Գրոդնո

From Wikipedia, the free encyclopedia

Գրոդնոmap
Remove ads

Գրոդնո, քաղաք, Բելառուսի Գրոդնոյի մարզի վարչական կենտրոնը։ 356,557 բնակչություն (2014)։ Գտնվում է Նեման գետի ափերին։ Երկաթուղային և խճուղային հանգույց Է, նավահանգիստ։ Արդյունաբերակաև և մշակութային կենտրոն է։ Զարգացած է մեքենաշինությունը ն մետաղամշակումը, քիմիական, թեթև և շինանյութերի արտադրությունը։ Դաշավայից ստացվող (1963 թվականից) բնական գազն օգտագործվում է որպես հումք ազոտային պարարտանյութերի արտադրության համար և վառելանյութ։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads
Remove ads

Պատմություն

Գրոնդոն առաջին անգամ հիշատակվում է 1183 թվականին։ 1920-1939 թվականին Գրոնդոն եղել է բուրժուական Լեհաստանի կազմում։ 1941 թվականի հուլիսին զավթել են գերմանական ֆաշիստները։ 1944 թվականի հուլիսի 16-ին ազատագրվել է խորհրդային բանակի կողմից։

Բնակչություն

2016 թվականի տվյալներով՝ Գրոդնոյում գրանցվել է 8 % բնակչության աճ (2015 թվականին եղել է 3%), իսկ մահացությունը՝ 14,6 % (2015 թվականին եղել է 0.4 % )[4][5]:

Բնակչության աճը կազմում է 2404 մարդ կամ 1000 բնակչի հաշվով` 6.6 % (2016)[6]:
Բնակչության դինամիկ աճ Քաղաքի բնակչության թիվն արագորեն աճեց Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո և 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ հասավ 368 662 մարդու[7]։ Քաղաքը բնակչության թվով հինգերորդն է Բելառուսում. շրջկենտրոններից գերազանցում է միայն Բրեստին, և փոքր-ինչ զիջում է Վիտեբսկի և Մոգիլյովի տարածաշրջանային կենտրոններին[8]:Բնակչության խտությունը կազմում է 2594 մարդ/կմ²[9]։

Մանրամասն տեղեկատվություն Մարդահամարի տարեթիվ, Բնակչության թիվ (հազար մարդ) ...

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների, 327 540 մարդուց 111 953-ը որպես մայրենի լեզու նշել է բելառուսերենը, իսկ 194 798 մարդ՝ ռուսերենը, 23 082 մարդ տանը խոսում է բելառուսերեն, իսկ 287 267 մարդ՝ ռուսերեն[13]։ Կանանց և տղամարդկանց թիվն անհավասար է. տղամարդիկ կազմում են բնակիչության 46,6% -ը, կանայք՝ 53,4%[17]: Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 74,7 տարի[18]։

Մանրամասն տեղեկատվություն Էթնիկ կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի, ընդամենը (2009) ...

Սոցիալական վիճակ

Գրոդնո քաղաքում աշխատողների միջին աշխատավարձը 2017 թվականի հունիսի դրությամբ կազմել է 813,2 բելառուսական ռուբլի[20] Գրոդնոյում աշխատող քաղաքացիների թիվը 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 169,7 հազար մարդ[21]։ 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Գրոդնո քաղաքի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի վարչությունում գրանցվել է 1363 գործազուրկ[21][22][23][24]։ Ընդհանուր առմամբ, Գրոդնոյում հանցագործությունների մակարդակը ամենացածրերից մեկն է Բելառուսի խոշոր քաղաքների շրջանում, բայց վերջին տարիներին հանցագործությունների թվի մի փոքր աճ է գրանցվել (2014 թվականին՝ 2888, 2015 թվականին՝ 3075)[25][26]:

Remove ads

Գրոդնոյի կենդանաբանական այգի

Գրոդնոյի կենդանաբանական այգին ժամանակակից Բելառուսի տարածքում առաջինն է իր զբաղեցրած տարածքով և և գեղեցկությամբ։ Այն հիմնադրվել է 1927 թվականին Յան Կախանովսկու կողմից և եղել է միայն բուսանբանական այգի[27]։ 2002 թվականին Գրոդնոյի քաղաքային կոմիտեն որոշում է կայացրել Կենդանաբանական այգու լայնամասշտաբ շինարարության մասին, որն ընթացավ բազմապրոֆիլ շինարարական և կառուցողական փուլերով և ավարտին հասավ միայն 2012 թվականի հունվարին[28][29],: Այս լայնածավալ աշխատանքների համար գումարներ հատկացվեցին ինչպես քաղաքային, այնպես էլ մարզային բյուջեից[30]։

Thumb

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads