»)։
Զոսկա Վերաս բելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая-Войцік | |
---|---|
Ծննդյան անուն | բելառուս․՝ Людвіка Антонаўна Сівіцкая |
Ծնվել է | սեպտեմբերի 18 (30), 1892 |
Ծննդավայր | Մեջիբոժ, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1991 (99 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Paneriai Cemetery |
Գրական անուն | Зоська Верас, А.Войцикава, Мама, Мирко, Л.Савицкая և Шара Пташка |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի, նկարչուհի, մանկագիր, հասարակական գործիչ, հիշատակագիր և հրապարակախոս |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | Q121073701? |
Անդամակցություն | Բելառուսիայի գրողների միություն և Q13030526? |
Ամուսին | Ֆաբիան Շանտիր և Անտոն Վոյցեկ |
Զավակներ | Halina Voytsik? և Anton Shantyr? |
Zośka Vieras Վիքիպահեստում |
Լ. Սավիցկայան ծնվել է զինծառայող Անտոն Սավիցկու ընտանիքում, որը ծնունդով Գրոդնոյից էր։ Նրա մայրը՝ Էմիլիա Սադովսկայան, եկել էր Գրոնդնենշչինայից[1]։ Ինչպես Բելառուսի շլյախտայական (լեհ ազնվականական) ընտանիքների մեծ մասում, տանն աղջկա հետ խոսում էին լեհերեն[1][2]։ Լյուդվիկայի մորական կողմից պապը՝ Լյուդվիկ Սադովսկին, հայտնի մեղվաբույծ և այգեպան էր, մեղվաբուծական գործ սովորել էր Վարշավայում Կ. Լևիցկու մոտ[3]։ Նա լավ գիտեր բելառուսերեն և օգտագործում էր այն գյուղացիների հետ շփվելիս։
Նախնական կրթություն, ներառյալ երաժշտականը, ապագա բանաստեղծուհին ստացել է հոր ղեկավարությամբ[2][4]։ 1904 թվականին Կիևում ընդունվել է Լ. Վալադկևիչի մասնավոր դպրոց, 1905 թվականին ապրել է Լուցկում։ 1908 թվականին հոր մահից հետո Սավիցկայան ապրել է մոր հետ՝ տեղափոխվելով Սոկոլի գավառում գտնվող տոհմական Օլխովնիկի կալվածք։ 1912 թվականին նա ավարտել է Գրոդնոյի օրիորդական գիմնազիան։ Ապա 10 ամսանոց այգեբանջարանոցային ու մեղվաբուծական և ռազմական սանիտարական կուրսեր է անցել Վարշավայում (1914)[4]։
1915 թվականին եղել է Մինսկում՝ որպես Պատերազմից տուժածների օգնության բելառուսական միության մասնաճյուղի քարտուղար, Բելառուսի ազգային կոմիտեում, Բելառուսական կազմակերպությունների կենտրոնական ռադայում (հակահեղափոխական պետական կազմակերպություն Ուկրաինայում և Բելառուսիայում 1917—1918 թվականներին, 1917), Բելառուսի սոցիալիստական համայնաժողովում (Ուկրաինայում և Բելառուսիայում մինչև հեղափոխությունը)։ Այդ ժամանակ է ծանոթացել Ֆաբիան Գիլյարովիչ Շանտիրի հետ, որի հետ Սավիցկայան կապվում է ռոմանտիկ զգացմունքներով։ Ֆաբիան Շանտիրն ապրում և աշխատում էր Բոբրույսկում, բայց հաճախ էր լինում Մինսկում 1916—1917 թվականներին, որտեղ մասնակցում էր «Բելառուսական խրճիթիկ» ակումբի աշխատանքներին, նաև կար այլ հասարակական շարժումներում[5]։ Զոսկա Վերասը Ֆաբիանի հետ եկավ Բոբրույսկ, նույնիսկ այն բանից հետո, որ 1918 թվականին ձերբակալվել և բանտարկվել էր Բոբրույսկի բերդում։ Իր նամակներում և հուշերում բանաստեղծուհին Շանտիրին անվանում է իր ամուսինը, թեպետ պաշտոնապես նրանց հարաբերություններն օրինականացված չէին։ Իրարից սառչելու մեջ Զոսկան Վանդա Լևիցկուն գրած նամակում մեղադրում է Ռ. Ա. Զեմկևիչին, որ զրպարտել էր իրեն Ֆ. Շանտիրի առաջ[5]։
1909—1913 թվականներին Զ. Վերասը Գրոդնոյում եղել է տեղի Բելառուս երիտասարդների միավորման անդամ, որտեղ գրադարանավար և քարտուղար էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մոր հետ էվակուացվել է Մինսկում, համագործակցել «Բելառուսական խրճիթիկ»-ին։ 1917 թվականին Զ. Վերեսը եղել է Մեծ բելառուսական ռադայի պատգամավոր, մասնակցել է Առաջին համաբելառուսական ռադայի գործունեությանը։
1918 թվականին Վերասը, կապված մոր հիվանդության հետ, տեղափոխվել է Մինսկից պապի կալվածք՝ Օլխովնիկի[5]։ Այստեղ 1919 թվականին ծնվում է նրա և Ֆ. Շանտիրի որդին՝ Անտոնը։ Բանաստեղծուհու նախկին սիրեցյալը 1920 թվականին ձերբակալվում և գնդակահարվում է[1]։ Գտնվելով Օլխովնիկում՝ Զոսկա Վերասը գրում է բանաստեղծություններ՝ նվիրված փոքրիկ որդուն։ 1922 թվականին մահանում է պապը[4], և կալվածքը ստիպված են լինում վաճառել։ 1923 թվականից Վերասն ապրում է Վիլնյուսի մոտ գտնվող գյուղական խրճիթում, որն այն ժամանակ Լեհաստանի տարածքում էր[4]։ 1926 թվականին ամուսնացել է Ա. Ի. Վոյցեկի հետ, պսակադրությունը կայացել է Վիլնյուսի Ս. Նիկոլայ կոստյոլում (լեհական կաթոլիկ եկեղեցի)[6]։ 1927 թվականին նորապսակները դուստր են ունենում, որին կոչում են Գալինա[7]։
1923 թվականից ապրելով Վիլնյուսում՝ բանաստեղծուհին օգնել է բելառուս քաղբանտարկյալներին, որոնց ձերբակալել էր տվել լեհական իշխանությունը և գտնվում էին «Լուկիշկի» բանտում։ 1924—1929 թվականներին Վերասը եղել է «Բելառուսական գյուղացիական-աշխատավորական համայնաժողով» թերթի խմբագրակազմի ղեկավար։ 1927—1931 թվականներին նա «Զարանկա» մանկական ամսագրի խմբագիրն էր, 1934—1935 թվականներին՝ «Пралескі» մանկական ամսագրի, իսկ 1928—1939 թվականներին՝ բելառուսական «Մեղու» կոոպերատիվ ընկերության ղեկավարը, միաժամանակ 1934—1938 թվականներին եղել է մեղվաբույծների համար «Բելառուսական մեղվափչակ» ամսագրի խմբագիրը։ Հրատարակել է իր գրական ստեղծագործությունները «Шлях моладзі», «Студэнцкая думка» թերթերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանաստեղծուհու որդին՝ Անտոն Շանտիրը, համագործակցել է գերմանական իշխանությունների հետ։ Կարմիր բանակի կողմից քաղաքի ազատագրումից հետո 1946 թվականին նա ձերբակալվում և դատվում է[8]։ Ազատվում է 1956 թվականի համաներումով։ 1948 թվականին մահանում է Զոսկա Վերասի ամուսինը։ Այդ տարիները բանաստեղծուհու համար չափազանց ծանր էին, հետագայում նա այդ անվանել է «լեթարգիական քուն»։
1961 թվականին Զ. Վերասի արվեստը «բացահայտել է» Արսենի Լիսը, որը Վիլնյուսի արխիվներից նյութեր էր հավաքում դիսերտացիայի համար։ Դրանից հետո բանաստեղծուն սկսում են այցելել գրականագետներ, գրողներ, լրագրողներ։ 1980-ական թվականների վերջին նրա շուրջ ձևավորվում է Վիլնյուսի բելառուսական մտավորականության շրջանակը։ 1982 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Մահացել է 1991 թվականին, թաղվել մոր, ամուսնու և որդու գերեզմանների մոտ[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականից կիևյան «Ձնծաղիկ» թերթում։ Բելառուսերեն առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1911 թվականին «Մեր անդաստան» թերթում։ Մինսկի տարհանման ժամանակ (Առաջին համաշխարհային պատերազմ) նա երեխաների համար գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ։ «Բելառուսերեն-լեհերեն-ռուս-լատիներեն բուսաբանական բառարան»-ի հեղինակ է (Վիլնա, 1924)։ Որպես թարգմանիչ՝ հայտնի է ուկրաիներենից մանկական թատրոնի համար Ռ. Զավադովիչի «Իշխան Մարցիպան» պիեսի (Վիլնա, 1929) և Յու. Իգորևի «Որբ»-ի (Վիլնա, 1924) թարգմանություններով, իսկ ռուսերենից՝ Վ. Վ. Բիանկիի «Անտառային խրճիթ»-ի։ Հեղինակել է «Հինգ ամիս Մինսկում» վերնագրով հուշեր բելառուսական գրականության դասական Մ. Ա. Բոգդանովիչի մասին։
Լինելով հայտնի բուսաբան՝ Զ. Վերասը իրենից հետո թողել է տարբեր բույսերի և դեղաբույսերի բազմաթիվ ուրվանկարներ, տարածել է ավանդական բժշկության մեթոդները։ Վիլնյուսի նրա տնակում շինված է բուսաբանական այգի հազվագյուտ տնկիներով։ Զ.Վերասը ունեցել է նաև եզակի հավաքածու-հերբարիում (չորացած բույսերի հավաքածու)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.