From Wikipedia, the free encyclopedia
Ալյոնա Լանսկայա (բելառուսերեն` Алена Ланская, իսկական անունը՝ Ելենա Միխայլովնա Լեպոխինա/Еле́на Миха́йловна Лепо́хина[2][3]սեպտեմբերի 7, 1985, Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս երգչուհի [4][5], Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստուհի (2011)[6][7]։ 2011 թվականին հաղթող է ճանաչվել բելառուսական Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում[8][9]։ Մրցանակակիր ու դափնեկիր է դարձել նաև «Սարանդև-2008» (Բուլղարիա); «Եվրոպայի բավաթ-2009» (Ռուսաստան); Atlantic Breeze 2010[10] մրցույթներում։
Ալյոնա Լանսկայա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ալյոնա Լանսկայա |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1985 (39 տարեկան) Մոգիլով, Բելառուս Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Բելառուս |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011-ից |
Կրթություն | Բելառուսա-Ռուսական համալսարան |
Պարգևներ | |
Alyona Lanskaya Վիքիպահեստում |
Ալյոնան 2013 թվականի մայիսին "Solayoh" երգով ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[11][12] և եզրափակիչ փուլում վաստակելով 48 միավոր՝ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[13]։ Բացի այդ, Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի մասնակից ամենագեղեցիկ երգչուհիների ցանկում գրավել է 2-րդ տեղը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.