Բոբրույսկ
քաղաք Բելառուսում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Բելառուսում From Wikipedia, the free encyclopedia
Բոբրույսկ (բելառուս․՝ Бабру́йск), մարզային ենթակայության քաղաք Բելառուսում, Մոգիլևսկի մարզի Բոբրույսկի շրջանի վարչալամ կենտրոն։ Բելառուսում բնակչության և տարածքի թվով յոքերորդ քաղաքն է, մարզային ենթակայության ամենախոշոր կենտրոնը։ Քաղաքը տեղակայված է Բերեզինա գետի վրա (Դնեպրի ավազան), Մինսկից 150 կմ հեռավորության, Մոգիլևից 110 կմ հեռավորության, Կիևից 414 կմ հեռավորության և Մոսկվայից 706 կմ հեռավորության վրա։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բոբրույսկ | |||||
բելառուս․՝ Бабруйск | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Համայնք | Մոգիլյովի մարզ | ||||
Առաջին հիշատակում | 1387 | ||||
Մակերես | 96,4 կմ² | ||||
ԲԾՄ | 157±1 մետր | ||||
Բնակչություն | ▼207 351 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 225 | ||||
Փոստային դասիչ | 213801–213830 | ||||
Պաշտոնական կայք | bobruisk.by | ||||
| |||||
Ըստ հնագիտական տվյալների՝ մարդիկ Բոբրույսկի տարածաշրջանում սկսել են բնակվել դեռևս բրոնզե դարում (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջ-2-րդ հազարամյակի սկիզբ)։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից Բերեզինայի մոտ առկա է դրեգովիչների բնակավայր[2]։
Բերեզինա գետի նավահանգստում աշխատելիս գտնվել է սաղավարտ, որը 10-րդ դարի հայտնի չերնիգովյան սաղավարտների հետ ունի նմանություն[3][4]։ Որոշ պատմաբաններ կասկածի տակ են դնում գտածոյի իսկությունը[5]։ Նաև հայտնաբերվել է շատ հազվագյուտ տեսակի մարտական կացին, որը թվագրվում է 10-րդ դարի առաջին կեսով։ Սակայն որոշ բոբրույսկեցիներ վիճարկում են այդ առարկաների ծագումը՝ պնդելով, որ դրանք հայտնաբերվել են տնամերձ հողատարածքում[6]։ Ըստ Իգոր Մարզալյուկի[7][8]` այստեղ է մահացել Պոլոցկ իշխանատան հիմնադիրը, որդին՝ Ռոգնեդին և Վլադիմիր Իզհասլավը։ Այնուամենայնիվ, այս վարկածը ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացվել[9]։ Բոբրույսկյան սաղավարտը պետք է դիտարկել այնպիսի գտածոների համատեքստում, ինչպիսիք են 9-րդ դարի Բրիլևսկյան գանձը[10][11][12]։
Տարածաշրջանում հայտնաբերվել են նաև քարե գործիքների գտածոները, ինչից կարելի է ենթադրել, որ մարդիկ կարող էին ապրել այդ կողմերում դեռ քարե դարում։
Քաղաքը ավանակոչվել է Բոբրույկա գետի անունից, որի անունը լեզվաբանները համարում են բալթյան ծագում ունեցող․ նախնական ձևը հնչում է որպես Bebrauja կամ Babrauja[13]:
Ենթադրվում է, որ 11-13-րդ դարերում Բոբրույսկը ենթարկվում էր Մինսկի իշխանությանը։ Առաջին անգամ Բոբրույսկը հիշատակվում է լիտվացի մեծ իշխան Յագայլոյի գրության մեջ, որը հասցեագրված է նրա եղբայր Սկիրգայլոյին և թվագրվում է 1387 թվականի ապրիլի 28-ին։
Բոբրույսկը նշվում է Բազելում լույս տեսած Եվրոպայի քարտեզի վրա, որը ստեղծվել է 1540 թվականին։ 1565 թվականին Բոբրույսկյան իշխանությունը Մինսկի վոյեվոդության մասն էր։ Քաղաքը պատկանում է Ռադզիվալները, Գաշտոլդները և Տրիզները։ 1584 թվականի ապրիլի 14-ին Սիգիզմունդ III-ը Բոբրույսկին շնորհեց ավանի կարգավիճակ։
Ըստ 1620 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոբրույսկում եղել է 409 տուն, 75 խանութ, ջրաղաց, վանք, ամրոց։ Քաղաքի բնակիչների զբաղմունքը հիմնականում եղել էարհեստագործությունն ու առևտուրը։
16-17-րդ դարերում քաղաքը առևտրի շնորհից աճել և հարստացել է։ 14-18-րդ դարերում միջնադարյան Բոբրույսկի պաշտպանության կենտրոնը եղել է Բոբրույսկի ամրոցը, իսկ ամբողջ քաղաքը շրջապատված պաշտպանական ամրություններով, փայտե պատերով և 10 աշտարակներով։ Քաղաքի մուտքն ու ելքը իրականացվել է չորս պահակակետով[14]։
Խմելնիցկու ապստամբության ընթացքում՝ 1648 թվականին, Բոբրույսկը գրավվել է կազակական-գյուղացիական զորքերի կողմից։ Հաջորդ տարի այն նվաճվել է լեհ-լիտվական զորքերի կողմից, որոնց ղեկավարում էր Յանուշ Ռադզիվիլը։ Ի պատասխան այն բանի, որ Բաբրույսկն ապստամբների կողմից նվաճվելուց հետո աջակցելէր նրանց, Ռադզիվիլը այստեղ զանգվածային կոտորածներ է կազմակերպել։
1655 թվականին Բոբրույսկի ամրոցը կարճ ժամանակով գրավվել է Իվան Զոլոտարենկոյի կազակների կողմից, որոնք կրակի տվեցին այն։ 1793 թվականին, երբ տեղի է ունեցել Ռիչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը, Բոբրույսկը միացվել է Ռուսական կայսրությանը[2]։
1792 թվականին մտել է Ռուսական կայսրության կազմ որպես ավան։ 1795 թվականից դարձել է Մինսկի նահանգի գավառական քաղաքը։ Քաղաքի զինանշանը հաստատվել է 1796 թվականի հունվարի 22-ին։
1810 թվականին Կառլ Օպերմանի ղեկավարությամբ կառուցվել է Բոբրույսկի ամրոցը։ 1812 թվականի հուլիսին ամրոցում իր բանակին եռօրյա հանգիստ տվեց Պյոտր Բագրատիոնը, որը այնտեղ թողեց նաև հիվանդներին և վիրավորներին։ Դրանից հետո 330 զենք ունեցող 7 հազարանող կայազոր ունեցող ամրոցը շրջափակվել էր ֆրանսիական զորքերի կողմից։ Շրջափակումը սկզբում ղեկավարում էր Լատուր-Մոբուրը, իսկ հետո Դոմբրովսկին։ Շրջափակումը տևել է մինչև նոյեմբեր, երբ ամրոցը ազատագրվել է Տորմասովի բանակի կողմից։ Այստեղ ծառայել են ապագա դեկաբրիստներ Բեստուժև-Ռյումինը, Սերգեյ Մուրավյով-Ապոստոլը, Վասիլի Նորովը և ուրիշներ։ Այդ իրադարձությունների արդյունքում որոշվել է ամրոցը դարձնել I կարգի, իսկ հետագայում ամրացնել, ինչն էլ 1818 թվականին հանձնարարվել է նույն Օպերմանին։ Ամրոցի ամրացումը շարունակվել է մինչև 19-րդ դարի կեսերը, սակայն հետագայում արագորեն կորցրել է իր նշանակությունը և 1897 թվականին լուծարվում[15]։
Մինչև 1860-ական թվականները Բոբրույսկում գործում էր ամրոցի սահմաններից դուրս քարե և աղյուսե շենքերի կառուցման արգելքը։ 1880 թվականին Բոբրույսկում կար ընդամենը 8 քարե և 1982 փայտե տուն։ 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքում գործում էին 1 չորսամյա վարժարան, 1 մեկամյա դպրոց, 1 հրեական դպրոց, զինվորական հոսպիտալ և հրեական հիվանդանոց։
Ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 28 700 բնակիչ (առանց 7 արվարձանների), հիմնականում՝ հրեաներ (20,4 հազար կամ 71%)։ Քաղաքում գործում էր 40 սինագոգ[16][17][18]։
1898 թվականի վերջին քաղաքում ստեղծվել է ամենահզոր արհեստակցական միություններից մեկը՝ Ստոլյարովի միությունը։
1902 թվականի ապրիլի 19-ին առավոտյան ժամը 10-ին մեծ հրդեհ է բռնկվել։ Կայծերը, որոնք դուրս են թռել շոգեքարշի վառարանից և թափվել Բերեզինի երկաթուղային կայարանում, քամու հետևանքով հայտնվել են կայարանի մոտ գտնվող գոմի տանիքին։ Մի քանի րոպե անց բոլոր հին տները կրակի մեջ են հայտնվել, կրակը տարածվել է կայարանի հարևանությամբ գտնվող տների վրա, իսկ այնտեղից՝ դեպի քաղաք։ Հրշեջները չեն կարողացել կանգնեցնել հրդեհը և ստիպված են եղել նահանջել։ Հրդեհը առանց խոչընդոտների տարածվել է և 5 ժամում ծածկել է քաղաքի մեծ մասը։ Հատկապես տուժել է քաղաքի կենտրոնական մասը, որը բնակեցված էր հրեաներով։ Շուրջ հազար տուն, որտեղ ապրում էր 2,5 հազար ընտանիք, այրվել է, այդ թվում՝ 650 փոքր ձեռնարկություն, ամբողջ շուկան, բազմաթիվ բանկեր, ինչպես նաև հասարակական հաստատությունների շենքեր, բարեգործական կազմակերպությունները, հրեական հիվանդանոցը, քաղաքային գրադարանը, էժան խոհանոցը և այլն։ Այրվել են 15 սինագոգներ և ուսումնավարժական տներ։ Այրված գույքը հիմնականում ապահովագրված չի եղել․ այն գնահատվել է 7 միլիոն ռուբլի։ Հրդեհից անմիջապես հետո ստեղծվել է օգնության կոմիտե՝ ազնվականության առաջնորդ Կոլոգրիվովի գլխավորությամբ։ 1902 թվականի հրդեհը քանդել է Հին Բոբրույսկը և հանգեցրել նոր և ավելի գեղեցիկ քաղաքի առաջացմանը։
1905 թվականի վերջին քաղաքը ցնցվել է ամրոցում տեղակայված 800 նավաստիների և «կարգապահական գնդի» խիստ ռեժիմի զինվորների ապստամբության մասին լուրից։ 1906 թվականի հունվարին տեղի է ունեցել 13 գլխավոր մեղադրյալների զինվորական դատավարությունը, որոնցից 10-ը ապստամբության ղեկավարի հետ միասին դատապարտվեցին մահվան։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքը ենթարկվել է գերմանական օկուպացիայի (1918 թվական), այնուհետև մտել է Բելառուսական ԽՍՀ-ի (1919 թվականից), ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ի (1922 թվականից) կազմ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի հունիսի 28-ին, քաղաքը զբաղեցվել է գերմանական զորքերի կողմից։ Այն ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին, Բոբրույսկի շրջակայքում տեղի ունեցավ ճակատամարտը, որը դարձավ Սմոլենսկի ճակատամարտի մի մասը։ Բոբրույսկի պարետն է դարձել նախկին պարետ Ադոլֆ Գամանը[19]։
Բոբրույսկն ազատագրվել է գերմանա-ֆաշիստական զավթիչներից 1944 թվականի հունիսի 29-ին՝ Բոբրույսկյան գործողության հաջող իրականացման արդյունքում, որը Բելառուսական գործողության («Բագրատիոն գործողություն») մի մասն էր և որը խորհրդային զորքերի լայնածավալ հարձակողական գործողություն էր և իրականացվել է 1944 թվականի օգոստոսի 23-ից 29-ը։
1949 թվականին Բելառուսի կոմկուսը խնդրագիր հղեց ՌԿ(Բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովին՝ խնդրելով Ստալինի 70-ամյակի կապակցությամբ թույլ տալ Բոբրույսկը վերանվանել Ստալինսկ, իսկ Բոբրույսկի մարզը՝ Ստալինյան[20]։
1991 թվականին Բելառուսը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից և Բոբրույսկը հայտնվեց նոր պետության՝ Բելառուսի Հանրապետության կազմում։
Ինչպես 2014 թվականին[21][22], այնպես էլ 2017 թվականին Բելառուսում տեղի ունեցած զանգվածային ցույցերին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև քաղաքի բնակչությունը։ Փետրվարի 26-ին Լենինի հրապարակում հավաքվել է մոտ 1500 մարդ[23], իսկ մարտի 12-ին Հաղթանակի հրապարակում՝ մոտ 1000 ցուցարարներ[24]։
Բոբրույսկն իր առաջին զինանշանը ստացել 1796 թվականի հունվարի 22-ին կայսրուհի Եկատերինա II-ի հրամանով։ Այդ զինանշանը դարձել է քաղաքի անբաժանելի մասը և լավ է ընդունվել տեղացիների կողմից, քանի որ այն հասկանալի է և հստակ խորհրդանշել է քաղաքի և գյուղի տարբերությունը։ Զինանշանի սյուժեն արտացոլել է տեղի բնակիչների հիմնական արհեստները (Սև և Բալթիկ ծովերում նավատորմ կառուցելու համար անտառի խառնուրդ) և քաղաքում կայսրուհու դիրքը[25]։
1988 թվականին Բոբրույսկի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի № 9-7 որոշմամբ հաստատվել է նոր զինանշանը՝ Յու. Ա. Միխայիլովի հեղինակությամբ։
2005 թվականի հունվարի 3-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով քաղաքին վերադարձվել է պատմական զինանշանը, ինչպես նաև ստեղծվել է դրոշ, որը ներկայացրել է կենտրոնում սպիտակ կտավով զինանշանի պատկեր։
Քաղաքը տեղակայված է է Մոգիլյովից 110 կմ հարավ-արևմուտք՝ Բերեզինե գետի վրա (Դնեպրի ավազան)[26]։
Բոբրույսկը և Բոբրույսկի շրջանը գտնվում են Մոգիլևսկի շրջանի հարավարևմտյան մասում, շրջանային կենտրոնից 110 կմ, Մինսկից 150 կմ հեռավորության վրա։ Տարածքը սահմանակից է Գոմելի մարզի Ռոգաչևսկի և Ժլոբինսկի, Մոգիլևսկի մարզի Գլուսկի, Օսիպովիչի, Կիրովի շրջաններին։
Ռելիեֆը կիսափակ հարթավայր է (Կենտրոնական-Բերեզինսկայա), տեղ-տեղ թուլացած է, կտրատված գետերի խիտ ցանցով և ցամաքեցնող ջրանցքներով, միջին բարձրությունը ծովի մակերևույթից 165 մ է։
Նստվածքային ծագման օգտակար հանածոներն են կավը, շինարարական ավազները, տորֆ, սապրոպելը։ Ունի հանքային ջրի աղբյուր։
Բոբրույսկիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 9.9 (49.8) |
14.9 (58.8) |
20.6 (69.1) |
28.6 (83.5) |
31.7 (89.1) |
34.4 (93.9) |
35.3 (95.5) |
38.0 (100.4) |
31.5 (88.7) |
26.1 (79) |
17.5 (63.5) |
12.0 (53.6) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | −2.2 (28) |
−1.3 (29.7) |
4.3 (39.7) |
13.1 (55.6) |
19.6 (67.3) |
22.2 (72) |
24.4 (75.9) |
23.5 (74.3) |
17.5 (63.5) |
11.0 (51.8) |
3.1 (37.6) |
−1.2 (29.8) |
11.2 (52.2) |
Միջին օրական °C (°F) | −4.7 (23.5) |
−4.6 (23.7) |
0.1 (32.2) |
7.3 (45.1) |
13.4 (56.1) |
16.4 (61.5) |
18.4 (65.1) |
17.2 (63) |
11.9 (53.4) |
6.5 (43.7) |
0.5 (32.9) |
−3.6 (25.5) |
6.6 (43.9) |
Միջին ցածր °C (°F) | −7.4 (18.7) |
−7.8 (18) |
−3.8 (25.2) |
1.9 (35.4) |
7.1 (44.8) |
10.6 (51.1) |
12.5 (54.5) |
11.4 (52.5) |
7.0 (44.6) |
2.8 (37) |
−2 (28) |
−6.1 (21) |
2.2 (36) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −37.4 (−35.3) |
−36 (−33) |
−29.3 (−20.7) |
−9.7 (14.5) |
−4 (25) |
−1.3 (29.7) |
3.3 (37.9) |
1.0 (33.8) |
−4.7 (23.5) |
−12.5 (9.5) |
−23.8 (−10.8) |
−30.6 (−23.1) |
−37.4 (−35.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
33 (1.3) |
38 (1.5) |
40 (1.57) |
52 (2.05) |
86 (3.39) |
84 (3.31) |
59 (2.32) |
55 (2.17) |
51 (2.01) |
43 (1.69) |
42 (1.65) |
619 (24.37) |
Միջ. անձրևոտ օրեր | 7 | 6 | 9 | 12 | 14 | 15 | 15 | 12 | 14 | 13 | 13 | 10 | 140 |
Միջ. ձնառատ օրեր | 18 | 17 | 12 | 3 | 0.2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 10 | 18 | 80 |
% խոնավություն | 86 | 83 | 78 | 69 | 68 | 73 | 74 | 75 | 80 | 83 | 88 | 88 | 79 |
աղբյուր: Pogoda.ru.net[27] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.