From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն էր, երբ Կիևը հյուրընկալեց համաեվրոպական այս մրցույթը։ Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել էր 2005 թվականին։ Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալեցին երեք տղամարդիկ՝ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստափչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն։
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"Celebrate Diversity" «Տոնի՛ր բազմազանությունը» | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 9, 2017 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 11, 2017 | |||
Եզրափակիչ | Մայիսի 13, 2017 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Միջազգային ցուցահանդեսային կենտրոն Կիև, Ուկրաինա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | ՈւԱՀ | |||
Հաղորդավարներ | Ալեքսանդր Սկիչկո, Վլադիմիր Օստապչուկ և Թիմուր Միրոշնիչենկո | |||
Բացում | 1-ին կիսաեզրափակիչ «Spinning» երգի կատարում Մոնատիկի կողից 2-րդ կիսաեզրափակիչ Եվրատեսիլյան փոփուրի կատարում Օլեքսանդր Սկիչկոյի Վոլոդիմիր Օստափչուկի կողից Եզրափակիչ Դրոշների ավանդական արարողություն | |||
Ընդմիջման ելույթ | 1-ին կիսաեզրափակիչ «1944» և «Zamanyly» երգերի կատարում Ջամալայի կողից Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 1 2-րդ կիսաեզրափակիչ «Երեխաների բակը» պարային կատարում Apache CREW-ի կողից Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 2 Եզրափակիչ «It's Magical» երգի կատարում Ռուսլանայի կողից ONUKA և Ժողգործիքների ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբ «I Believe in U» երգի կատարում Ջամալայի կողից | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Սալվադոր Սոբրալ, Կրիստիան Կոստով, SunStroke Project, Էլլի Դելվիո, Ռոբին Բենգթսոն, Ֆրանչեսկո Գաբանի, Ilinca?, Ալեքս Ֆլորեա, Joci Pápai?, Իզայահ, JOWST?, Ալեքսանդր Վալման, O’G3NE, Ալմա, Jacques Houdek?, Դիանա Հաջիևա, Lucie Jones?, Նաթան Թրենթ, NaviBand, Արծվիկ, Demy?, Անյա Նիսսեն, Հովիկ Դեմիրճյան, Կասիա Մոշ, Իմրի Զիվ, O.Torvald, Լևինա, Manel Navarro?, Թակո Գաչեչիլաձե, Tijana Bogićević?, Timebelle?, Norma John?, Բրենդան Մյուրեյ, Koit Toome?, Լաուրա Պիլդվերե, Մարտինա Բարտա, Լինդիտա Հալիմի, Յանա Բուրչեսկա, Սվալա, Սլավկո Կալեզիչ, Claudia Faniello?, Fusedmarc?, Օմար Նաբեր, Triana Park?, Վալենտինա Մոնեթթա և Jimmie Wilson? | |||
Առաջնելույթ | չկա | |||
Վերադարձել են | Պորտուգալիա Ռումինիա | |||
Մեկնել են | Բոսնիա և Հերցեգովինա Ռուսաստան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորների 2 խումբ իր լավագույն տասնյակին. մեկը արտահայտում է ժյուրիի ձայները մյուս՝ հեռուստաքվեարկության | |||
Հաղթական երգ | "Amar pelos dois" | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/kyiv-2017 |
Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ։ Վերադարձել էին Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ ֆինանսական դժվարությունների պատճառով մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի։ Մասնակցության հայտ սկզբնապես ներկայացրել էր նաև Ռուսաստանը, սակայն ընտրված պատվիրակին՝ Յուլյա Սամոյլովային, արգելվեց մուտք գործել Ուկրաինա, քանի որ դա կհակասեր երկրի սահմանդրությանը։ Բանն այն է, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է[1]։
Մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը "Amar pelos dois" (Սեր երկուսիս համար) երգով, որի հեղինակը երգչի քույրն է՝ Լուիզա Սոբրալը։ Սա Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցույթի պատմության մեջ. 53 տարի մնալով առանց հաղթանակ՝ երկիրը նույնիսկ տեղ չէր գրավել առաջին հնգյակում։ Ընդ որում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում "Molitva" երգի հաղթանակից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթեց ամբողջությամբ տվյալ երկրի պետական լեզվով գրած երգը[2]։ Լավագույն եռյակի երկրները՝ Պորտուգալիան, Բուլղարիան, Մոլդովան, ապահովեցին մրցույթում գրանցած իրենց լավագույն արդյունքները երբևէ[1]։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ մրցույթը դիտել են 182 միլիոն հեռուստադիտողներ՝ 22 միլիոնով ավելի քիչ, քան նախորդ տարի։
2016 թվականի մայիսի 18-ին հյուրընկալող հեռուստաընկերության՝ NTU-ի տնօրենի տեղակալը և Ուկրաինայի պատվիրակության նախագահ Վիկտորյա Ռոմանովան հայտարարեցին, որ առաջին կազմակերպչական ժողովը տեղի է ունենալու մինչև հունիսի 8-ը, որի ընթացքում NTU-ն և ԵՀՄ-ն քննարկելու են մրցույթի անցկացման տեխնիկական հարցերը՝ պարզելու, թե ինչ անհրաժեշտ նախապատրաստությունների կարիք ունի Ուկրաինան։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ անցկացման վայրը պարզ կլինի ամռանը[3]։
NTU-ն և Ուկրաինայի կառավարությունը հունիսի 23-ին հայտարարեցին, որ պատրաստվում են մրցութային փուլ անցկացնել՝ որոշելու հյուրընկալող քաղաքը։ Որոշման գործընթացը ծրագրավորված էր իրականացնել 4 փուլով[4]։
Հյուրընկալ քաղաքը պետք է համապատասխաներ հետևյալ չափանիշներին[5].
Մինչև հուլիսի 8-ը վեց քաղաքներ ներկայացրեցին իրենց նախնական հայտերը։ Դրանք էին՝ Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը, Կիևը և Օդեսան[6]։ Թեկնածու վեց քաղաքները պաշտոնապես ներկայացվեցին հուլիսի 20-ին երկժամյա շոուի ընթացքում, որը կոչվում էր «Քաղաքի մենամարտ»։ Յուրաքանչյուր քաղաքից մեկ թեկնածու ներկայացնում էր քաղաքի հայտը։ Քննարկմանը մասնակցում էին ԶԼՄ ներկայացուցիչներ, երաժշտական փորձագետներ, ինչպես նաև երկրպագուներ։
Հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ մրցույթը հյուրընկալելու համար պայքարի մեջ են մնացել 3 քաղաքներ՝ Դնեպրը, Կիևը և Օդեսան[7]։
Սահմանված ժամկետների մի քանի հետաձգումներից հետո` սեպտեմբերի 9-ին, կառավարության մամուլի կենտրոնից Կիևը հայտարարվեց, որպես Եվրատեսիլ 2017 երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Միևնույն ժամանակ մրցույթի անցկացման դահլիճ հայտարարվեց Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը[8]։
Քաղաք | Դահլիճ | Տարողություն | Տեղեկություններ |
---|---|---|---|
Դնեպր | ԴնիպրոԵվրոԱրենա | 9,500 | Առաջարկը ներառում էր Մեթեոր մարզադահլիճի և Մեթեոր սպորտային համալիրի ամբողջական վերանորոգում, որը պետք է ավարտված լիներ մինչ 2017 թվականի մարտ ամիսը[9]։ |
Լվով | Լվով արենա | 35,000 | Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Արենան տանիքի կառուցման կարիք ուներ[10]։ |
անավարտ դահլիճ | հայտնի չէ | Իրականում նախատեսված էր, որ դահլիճը հյուրընկալելու էր ԵվրոԲասկեթ 2015-ը, սակայն երբ շինարարական աշխատանքները կանգնեցվեցին, այն կառուցված էր 25%-ով[10]։ | |
Խարկով | «Մետալիստ» շրջանային սպորտային համալիր | 40,000 | Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Սակայն, հիմնավոր վերանորոգման կարիք ուներ՝ ներառելով տանիքի կառուցումը[11]։ |
Խերսոն | «Յուբիլեյնիյ» համերգային համալիր | 1,600 | Առաջարկը ներառում էր դահլիճի վերանորոգում և ընդլայնում, որը կտևեր շուրջ 7-ից 8 ամիս[12]։ |
Կիև | Սպորտի պալատ | 10,000 | 2005 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ իսկ 2009-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթները։ 2017 թվականի ապրիլի 22-ից 28-ը Հոկեյի Աշխարհի առաջնության առաջին դիվիզիոնի մրցաշարը հյուրընկալելը կարող էր խոչընդոտել մրցույթի նախապատրաստական աշխատանքներին[13]։ |
Միջազգային ցուցահանդեսային կենտրոն | 11,000 | Նախապես դահլիճը ներկայացված էր որպես պահեստային տարբերակ։ Սակայն 2016 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ այն Կիևի նախընտրելի դահլիճն է[14]։ | |
Օդեսա | «Չերնոմորեց» մարզադահլիճ | 34,000 | Առաջարկով նախատեսված էր, որ մարզադահլիճը պետք է վերանորոգվի՝ ներառելով տանիքի կառուցումը։ |
Մրցույթի անցկացման նախնական օրերը հայտարարվեց 2016 թվականի մարտի 14-ի Ստոկհոլմում տեղի ունեցած պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Կիսաեզրափակիչի օրերը սահմանվեցին 2017 թվականի մայիսի 16-ին և 18-ին, իսկ եզրափակչինը՝ մայիսի 20-ին։ Այս նախնական ամսաթվերը որոշվել էին ԵՀՄ-ի կողմից՝ հետագայում հյուրընկալող հեռուստաընկերության հետ համաձայնեցնելու նպատակով։
Սակայն, ԵՀՄ-ն հունիսի 24-ին հայտնեց, որ նախնական ամսաթվերը փոփոխվել են՝ մեկ շաբաթ առաջ բերելով։ Որոշվեց մրցույթը անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Օրերը փոփոխվեցին NTU-ի խնդրանքով, քանի որ մայիսի 18-ը համընկնում է Ղրիմի թաթարների ցեղասպանության հիշատակի օրվան։
2017-ի փետրվարի 17-ին հայտարարվեց, որ մրցույթի հաղորդավարներ են ընտրվել Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստապչուկը, իսկ "կանաչ սենյակի" հաղորդավար՝ Թիմուր Միրոշնիչենկոն։ Սա առաջին դեպքն էր, երբ Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալվեց տղամարդկանց եռյակի կողմից և 1956 ի վեր առաջին անգամը, երբ հաղորդավարները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։ Միրոշնիչենկոն Եվրատեսիլ հյուրընկալելու փորձ ուներ. վերջինս վարել էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը 2009-ին և 2013-ին։
2017 թվականի հունվարի 30-ին ներկայացվեց մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Տոնի՛ր բազմազանությունը» (անգլ.՝ Celebrate Diversity)։ Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը մեկնաբանեց կարգախոսը՝ ասելով. «Բազմազանությունը տոնելու գաղափարը ծագում է նախորդ տարվա կարգախոսից՝ «Միավորվենք»-ից, և բխում է եվրատեսիլյան արժեքների սրտից. այն բազմանշանակալից է, քանի որ և՛ Եվրոպայի և՛ նրա շրջակայքի և՛ նույնիսկ նրանից հեռու գրեթե բոլոր երկրները միավորվում են՝ տոնելու և՛ մեր ընդհանուր հիմքերը, և՛ մեր ուրույն տարբերությունները, ինչպես նաև հիասքանչ երաժշտությունը»։ Նույն օրը ներկայացվեց նաև այս տարվա պատկերանիշը։ Այն իրենից ներկայացնում է «Նամիստո» անունով հայտնի ուկրաինական ազգային թալիսման ուլունքը։ Պատկերանիշը պարունակում է ազգային տարրեր, որի վառ գույները և պայծառ նախշերը նրան տալիս են նաև ժամանակի շունչը։ Ուլունքի յուրաքանչյուր հատիկ ունի իր ուրույն դիզայնն ու կառուցվածքը՝ խորհրդանշելով, որ բոլոր մարդիկ իսկապես առանձնահատուկ են և միահյուսվում են երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ։ Մրցույթի գործադիր պրոդյուսեր Վիկտորյա Ռոմանովան նշեց. «Պատկերանիշը խելացիորեն համատեղում է ազգային և ժամանակակից տարրերը՝ ներկայացնելով Ուկրաինայի հասարակությանը և Կիևում անցկացվելիք Եվրատեսիլ 2017-ի հիմնական գաղափարը»[15]։
Վիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, անցկացվեց 2017 թվականի հունվարի 31-ին Կիևի քաղաքային պետական վարչության «Սյունազարդ դահլիճում»։
Վիճակահանության առաջին մասում որոշվեց, թե Մեծ հնգյակի երկրներից յուրաքանչյուրը և հյուրընկալ Ուկրաինան որ կիսաեզրափակչում են քվեարկելու, իսկ երկրորդ հատվածում՝ մնացած երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում են հանդես գալու, իսկ ճշգրիտ հերթականությունը պարզ դարձավ ավելի ուշ մրցույթի կազմակերպիչների կողմից։ Նախատեսված էր, որ 18 երկրներ մրցելու էին 1-ին կիսաեզրափակչում, իսկ 19-ը՝ 2-րդում, սակայն Ռուսաստանի հեռացումից հետո յուրաքանչյուր կիսաեզրափակչում ելույթ ունեցան 18-ական երկրներ։ Կիսաեզրափակիչներից եզրափակիչ անցան 10 երկրներ, որոնց միացան Մեծ հնգյակի երկրները և հյուրընկալ Ուկրաինան. ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլում հանդես եկան 26 երկրներ։
Կիսաեզրափակիչների մասնակից 37 երկրները բաժանվել էին 6 զամբյուղների՝ հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության բնագավառում կատարած հաշվարկների վրա։ 6 զամբյուղները հրապարակվեցին ԵՀՄ-ի կողմից 2017 թվականի հունվարի 25-ին։ Տարբեր զամբյուղներից վիճակահանություն անցկացնելը միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների միմյանց քվեարկելը և բարձրացնել անկանխատեսելիությունը կիսաեզրափակիչներում։
Շվեյցարական հեռարձակող SRF-ի խնդրանքով երկիրը, որը ներառված էր առաջին զամբյուղում, առանց վիճակահանությանը մասնակցելու տեղ գտավ 2-րդ կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, ծրագրային խնդիրներից ելնելով, նույնպես առանց վիճակահանության մասնակցության քվեարկեց 2-րդ կիսաեզրափակչում[16]։
Զամբյուղներն ունեին այսպիսի տեսք՝
Զամբյուղ 1 | Զամբյուղ 2 | Զամբյուղ 3 | Զամբյուղ 4 | Զամբյուղ 5 | Զամբյուղ 6 |
---|---|---|---|---|---|
ԵՀՄ-ն յուրաքանչյուր ուղիղ հեռարձակման բացման և ընդմիջման ելույթների մասին մանրամասներ հաղորդեց ապրիլի 20-ին։ Առաջին կիսաեզրափակիչը բացեց Մոնատիկը «Spinning» երգով, որը թարգմանվել էր անգլերեն հատուկ մրցույթի համար։ Ընդմիջմանը ելույթ ունեցավ նախորդ տարվա հաղթող Ջամալան՝ կատարելով «1944» երգի սիմֆոնիկ տարբերակը և "Zamanyly" (Գրավեցին) երգը[17]։ Երկրորդ կիսաեզրափակչի սկզբում հաղորդավարներ Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստափչուկը կատարեցին եվրատեսիլյան երգերի փոփուրի՝ գործիքավորված ուկրաինական ազգային երաժշտությամբ, իսկ ընդմիջմանը ներկայացվեց պարային համար Apache CREW-ի կողմից, որը կոչվում էր «Երեխաների բակը»։ Եզրափակչում ելույթ ունեցավ կրկին Ջամալան՝ ներկայացնելով "I Believe in U" (Ես հավատում եմ քեզ) երգի պրեմիերան։ Ելույթ ունեցան նաև ONUKA-ն և Ժողգործիքների Ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբը[18]։
2016 թվականի հոկտեմբերի 31-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ մրցույթի մասնակիցների վերջնական թիվը քառասուներեք է, որը ռեկորդի կրկնություն կլիներ Եվրատեսիլի համար։ Նախկինում այդ ցուցանիշը գրանցվել էր 2008-ին և 2011-ին։ Պորտուգալիան և Ռումինիան վերադարձել էին մրցույթ մեկամյա բացակայությունից հետո, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան հեռացել էր մրցույթից ֆինանսական խնդիրների պատճառով։ 2017 թվականի ապրիլի 13-ին մրցույթից հեռացավ նաև Ռուսաստանը այն բանից հետո, երբ Յուլյա Սամոյլովային արգելվեց մուտք գործել Ուկրաինա։ Այսպիսով մասնակիցների թիվը երկրորդ տարին անընդմեջ քառասուներեքից նվազեց քառասուներկու։
Մասնակից | Երկիր | Նախորդ տարի(ներ) | Նախորդ երգ(եր) |
---|---|---|---|
Կոյտ Տոոմե (Լաուրայի հետ) | Էստոնիա | 1998 | "Mere lapsed" |
Լաուրա (Կոյտ Տոոմեի հետ) | Էստոնիա | 2005 (Suntribe-ի անդամ) | "Let's Get Loud" |
Օմար Նաբեր | Սլովենիա | 2005 | "Stop" |
O'G3NE (Լիզա, Էմի, Շելլի) | Նիդերլանդներ | 2007 (Մանկական Եվրատեսիլ) | "Adem in, Adem Uit" |
SunStroke Project | Մոլդովա (Օլյա Տիրայի հետ) | 2010 | "Run Away" |
Վալենտինա Մոնեթա (Ջիմմի Ուիլսոնի հետ) | Սան Մարինո | 2012, 2013, 2014 | "The Social Network Song", "Crisalide (Vola)", "Maybe". |
Բացի վերը նշված մեներգիչներից կամ խմբի անդամներից կային նաև մասնակիցներ, որոնք նախկինում մրցույթին մասնակցել էին որպես բեք-վոկալիստներ, սակայն այս տարի հանդես եկան որպես մեներգիչներ։ Որպես բեք-վոկալիստ 2011 թվականին Սերբիայի պատվիրակության կազմում մրցույթին մասնակցել էր սերբ Տիյանա Բոգիչևիչը, իսկ 2015 և 2016 թվականներին Իսրայելի պատվիրակությունների կազմում՝ իսրայելցի Իմրի Զիվը։
18 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Իսպանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում[19]։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Լեզու | Թարգմանություն | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Շվեդիա | Ռոբին Բենգթսոն | "I Can't Go On" | անգլերեն | «Ես չեմ կարող շարունակել» | 3 | 227 |
02 | Վրաստան | Թամարա Գաչեչիլաձե | "Keep the Faith" | անգլերեն | «Պահպանի՛ր հավատը» | 11 | 99 |
03 | Ավստրալիա | Այզայահ | "Don't Come Easy" | անգլերեն | «Հեշտությամբ չի տրվում» | 6 | 160 |
04 | Ալբանիա | Լինդիտա | "World" | անգլերեն | «Աշխարհ» | 14 | 76 |
05 | Բելգիա | Բլանշ | "City Lights" | անգլերեն | «Քաղաքի լույսերը» | 4 | 165 |
06 | Չեռնոգորիա | Սլավկո Կալեզիչ | "Space" | անգլերեն | «Տարածություն» | 16 | 56 |
07 | Ֆինլանդիա | Norma John | "Blackbird" | անգլերեն | «Սև կեռնեխ» | 12 | 92 |
08 | Ադրբեջան | Դիհաջ | "Skeletons" | անգլերեն | «Կմախքներ» | 8 | 150 |
09 | Պորտուգալիա | Սալվադոր Սոբրալ | "Amar pelos dois" | պորտուգալերեն | «Սեր երկուսիս համար» | 1 | 370 |
10 | Հունաստան | Դեմի | "This is Love" | անգլերեն | «Սա սեր է» | 10 | 115 |
11 | Լեհաստան | Կասիա Մոշ | "Flashlight" | անգլերեն | «Առկայծում» | 9 | 119 |
12 | Մոլդովա | SunStroke Project | "Hey, Mamma!" | անգլերեն | «Հե՛յ, մամա» | 2 | 291 |
13 | Իսլանդիա | Սվալա | "Paper" | անգլերեն | «Թուղթ» | 15 | 60 |
14 | Չեխիա | Մարտինա Բարտա | "My Turn" | անգլերեն | «Իմ հերթը» | 13 | 83 |
15 | Կիպրոս | Հովիգ | "Gravity" | անգլերեն | «Ձգողականություն» | 5 | 164 |
16 | Հայաստան | Արծվիկ | "Fly With Me" | անգլերեն | «Սավառնի՛ր ինձ հետ» | 7 | 152 |
17 | Սլովենիա | Օմար Նաբեր | "On My Way" | անգլերեն | «Իմ ճանապարհին» | 17 | 36 |
18 | Լատվիա | Triana Park | "Line" | անգլերեն | «Գիծ» | 18 | 21 |
18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Գերմանիան, Ուկրաինան և Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։ Նախապես որոշված էր, որ Ռուսաստանը ելույթ էր ունենալու 4-րդը, սակայն երբ երկիրը հեռացավ մրցույթից Ուկրաինայի հետ շարունակական հակամարտության պատճառով, որոշվեց, որ 4-րդ համարից ներքև տեղ գտած մասնակիցները ելույթ են ունենալու մեկ համար շուտ[19]։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Լեզու | Թարգմանություն | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Սերբիա | Տիյանա Բոգիչևիչ | "In Too Deep" | անգլերեն | «Չափազանց խորը» | 11 | 98 |
02 | Ավստրիա | Նաթան Թրենթ | "Running on Air" | անգլերեն | «Օդում վազելով» | 7 | 147 |
03 | Մակեդոնիա | Յանա Բուրչեսկա | "Dance Alone" | անգլերեն | «Պարի՛ր միայնակ» | 15 | 69 |
04 | Մալթա | Կլաուդիա Ֆանիելլո | "Breathlessly" | անգլերեն | «Շնչակտուր» | 16 | 55 |
05 | Ռումինիա | Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա | "Yodel It!" | անգլերեն | «Յոդլելի» | 6 | 174 |
06 | Նիդերլանդներ | O'G3NE | "Lights and Shadows" | անգլերեն | «Լույսեր և ստվերներ» | 4 | 200 |
07 | Հունգարիա | Յոցի Պապայ | "Origo" | հունգարերեն2 | «Ծագում» | 2 | 231 |
08 | Դանիա | Անյա Նիսսեն | "Where I Am" | անգլերեն | «Որտեղ ես եմ» | 10 | 101 |
09 | Իռլանդիա | Բրենդեն Մուրրեյ | "Dying To Try" | անգլերեն | «Շատ եմ ցանկանում փորձել» | 13 | 86 |
10 | Սան Մարինո | Վալենտինա Մոնեթթա և Ջիմմի Ուիլսոն | "Spirit of the Night" | անգլերեն | «Գիշերվա ոգին» | 18 | 1 |
11 | Խորվաթիա | Ժակ Հուդեկ | "My Friend" | անգլերեն, իտալերեն | «Իմ ընկեր» | 8 | 141 |
12 | Նորվեգիա | JOWST մսն. Ալեքսանդեր Վալման | "Grab the Moment" | անգլերեն | «Գրավի՛ր պահը» | 5 | 189 |
13 | Շվեյցարիա | Timebelle | "Apollo" | անգլերեն | «Ապոլլոն» | 12 | 97 |
14 | Բելառուս | NAVI | "Story of My Life" | բելառուսերեն | «Իմ կյանքի պատմությունը» | 9 | 110 |
15 | Բուլղարիա | Քրիստիան Կոստով | "Beautiful Mess" | անգլերեն | «Գեղեցիկ խառնաշփոթ» | 1 | 403 |
16 | Լիտվա | Fusedmarc | "Rain of Revolution" | անգլերեն | «Հեղափոխության անձրև» | 17 | 42 |
17 | Էստոնիա | Կոյտ Տոոմե և Լաուրա | "Verona" | անգլերեն | «Վերոնա» | 14 | 85 |
18 | Իսրայել | Իմրի Զիվ | "I Feel Alive" | անգլերեն | «Ես ողջ եմ զգում» | 3 | 207 |
Եզրափակչին մասնակցեցին 26 երկրներ, իսկ քվեարկեցին բոլոր 42 երկրները։ Ելույթների հերթականությունը հայտարարվեց երկրորդ կիսաեզրափակչից հետո։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Լեզու | Թարգմանություն | Միավոր | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Իսրայել | Իմրի Զիվ | "I Feel Alive" | անգլերեն | «Ես ողջ եմ զգում» | 39 | 23 |
02 | Լեհաստան | Կասիա Մոշ | "Flashlight" | անգլերեն | «Առկայծում» | 64 | 22 |
03 | Բելառուս | NAVI | "Story of My Life" | բելառուսերեն | «Իմ կյանքի պատմությունը» | 83 | 17 |
04 | Ավստրիա | Նաթան Թրենթ | "Running on Air" | անգլերեն | «Օդում վազելով» | 93 | 16 |
05 | Հայաստան | Արծվիկ | "Fly With Me" | անգլերեն | «Ճախրի՛ր ինձ հետ» | 79 | 18 |
06 | Նիդերլանդներ | O'G3NE | "Lights and Shadows" | անգլերեն | «Լույսեր և ստվերներ» | 158 | 11 |
07 | Մոլդովա | SunStroke Project | "Hey, Mamma!" | անգլերեն | «Հե՛յ, մամա» | 374 | 3 |
08 | Հունգարիա | Յոցի Պապայ | "Origo" | հունգարերեն2 | «Ծագում» | 200 | 8 |
09 | Իտալիա | Ֆրանչեսկո Գաբանի | "Occidentali's Karma" | իտալերեն3 | «Արևմուտցիների կարմա» | 334 | 6 |
10 | Դանիա | Անյա Նիսսեն | "Where I Am" | անգլերեն | «Որտեղ ես եմ» | 77 | 20 |
11 | Պորտուգալիա | Սալվադոր Սոբրալ | "Amar pelos dois" | պորտուգալերեն | «Սեր երկուսի համար» | 758 | 1 |
12 | Ադրբեջան | Դիհաջ | "Skeletons" | անգլերեն | «Կմախքներ» | 120 | 14 |
13 | Խորվաթիա | Ժակ Հուդեկ | "My Friend" | անգլերեն, իտալերեն | «Իմ ընկեր» | 128 | 13 |
14 | Ավստրալիա | Այզայահ | "Don't Come Easy" | անգլերեն | «Հեշտությամբ չի տրվում» | 173 | 9 |
15 | Հունաստան | Դեմի | "This is Love" | անգլերեն | «Սա սեր է» | 77 | 19 |
16 | Իսպանիա | Մանել Նավարո | "Do It for Your Lover" | իսպաներեն, անգլերեն | «Արա այն քո սիրեցյալի համար» | 5 | 26 |
17 | Նորվեգիա | JOWST մսն. Ալեքսանդեր Վալման | "Grab the Moment" | անգլերեն | «Գրավի՛ր պահը» | 158 | 10 |
18 | Մեծ Բրիտանիա | Լուսի Ջոնս | "Never Give Up on You" | անգլերեն | «Երբեք չեմ հանձնվի քեզ» | 111 | 15 |
19 | Կիպրոս | Հովիգ | "Gravity" | անգլերեն | «Ձգողականություն» | 68 | 21 |
20 | Ռումինիա | Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա | "Yodel It!" | անգլերեն | «Յոդլելի» | 282 | 7 |
21 | Գերմանիա | Լևինա | "Perfect Life" | անգլերեն | «Կատարյալ կյանք» | 6 | 25 |
22 | Ուկրաինա | O.Torvald | "Time" | անգլերեն | «Ժամանակ» | 36 | 24 |
23 | Բելգիա | Բլանշ | "City Lights" | անգլերեն | «Քաղաքի լույսերը» | 363 | 4 |
24 | Շվեդիա | Ռոբին Բենգթսոն | "I Can't Go On" | անգլերեն | «Ես չեմ կարող շարունակել» | 344 | 5 |
25 | Բուլղարիա | Կրիստիան Կոստով | "Beautiful Mess" | անգլերեն | «Գեղեցիկ խառնաշփոթ» | 615 | 2 |
26 | Ֆրանսիա | Ալմա | "Requiem" | ֆրանսերեն, անգլերեն | «Ռեքվիեմ» | 135 | 12 |
1-ին կիսաեզրափակիչ հեռուստաքվեարկության/ժյուրիի առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվեարկություն | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Պորտուգալիա | 197 | Պորտուգալիա | 173 |
2 | Մոլդովա | 180 | Ավստրալիա | 139 |
3 | Բելգիա | 125 | Շվեդիա | 124 |
4 | Շվեդիա | 103 | Մոլդովա | 111 |
5 | Կիպրոս | 103 | Ադրբեջան | 87 |
6 | Լեհաստան | 69 | Հայաստան | 87 |
7 | Հայաստան | 65 | Չեխիա | 81 |
8 | Ադրբեջան | 63 | Վրաստան | 62 |
9 | Հունաստան | 54 | Հունաստան | 61 |
10 | Ֆինլանդիա | 51 | Կիպրոս | 61 |
11 | Չեռնոգորիա | 39 | Լեհաստան | 50 |
12 | Ալբանիա | 38 | Ֆինլանդիա | 41 |
13 | Վրաստան | 37 | Բելգիա | 40 |
14 | Իսլանդիա | 31 | Ալբանիա | 38 |
15 | Ավստրալիա | 21 | Իսլանդիա | 29 |
16 | Սլովենիա | 20 | Չեռնոգորիա | 17 |
17 | Լատվիա | 20 | Սլովենիա | 16 |
18 | Չեխիա | 2 | Լատվիա | 1 |
Ժյուրիի քվեարկություն Հեռուստաքվեարկություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քվեարկության արդյունքներ[20] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր միավորներ |
Առանձին միավորներ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շվեդիա | 227 | 124 | 8 | 8 | 4 | 12 | 6 | 12 | 5 | 2 | 4 | 8 | 8 | 10 | 8 | 5 | 7 | 2 | 10 | 3 | 2 | ||||||||||||||||||||||
103 | 4 | 8 | 10 | 5 | 3 | 7 | 6 | 10 | 3 | 5 | 1 | 10 | 2 | 5 | 4 | 5 | 7 | 1 | 6 | 1 | |||||||||||||||||||||||
Վրաստան | 99 | 62 | 6 | 1 | 3 | 3 | 6 | 3 | 4 | 10 | 5 | 7 | 6 | 5 | 2 | 1 | |||||||||||||||||||||||||||
37 | 12 | 6 | 6 | 2 | 1 | 8 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրալիա | 160 | 139 | 12 | 6 | 5 | 10 | 3 | 8 | 7 | 6 | 8 | 6 | 10 | 12 | 7 | 1 | 12 | 10 | 1 | 8 | 7 | ||||||||||||||||||||||
21 | 2 | 1 | 1 | 1 | 2 | 6 | 2 | 3 | 3 | ||||||||||||||||||||||||||||||||||
Ալբանիա | 76 | 38 | 10 | 10 | 10 | 8 | |||||||||||||||||||||||||||||||||||||
38 | 12 | 3 | 5 | 10 | 1 | 7 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Բելգիա | 165 | 40 | 3 | 3 | 1 | 7 | 2 | 3 | 3 | 2 | 5 | 5 | 2 | 4 | |||||||||||||||||||||||||||||
125 | 10 | 5 | 4 | 8 | 2 | 10 | 7 | 8 | 4 | 8 | 7 | 6 | 4 | 6 | 8 | 10 | 6 | 8 | 4 | ||||||||||||||||||||||||
Չեռնոգորիա | 56 | 17 | 8 | 7 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
39 | 1 | 7 | 3 | 5 | 8 | 2 | 1 | 6 | 5 | 1 | |||||||||||||||||||||||||||||||||
Ֆինլանդիա | 92 | 41 | 7 | 7 | 7 | 1 | 3 | 3 | 1 | 6 | 6 | ||||||||||||||||||||||||||||||||
51 | 8 | 2 | 5 | 3 | 7 | 1 | 4 | 3 | 3 | 2 | 5 | 5 | 3 | ||||||||||||||||||||||||||||||
Ադրբեջան | 150 | 87 | 10 | 3 | 7 | 5 | 7 | 8 | 8 | 4 | 6 | 4 | 4 | 3 | 1 | 12 | 5 | ||||||||||||||||||||||||||
63 | 12 | 1 | 6 | 1 | 12 | 12 | 10 | 7 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||
Պորտուգալիա | 370 | 173 | 5 | 12 | 6 | 6 | 7 | 4 | 10 | 12 | 5 | 12 | 12 | 12 | 7 | 10 | 7 | 8 | 12 | 4 | 12 | 10 | |||||||||||||||||||||
197 | 12 | 8 | 10 | 12 | 12 | 7 | 12 | 8 | 10 | 12 | 6 | 12 | 7 | 6 | 7 | 12 | 12 | 10 | 12 | 10 | |||||||||||||||||||||||
Հունաստան | 115 | 61 | 1 | 8 | 12 | 2 | 2 | 7 | 1 | 12 | 10 | 6 | |||||||||||||||||||||||||||||||
54 | 2 | 3 | 6 | 6 | 4 | 5 | 2 | 12 | 5 | 4 | 5 | ||||||||||||||||||||||||||||||||
Լեհաստան | 119 | 50 | 12 | 2 | 4 | 2 | 3 | 1 | 1 | 8 | 2 | 2 | 4 | 3 | 6 | ||||||||||||||||||||||||||||
69 | 6 | 3 | 2 | 8 | 1 | 2 | 3 | 5 | 8 | 3 | 2 | 3 | 8 | 3 | 12 | ||||||||||||||||||||||||||||
Մոլդովա | 291 | 111 | 10 | 3 | 10 | 12 | 1 | 5 | 6 | 5 | 10 | 3 | 6 | 8 | 6 | 7 | 7 | 12 | |||||||||||||||||||||||||
180 | 5 | 6 | 12 | 7 | 10 | 10 | 8 | 10 | 12 | 7 | 10 | 8 | 10 | 7 | 10 | 10 | 8 | 12 | 10 | 8 | |||||||||||||||||||||||
Իսլանդիա | 60 | 29 | 2 | 2 | 2 | 2 | 5 | 2 | 2 | 3 | 8 | 1 | |||||||||||||||||||||||||||||||
31 | 7 | 1 | 4 | 5 | 1 | 4 | 7 | 2 | |||||||||||||||||||||||||||||||||||
Չեխիա | 83 | 81 | 4 | 1 | 4 | 6 | 2 | 4 | 12 | 3 | 5 | 1 | 4 | 10 | 7 | 10 | 8 | ||||||||||||||||||||||||||
2 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կիպրոս | 164 | 61 | 8 | 5 | 8 | 7 | 6 | 4 | 5 | 12 | 3 | 3 | |||||||||||||||||||||||||||||||
103 | 4 | 7 | 6 | 3 | 4 | 5 | 6 | 3 | 12 | 7 | 7 | 4 | 4 | 12 | 4 | 6 | 3 | 6 | |||||||||||||||||||||||||
Հայաստան | 152 | 87 | 7 | 5 | 10 | 8 | 4 | 4 | 12 | 6 | 10 | 5 | 1 | 4 | 6 | 5 | |||||||||||||||||||||||||||
65 | 3 | 10 | 5 | 7 | 4 | 8 | 6 | 4 | 5 | 8 | 1 | 4 | |||||||||||||||||||||||||||||||
Սլովենիա | 36 | 16 | 1 | 4 | 1 | 1 | 5 | 4 | |||||||||||||||||||||||||||||||||||
20 | 2 | 8 | 2 | 4 | 3 | 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Լատվիա | 21 | 1 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
20 | 1 | 4 | 5 | 1 | 2 | 7 |
Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
7 | Պորտուգալիա | Ադրբեջան, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան, Մոլդովա |
3 | Ավստրալիա | Շվեդիա, Չեխիա, Սլովենիա |
2 | Հունաստան | Կիպրոս, Չեռնոգորիա |
Մոլդովա | Ալբանիա, Մեծ Բրիտանիա | |
Շվեդիա | Բելգիա, Ֆինլանդիա | |
1 | Ադրբեջան | Իտալիա |
Լեհաստան | Ավստրալիա | |
Կիպրոս | Հայաստան | |
Հայաստան | Հունաստան | |
Չեխիա | Պորտուգալիա | |
Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
9 | Պորտուգալիա | Ալբանիա, Բելգիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա, Սլովենիա, Ֆինլանդիա |
3 | Ադրբեջան | Մոլդովա, Չեխիա, Վրաստան |
Մոլդովա | Ավստրալիա, Իտալիա, Պորտուգալիա | |
2 | Կիպրոս | Հայաստան, Հունաստան |
1 | Ալբանիա | Չեռնոգորիա |
Լեհաստան | Մեծ Բրիտանիա | |
Հունաստան | Կիպրոս | |
Վրաստան | Ադրբեջան | |
2-րդ կիսաեզրափակիչ հեռուստաքվեարկության/ժյուրիի առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվեարկություն | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Բուլղարիա | 204 | Բուլղարիա | 199 |
2 | Հունգարիա | 165 | Նիդերլանդներ | 149 |
3 | Ռումինիա | 148 | Նորվեգիա | 137 |
4 | Իսրայել | 132 | Ավստրիա | 115 |
5 | Խորվաթիա | 104 | Դանիա | 96 |
6 | Էստոնիա | 69 | Իսրայել | 75 |
7 | Բելառուս | 55 | Հունգարիա | 66 |
8 | Նորվեգիա | 52 | Մալթա | 55 |
9 | Նիդերլանդներ | 51 | Բելառուս | 55 |
10 | Շվեյցարիա | 49 | Սերբիա | 53 |
11 | Սերբիա | 45 | Շվեյցարիա | 48 |
12 | Իռլանդիա | 41 | Իռլանդիա | 45 |
13 | Մակեդոնիա | 40 | Խորվաթիա | 37 |
14 | Ավստրիա | 32 | Մակեդոնիա | 29 |
15 | Լիտվա | 25 | Ռումինիա | 26 |
16 | Դանիա | 5 | Լիտվա | 17 |
17 | Սան Մարինո | 1 | Էստոնիա | 16 |
18 | Մալթա | 0 | Սան Մարինո | 0 |
Ժյուրիի քվեարկություն Հեռուստաքվեարկություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քվեարկության արդյունքներ[21] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր միավորներ |
Առանձին միավորներ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սերբիա | 98 | 53 | 2 | 6 | 4 | 8 | 2 | 2 | 2 | 6 | 6 | 4 | 2 | 1 | 1 | 7 | |||||||||||||||||||||||||||
45 | 6 | 12 | 10 | 12 | 5 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրիա | 147 | 115 | 6 | 3 | 5 | 8 | 8 | 7 | 10 | 7 | 5 | 4 | 7 | 6 | 12 | 4 | 5 | 8 | 4 | 6 | |||||||||||||||||||||||
32 | 1 | 1 | 4 | 6 | 3 | 3 | 1 | 4 | 2 | 3 | 4 | ||||||||||||||||||||||||||||||||
Մակեդոնիա | 69 | 29 | 5 | 8 | 2 | 3 | 8 | 3 | |||||||||||||||||||||||||||||||||||
40 | 10 | 4 | 6 | 3 | 12 | 5 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Մալթա | 55 | 55 | 2 | 6 | 8 | 1 | 3 | 5 | 1 | 1 | 5 | 7 | 1 | 4 | 2 | 6 | 3 | ||||||||||||||||||||||||||
0 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ռումինիա | 174 | 26 | 10 | 4 | 1 | 4 | 3 | 4 | |||||||||||||||||||||||||||||||||||
148 | 6 | 7 | 3 | 7 | 8 | 7 | 8 | 8 | 8 | 7 | 8 | 7 | 5 | 7 | 6 | 12 | 10 | 12 | 7 | 5 | |||||||||||||||||||||||
Նիդերլանդներ | 200 | 149 | 8 | 8 | 6 | 6 | 12 | 10 | 10 | 3 | 12 | 12 | 8 | 8 | 8 | 8 | 5 | 6 | 5 | 8 | 6 | ||||||||||||||||||||||
51 | 4 | 2 | 3 | 6 | 7 | 5 | 3 | 2 | 3 | 4 | 1 | 2 | 4 | 5 | |||||||||||||||||||||||||||||
Հունգարիա | 231 | 66 | 12 | 3 | 5 | 3 | 3 | 10 | 2 | 5 | 2 | 2 | 12 | 7 | |||||||||||||||||||||||||||||
165 | 12 | 12 | 6 | 6 | 12 | 10 | 4 | 6 | 10 | 12 | 6 | 8 | 10 | 8 | 5 | 8 | 7 | 7 | 10 | 6 | |||||||||||||||||||||||
Դանիա | 101 | 96 | 4 | 7 | 5 | 10 | 10 | 6 | 1 | 5 | 8 | 10 | 3 | 2 | 4 | 6 | 8 | 4 | 2 | 1 | |||||||||||||||||||||||
5 | 1 | 4 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իռլանդիա | 86 | 45 | 10 | 1 | 3 | 5 | 2 | 2 | 1 | 8 | 7 | 4 | 2 | ||||||||||||||||||||||||||||||
41 | 3 | 1 | 4 | 6 | 2 | 5 | 2 | 2 | 3 | 4 | 7 | 1 | 1 | ||||||||||||||||||||||||||||||
Սան Մարինո | 1 | 0 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
1 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խորվաթիա | 141 | 37 | 3 | 1 | 7 | 2 | 4 | 1 | 3 | 6 | 5 | 5 | |||||||||||||||||||||||||||||||
104 | 7 | 10 | 8 | 8 | 5 | 4 | 10 | 7 | 6 | 1 | 10 | 4 | 6 | 2 | 5 | 2 | 6 | 3 | |||||||||||||||||||||||||
Նորվեգիա | 189 | 137 | 1 | 5 | 2 | 7 | 7 | 12 | 7 | 10 | 4 | 10 | 10 | 5 | 12 | 10 | 10 | 3 | 12 | 10 | |||||||||||||||||||||||
52 | 3 | 2 | 5 | 5 | 10 | 2 | 6 | 3 | 7 | 3 | 2 | 4 | |||||||||||||||||||||||||||||||
Շվեյցարիա | 97 | 48 | 4 | 1 | 6 | 4 | 4 | 8 | 5 | 3 | 7 | 3 | 1 | 2 | |||||||||||||||||||||||||||||
49 | 4 | 2 | 5 | 5 | 10 | 1 | 1 | 5 | 1 | 2 | 4 | 1 | 2 | 4 | 2 | ||||||||||||||||||||||||||||
Բելառուս | 110 | 55 | 7 | 7 | 3 | 7 | 1 | 3 | 5 | 10 | 12 | ||||||||||||||||||||||||||||||||
55 | 2 | 1 | 1 | 3 | 2 | 1 | 3 | 5 | 8 | 6 | 8 | 3 | 12 | ||||||||||||||||||||||||||||||
Բուլղարիա | 403 | 199 | 10 | 12 | 12 | 12 | 8 | 12 | 12 | 6 | 12 | 8 | 6 | 12 | 12 | 12 | 10 | 12 | 6 | 7 | 10 | 8 | |||||||||||||||||||||
204 | 8 | 8 | 10 | 12 | 8 | 12 | 12 | 12 | 10 | 12 | 8 | 12 | 6 | 12 | 10 | 10 | 12 | 8 | 12 | 10 | |||||||||||||||||||||||
Լիտվա | 42 | 17 | 4 | 6 | 7 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
25 | 12 | 10 | 1 | 1 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Էստոնիա | 85 | 16 | 2 | 2 | 3 | 1 | 1 | 7 | |||||||||||||||||||||||||||||||||||
69 | 4 | 2 | 3 | 4 | 2 | 3 | 5 | 1 | 8 | 2 | 12 | 6 | 6 | 3 | 8 | ||||||||||||||||||||||||||||
Իսրայել | 207 | 75 | 7 | 10 | 4 | 5 | 1 | 5 | 6 | 3 | 7 | 4 | 10 | 12 | 1 | ||||||||||||||||||||||||||||
132 | 5 | 5 | 7 | 10 | 7 | 7 | 8 | 6 | 4 | 7 | 5 | 7 | 5 | 7 | 10 | 3 | 4 | 10 | 8 | 7 |
Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
10 | Բուլղարիա | Ավստրիա, Բելառուս, Էստոնիա, Իռլանդիա, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա |
3 | Նիդերլանդներ | Խորվաթիա, Ռումինիա, Սան Մարինո |
Նորվեգիա | Գերմանիա, Դանիա, Լիտվա | |
2 | Հունգարիա | Իսրայել, Սերբիա |
1 | Ավստրիա | Բուլղարիա |
Բելառուս | Ուկրաինա | |
Իսրայել | Ֆրանսիա | |
Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
9 | Բուլղարիա | Բելառուս, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսրայել, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Սան Մարինո |
4 | Հունգարիա | Ավստրիա, Խորվաթիա, Ռումինիա, Սերբիա |
2 | Ռումինիա | Էստոնիա, Ֆրանսիա |
Սերբիա | Մակեդոնիա, Շվեյցարիա | |
1 | Բելառուս | Ուկրաինա |
Էստոնիա | Լիտվա | |
Լիտվա | Իռլանդիա | |
Մակեդոնիա | Բուլղարիա | |
Եզրափակիչ հեռուստաքվեարկության/ժյուրիի առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվեարկություն | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Պորտուգալիա | 361 | Պորտուգալիա | 320 |
2 | Բուլղարիա | 323 | Բուլղարիա | 211 |
3 | Մոլդովա | 222 | Շվեդիա | 148 |
4 | Բելգիա | 191 | Ավստրալիա | 137 |
5 | Ռումինիա | 180 | Նիդերլանդներ | 130 |
6 | Իտալիա | 139 | Նորվեգիա | 130 |
7 | Հունգարիա | 134 | Իտալիա | 127 |
8 | Շվեդիա | 120 | Մոլդովա | 124 |
9 | Խորվաթիա | 109 | Բելգիա | 122 |
10 | Ֆրանսիա | 96 | Մեծ Բրիտանիա | 115 |
11 | Ադրբեջան | 80 | Ավստրիա | 114 |
12 | Լեհաստան | 73 | Ադրբեջան | 104 |
13 | Բելառուս | 63 | Դանիա | 90 |
14 | Կիպրոս | 56 | Հայաստան | 80 |
15 | Նորվեգիա | 53 | Ռումինիա | 69 |
16 | Հունաստան | 51 | Բելառուս | 67 |
17 | Ուկրաինա | 39 | Հունգարիա | 54 |
18 | Հայաստան | 34 | Հունաստան | 52 |
19 | Նիդերլանդներ | 33 | Ֆրանսիա | 44 |
20 | Մեծ Բրիտանիա | 24 | Կիպրոս | 43 |
21 | Դանիա | 16 | Իսրայել | 41 |
22 | Իսրայել | 11 | Խորվաթիա | 40 |
23 | Իսպանիա | 10 | Լեհաստան | 35 |
24 | Գերմանիա | 10 | Ուկրաինա | 31 |
25 | Ավստրալիա | 8 | Գերմանիա | 7 |
26 | Ավստրիա | 0 | Իսպանիա | 1 |
Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
18 | Պորտուգալիա | Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Վրաստան, Ֆրանսիա |
4 | Բուլղարիա | Բելառուս, Էստոնիա, Մոլդովա, Նորվեգիա |
3 | Շվեդիա | Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա |
2 | Ադրբեջան | Իտալիա, Պորտուգալիա |
Բելառուս | Ադրբեջան, Ուկրաինա | |
Իտալիա | Ալբանիա, Մալթա | |
Հունաստան | Կիպրոս, Մոնտենեգրո | |
Նիդերլանդներ | Ավստրիա, Ռումինիա | |
1 | Ավստրիա | Բուլղարիա |
Բելգիա | Իռլանդիա | |
Կիպրոս | Հունաստան | |
Հունգարիա | Խորվաթիա | |
Մեծ Բրիտանիա | Ավստրալիա | |
Նորվեգիա | Իսլանդիա | |
Ռումինիա | Մոլդովա | |
Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.
N. | Մասնակիցներ | 12 միավոր տված երկրներ |
---|---|---|
12 | Պորտուգալիա | Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա |
7 | Բուլղարիա | Ադրբեջան, Բելառուս, Հունգարիա, Մակեդոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սան Մարինո |
5 | Մոլդովա | Ավստրալիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա |
4 | Բելգիա | Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա |
2 | Իտալիա | Ալբանիա, Մալթա |
Խորվաթիա | Չեռնոգորիա, Սլովենիա | |
Կիպրոս | Հայաստան, Հունաստան | |
Հունգարիա | Խորվաթիա, Սերբիա | |
Ռումինիա | Իռլանդիա, Մոլդովա | |
1 | Ադրբեջան | Վրաստան |
Հունաստան | Կիպրոս | |
Շվեդիա | Դանիա | |
Ֆրանսիա | Բուլղարիա | |
ԵՀՄ-ն հայտարարեց, որ այս տարի մրցույթը ողջ աշխարհում դիտել է 182 միլիոն մարդ, որը 22 միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ցուցանիշի նվազումը ԵՀՄ-ն կապեց Ռուսաստանի՝ մրցույթից հեռանալու և նրանց կողմից երեք շոուներից ոչ մեկը չհեռարձակելու հետ։
Խոսնակները իրենց երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքները հաղորդեցին հետևյալ հերթականությամբ՝
Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելված է՝ կապված Ղրիմ այցելության հետ։ Մարտի 22-ին ԵՀՄ գործադիր պրոդյուսեր Յան Օլա Սանդը հայտարարեց, որ հարգում են տեղական օրենքները, չնայած դրանք հակասում են մրցույթի ոգուն[22]։
Մենք պետք է հարգենք հյուրընկալող երկրի տեղական օրենքները, սակայն մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից, քանի որ մենք կարծում ենք, որ դա հակասում է մրցույթի ոգուն, և և ներառականության գաղափարը. որն ընկած է դրա արժեքների հիմքում։
Մենք կշարունակենք երկխոսությունը ուկրաինական իշխանությունների հետ` ապահովելու բոլոր կատարողների ներկայությունը մայիսին Կիևում կայանալիք 62-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։
Բնօրինակ տեքստ (անգլ.)We have to respect the local laws of the host country, however we are deeply disappointed in this decision as we feel it goes against both the spirit of the Contest, and the notion of inclusivity that lies at the heart of its values.
We will continue a dialogue with the Ukrainian authorities with the aim of ensuring that all artists can perform at the 62nd Eurovision Song Contest in Kyiv in May.
Ի պատասխան Ուկրաինայի քայլի՝ ռուսական «Առաջին ալիքը» և «Ռոսիա 24» հրաժարվեցին Ռուսաստանում հեռարձակել մրցույթը[23][24][25][26]։
Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար պետք է լինել ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող։ ԵՀՄ-ն հրավեր ուղարկեց բոլոր 56 ակտիվ անդամներին և համագործակցող անդամ Ավստրալիային։ Հրավերն ընդունվեց 42 երկրների կողմից, որոնք հաստատեցին իրենց մասնակցությունը մրցույթին, մինչդեռ որոշ երկրներ ներկայացան հետևյալ հայտարարություններով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.