Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ (անգլ.՝ Eurovision Song Contest; ֆր.՝ Concours Eurovision de la chanson), Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների միջև իրականացվող էստրատային երգերի մրցույթ[1]։ Մրցույթի շրջանակներում արտադրվող մտավոր սեփականության սեփականատերը ևս Եվրոպական հեռարձակողների միությունն է[2]։
Իր պատմության ողջ ընթացքում իրակացվել է 67 Եվրատեսիլ երգի մրցույթ, իսկ հաղթողները դարձել է 70 երգ։ Մրցույթի հաղթող է ճանաչվում այն երգը, որը հավաքում է Եվրատեսիլի մասնակից-երկրների կողմից տրված ամենաշատ միավորները։ Ներկայումս գործում է քվեարկության խառը համակարգ՝ 50% ժյուրի, 50%՝ հեռուստադիտող։ Իր երիկրի օգտին քվեարկելը չի թույլատրվում, բացառություն է կազմում միայն 1956 թվականի առաջին մրցույթը, երբ հաղթող ճանաչվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիզ Ասիան «Refrain» երգով, ում համար կարող էին քվեարկել իր երկրի ժյուրին ևս։
Եվրատեսիլի ողջ պատմության մեջ միայն մեկ անգամ հաղթողներ երգեր ճանաչվեց միանգամից մի քանի երգ։ Դա տեղի է ունեցել 1969 թվականին, երբ հաղթող ճանաչվեցին Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները։ Նրանք բոլորը հավաքեցին 18-ական միավոր։ 1991 թվականին տեղի ունեցավ նմանատիպ դեպք․ Շվեդիան և Ֆրանսիան հավաքեցին 146-ական միավոր, բայց ըստ լրացուցիչ ցուցանիշների՝ մրցույթի հաղթող ճանարվեց Շվեդիայի ներկայացուցիչ Կարոլան։
Առավել հաճախ Եվրատեսիլի հաղթող էին դառնում Իռլանդիայի և Շվեդիայի ներկայաչուցիչնրեը․ 7 անգամ, ընդ որում Իռլանդիան 3 անգամ անընդմեջ հաղթեց մրցույթը (1992, 1993, 1994)։ 5-ական անգամ մրցույթի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Մրցույթում երկու անգամ հաղթող երգիչները երկուն են՝ իռլանդացի Ջոնի Լոգանը, ով երկու անգամ հաղթել է որպես կատարող (1980 թվականին «What's Another Year» և 1987 թվականին «Hold Me Now» երգերով) և մեկ անգամ՝ որպես «Why Me?» երգի հեղինակ, որը կատարել է Լինդա Մարտինը 1992 թվականին, և շվեդ կատարող Լորինը, ով կրկնակի հաղթող է դարձել որպես կատարող (2012 թվականին «Euphoria» և 2023 թվականին «Tattoo» երգերով)։
Եվրատեսիլում հաղթանակը շատ կատարողների համար դարձել է ստեղծարար կարիերայի սկիզբ և հանրաճանաչության պսակը։ Մասնավորապես, 1974 թվականի հաղթանակից հետո համաշխարհային ճանաչելիություն ստացավ ABBA խումբը, իսկ երգչուհի Սելին Դիոնի կարիերան մեծ շրջադարձներ ունեցավ 1988 թվականի հաղթանակից հետո։ Այդ ժամանակ կանադացի Սելին Դիոնը ներկայացնում էր Շվեյցարիան։
Այն պետությունները, որոնք նախկինում մտնում էին ԽՍՀՄ կազմում, 1994 թվականից մասնակցում են Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նրանք հաղթել են 2001 թվականին (Էստոնիա՝ Տանել Պադար, Դեյվ Բենթոն և 2XL), 2002 թվականին (Լատվիա՝ Մարիա Նաումովա), 2004 թվականին (Ուկրաինա՝ Ռուսլանա), 2008 թվականին (Ռուսաստան՝ Դիմա Բիլան), 2011 թվական (Ադրբեջան՝ Էլդար Ղասիմով և Նիգյար Ջամալ), 2016 թվական (Ուկրաինա՝ Ջամալա), 2022 թվական (Ուկրաինա՝ Kalush Orchestra)։
Հաղթանակներ | Երկիր | Մրցույթներ |
---|---|---|
7 | Իսլանդիա | 1970, 1980, 1987, 1992, 1993, 1994, 1996 |
Շվեդիա | 1974, 1984, 1991, 1999, 2012, 2015, 2023 | |
5 | Ֆրանսիա | 1958, 1960, 1962, 1969, 1977 |
Լյուքսեմբուրգ | 1961, 1965, 1972, 1973, 1983 | |
Միացյալ Թագավորություն | 1967, 1969, 1976, 1981, 1997 | |
Նիդերլանդներ | 1957, 1959, 1969, 1975, 2019 | |
4 | Իսրայել | 1978, 1979, 1998, 2018 |
3 | Նորվեգիա | 1985, 1995, 2009 |
Դանիա | 1963, 2000, 2013 | |
Իտալիա | 1964, 1990, 2021 | |
Ուկրաինա | 2004, 2016, 2022 | |
2 | Իսպանիա | 1968, 1969 |
Ավստրիա | 1966, 2014 | |
Գերմանիա | 1982, 2010 | |
Շվեյցարիա | 1956, 1988 | |
1 | Մոնակո | 1971 |
Բելգիա | 1986 | |
Հարավսլավիա | 1989 | |
Էստոնիա | 2001 | |
Լատվիա | 2002 | |
Թուրքիա | 2003 | |
Հունաստան | 2005 | |
Ֆինլանդիա | 2006 | |
Սերբիա | 2007 | |
Ռուսաստան | 2008 | |
Ադրբեջան | 2011 | |
Պորտուգալիա | 2017 |
Երկիր | Առաջին մասնակցություն | Լավագույն ելույթ |
---|---|---|
Ավստրալիա | 2015 ( Վիենա) | 2-րդ հորիզոնական (2016) ( Ստոկհոլմ) |
Ալբանիա | 2004 ( Ստամբուլ) | 5-րդ հորիզոնական (2012) ( Բաքու) |
Անդորրա | 12-րդ հորիզոնական (п/ф) (2007) ( Հելսինկի) | |
Հայաստան | 2006 ( Աթենք) | 4-րդ հորիզոնական (2008, 2014) ( Բելգրադ, |
Բելառուս | 2004 ( Ստամբուլ) | 6-րդ հորիզոնական (2007) ( Հելսինկի) |
Բուլղարիա | 2005 ( Կիև) | 2-րդ հորիզոնական (2017) ( Կիև) |
Բոսնիա և Հերցեգովինա | 1993 ( Միլսթրիթ) | 3-րդ հորիզոնական (2006) ( Աթենք) |
Հունգարիա | 1994 ( Դուբլին) | 4-րդ հորիզոնական (1994) ( Դուբլին) |
Վրաստան | 2007 ( Հելսինկի) | 9-րդ հորիզոնական (2010, 2011) ( Օսլո, |
Իսլանդիա | 1986 ( Բերգեն) | 2-րդ հորիզոնական (1999, 2009) ( Երուսաղեմ, |
Կիպրոս | 1981 ( Դուբլին) | 2-րդ հորիզոնական (2018) ( Լիսաբոն) |
Լիտվա | 1994 ( Դուբլին) | 6-րդ հորիզոնական (2006) ( Աթենք) |
Հյուսիսային Մակեդոնիա | 1998 ( Բիրմինգհեմ) | 7-րդ հորիզոնական (2019) ( Թել Ավիվ) |
Մալթա | 1971 ( Դուբլին) | 2-րդ հորիզոնական (2002, 2005) ( Տալլին,
Կիև) |
Մարոկկո | 1980 ( Հաագա) | 18-րդ հորիզոնական (1980) ( Հաագա) |
Մոլդովա | 2005 ( Կիև)) | 3-րդ հորիզոնական (2017) ( Կիև)) |
Լեհաստան | 1994 ( Դուբլին) | 2-րդ հորիզոնական (1994) ( Դուբլին) |
Ռումինիա | 3-րդ հորիզոնական (2005, 2010) ( Կիև, Օսլո) | |
Սան Մարինո | 2008 ( Բելգիա) | 19-րդ հորիզոնական (2019) ( Թել Ավիվ) |
Սերբիա և Չեռնոգորիա | 2004 ( Ստամբուլ) | 2-րդ հորիզոնական (2004) ( Ստամբուլ) |
Սլովակիա | 1994 ( Դուբլին) | 18-րդ հորիզոնական (1996) ( Օսլո) |
Սլովենիա | 1993 ( Միլսթրիթ) | 7-րդ հորիզոնական (1995, 2001) ( Դուբլին, |
Խորվաթիա | 4-րդ հորիզոնական (1996, 1999) ( Օսլո, | |
Չեռնոգորիա | 2007 ( Հելսինկի) | 13-րդ հորիզոնական (2015) ( Վիենա) |
Չեխիա | 6-րդ հորիզոնական (2018) ( Լիսաբոն) |
Հաղթանակներ | Լեզու | Տարեթվեր | Երկրներ |
---|---|---|---|
34 | Անգլերեն | 1967, 1969, 1970, 1974, 1975, 1976, 1980, 1981, 1987, 1992, 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2018, 2019, 2023 | Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Թուրքիա, Ուկրաինա, Հունաստան, Ֆինլանդիա, Ռուսաստան, Նորվեգիա, Գերմանիա, Ադրբեջան, Ավստրիա, Իսրայել |
14 | Ֆրանսերեն | 1956, 1958, 1960, 1961, 1962, 1965, 1969, 1971,1972, 1973, 1977, 1983, 1986, 1988 | Շվեյցարիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո, Բելգիա |
3 | Հոլանդերեն | 1957, 1959, 1969 | Նիդերլանդներ |
Եբրայերեն | 1978, 1979, 1998 | Իսրայել | |
Իտալերեն | 1964, 1990, 2021 | Իտալիա | |
2 | Գերմաներեն | 1966, 1982 | Ավստրիա, Գերմանիա |
Նորվեգերեն | 1985, 1995 | Նորվեգիա | |
Շվեդերեն | 1984, 1991 | Շվեդիա | |
Իսպաներեն | 1968, 1969 | Իսպանիա | |
Ուկրաիներեն | 2004, 2022 | Ուկրաինա | |
1 | Դանիերեն | 1963 | Դանիա |
Խորվաթերեն | 1989 | Հարավսլավիա | |
Սերբերեն | 2007 | Սերբիա | |
Ղրիմի թաթարերեն | 2016 | Ուկրաինա | |
Պորտուգալերեն | 2017 | Պորտուգալիա |
2004 և 2016 թվականներին Ուկրաինայի «Վայրի պարեր» և «1944» երգերը տվյալ պահին միակ հաղթող-երգերն են, որոնք կատարվել են երկու լեզուներով։ Երգչուհի Ռուսլանան երգի մի հատվածը կատարել է անգլերենով, իսկ մյուսը՝ ուկրաիներենով, իսկ Ջամալան՝ անգլերենով ու Ղրիմի թաթարերենով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.