From Wikipedia, the free encyclopedia
«Դեկամերոն» (իտալ.՝ Il Decamerone, հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից), իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի 100 նովելների հավաքածուն, վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը, գրվել է մոտավորապես 1348-1353[1] թվականներին։ Այս գրքի նովելների մեծ մասը նվիրված է սիրուն` սկսած նրա սիրային և ավարտած ողբերգական կողմերով։
Դեկամերոն իտալ.՝ Il Decameron, cognominato Prencipe Galeotto | |
---|---|
Decameron, 1492 | |
Տեսակ | գրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու |
Ժանր | վեպ |
Ձև | արձակ, Նովել և պատմվածքների ժողովածու |
Հեղինակ | Ջովաննի Բոկաչչո |
Երկիր | Իտալիա, Ֆլորենցիայի Հանրապետություն և Սրբազան Հռոմեական կայսրություն |
Բնագիր լեզու | իտալերեն |
Գրվել է | 1348-1353[1] |
Տեսարան | Ֆլորենցիա |
Կերպարներ | Peronella?, brigata?, Boniface VIII?, Agilulf?, Ջոտտո դի Բոնդոնե և Lisabetta? |
Decameron |
Գրքի անվանումը` «Դեկամերոն» ծագում է հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից, բառացի թարգմանվում է «Տասը օր»։ Այն հեղինակի կողմից ստեղծվել է Ամբրոսիոս Մեդիոլանցու Hexaemeron («Վեցօրյակ») հունական տրակտատի օրինակով։ Վեցօրյակներում, որոնք ստեղծվել են նաև շատ այլ միջնադարյան հեղինակների կողմից, սովորաբար պատմվում էր Աստծո կողմից վեց օրում աշխարհը ստեղծելու մասին։ «Դեկամերոնը» նույնպես աշխարհի ստեղծման մասին գիրք է։ Բայց այստեղ աշխարհը ստեղծվում է ոչ թե Աստծո, այլ մարդկային հասարակության կողմից, ոչ թե վեց, այլ տասն օրում[2]։
Գիրքն ուներ նաև հասարակ ժողովրդական անվանում` «Գալեոտտո արքայազնը» (իտալ.՝ Principe Galeotto, բառացի «կավատ»), որը ակնարկում էր Բոկաչչոյի քննադատներին, որոնք ձգտում էին ապացուցել, որ «Դեկամերոնը» խախտում է կրոնի և բարոյականության նորմերը։ Գալեոտտոն Արթուր թագավորի ասպետներից էր, որը նպաստում էր Ջինևրայի և Լանցելոտի փոխհարաբերություններին և դա հիշատակվում է Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ում։ Վեպի հերոսներ Ֆրանչեսկա դի Ռիմինին և Պաոլոն առաջին անգամ համբուրվում են լեգենդի այդ հատվածի ընթերցանության ազդեցությամբ («Միայն մենք էինք, յուրաքանչյուրն ազատ էր, գրքի վրա հայացքներն առաջին անգամ չէին հանդիպում... և գիրքը դարձավ մեր Գալեոտտոն...»)։ Դանթեից «Գալեոտտո» անունը իտալերենի մեջ մտավ որպես կավատի հոմանիշ[Ն 1]։
Այս ստեղծագործության սխեման Բոկաչչոյի մոտ հանդիպում է նաև ավելի վաղ, «Ամետո»-ում (յոթ հավերժահարսերի սիրային պատմությունները) և «Ֆիլոկոլո»-ում (13 սիրային հարցեր)։ Երկու շարադրանքների կառուցվածք` օգտագործվում է «շրջանակային կոմպոզիցիա» ընդմիջարկված նովելներով։ Գրքում ընդգծված իրադարձություները տեղի են ունենում 14-րդ դարում, 1348 թվականի ժանտախտի համաճարակի ժամանակ։ 3 ազնվաբարո պատանիների և 7 տիկնանց խումբը, հանդիպելով Սանտա Մարիա Նովելլա եկեղեցում, վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն, որ այնտեղ փրկվեն հիվանդությունից։
Քաղաքից դուրս նրանք անց են կացնում իրենց ժամանակը` միմյանց պատմելով տարբեր հետաքրքրաշարժ պատմություններ։ Դրանցից շատերը Բոկաչչոյի ինքնուրույն երկը չեն, այլ նրա կողմից մշակված ժողովրդական, լեգենդար և դասական մոտիվներով գրվածքներ, օրինակ` Ապուլեյի «Մետամորֆոզը», անեկդոտները, որոնք կազմում են քաղաքական ֆոլկլորի նշանակալի մասը, ֆրանսիական ֆաբլիոները և արևելյան հեքիաթները, իր ժամանակակիցների բանավոր պատմությունները[4]։ Բոկաչչոն նյութեր է վերցրել նաև 13-րդ դարի «Cento novelle antiche» իտալական ժողովածուից։ Կառուցվածքի վրա ազդեցություն է թողել նաև «Պանչատանտրա» հնդկական հեքիաթների ժողովածուն և «Historia gentis Langobardorum» նովելների շարքը` համաճարակի նկարագրման ժամանակ։
Յուրաքանչյուր օր սկսվում է 10 նովելների գլխազարդով` խորհուրդ տալով այն մասին, ինչպես են իրենց ժամանակն անցկացնում այդ երիտասարդ մարդկանց խումբը, որոնք նրբորեն զգում են բնության գեղեցկությունը, հավատարիմ են նրբագեղության և դսատիարակության կանոններին։ «Դեկամերոնի» նովելների շրջանակում կարելի է տեսնել ուտոպիական իդիլիա, առաջին վերածննդյան ուտոպիան. մշակույթը այդ իդեալական հասարակության հիմքն է թվում։
Այսպիսով, «Դեկամերոնի» նովելները պատմվում են ինքնատիպ իրադրության մեջ։ Ակադեմիկոս Ա. Ն. Վեսելովսկին այդ առիթվ գրում է. «Բոկաչչոն պատկերել է կենդանի, հոգեբանորեն ճիշտ գիծ` կյանքի տենչ մահվան շեմին»[5]։
Պատմությունն սկսվում է չորեքշաբթի առավոտյան, իրադարձությունները ձգվում են 10 օր, և ամեն օր պատմվում է 10 պատմություն։ Ամեն օր ընտրվում է «թագավոր» կամ «թագուհի», որոնք սահմանում են օրվա կարգ ու կանոնը և զրուցակիցների իրար զբաղեցնող պատմությունների համար թեմաներ են նշանակում։ Այդ թեմային պիտի հետևեն բոլոր պատմողները, բացի Դիոնեոյից, որը իրավունք ունի պատմել ամենավերջում և ցանկացած թեմայով։ Ուրբաթ և շաբաթ օրերին ղեկավարներ չեն նշանակվում և նովելներ չեն պատմում։ Այն բանից հետո, երբ բոլոր 10 նովելները պատմվում էին, հեղինակը դրանք եզրափակում էր, ընթերցողին է ներկայացնում պատմողներին, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք փոխանակվում տպավորություններով։
Յուրաքանչյուր օրվա վերջում տիկնանցից մեկը կատարում է չափածո բալլադ։ Այդ բալլադները Բոկաչչոյի լիրիկայի լավագույն օրինակներն են[6]։ Քանի որ հանգստյան օրերին պատմություններ չէին պատմվում, ամբողջ իրադարձությունը տևում է 2 շաբաթ, և գործողության ավարտից հետո, կրկին չորեքշաբթի, երիտասարդները վերադառնում են Ֆլորենցիա։
Ինչպես նշում են հետազոտողները, «Դեկամերոնում» կատարելության է հասցված արձակ «վեպ-նովելների» ժանրը, որը իտալական գրականության մեջ կար մինչև Բոկաչչոն։ Այս գիրքը ճանապարհ է բացել ամբողջ վերածննդյան նովելագրության համար։
Ընթերցողներին ձգել է նովելների սյուժեների հետաքրքրաշարժությունը, պայծառ կերպարները, հյութեղ իտալերենը (ժողովրդական իտալերեն)։ Նորարարություն էր միջնադարյան ֆաբուլաների ոչ ավանդական մերթ ընդ մերթ մեկնաբանությունը, ինչպես նաև ընդհանուր գաղափարական բովանդակությունը։ «Դեկամերոնը» ցույց է տալիս վերածննդյան հումանիզմի նոր կողմերը։ Բոկաչչոյի ուշադրության կենտրոնում է անձի ինքնագիտակցության խնդիրը` մեծ հեռանկար ստանալով վերածննդյան մշակույթի հետագա զարգացմանը զուգահեռ։
Համեմատելով Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ` Բոկաչչոյի «Դեկամերոնը» հաճախ անվանում են «Մարդկային կատակերգություն»։
Ինչպես նշում են հետազոտողները[6], իր միջնադարյան ժամանակակիցներից Բոկաչչոն վերցրել է հետևյալ տարրերը.
Այս տարրերին նա ավելացրել է սեփականը.
Շնորհիվ նովելի ժանրին այդպիսի մոտեցման, այն դարձավ լիարժեք գրական ժանր[6]։
«Դեկամերոնի» 10 պատմողները` 'brigata, նկարագրված են որպես իրենց բնավորության համեմատ հորինված անուններով իրական մարդիկ։ Պատմողներից են հանդիսանում նախկին պոեմներից որոշ հերոսներ։ Ինչպես նշում են հետազոտողները, համարյա բոլոր այդպիսի անուններով կանայք հանդիպել են գրողի ավելի վաղ շրջանի ստեղծագործություններում և եղել են սիրայիին պատմությունների կերպարներ, այդ ընթացքում երեք պատանիների մեջ Բոկաչչոն ընթերցողին է տալիս հենց իր երեք տարբեր նկարագրեր, քանի որ նա նախկին շարադրանքներում արդեն իրեն ներկայացրել էր այդ մականուններով[6]։
Ենթադրվում է նաև, որ Բոկաչչոյի պատմությունների հավաքածուն ստեղծվում է միջնադարյան թվագիտության և միստիցիզմի ազդեցությամբ, օրինակ, ենթադրում են, որ 7 տիկնայք խորհրդանշում են չորս բնական առաքինությունները` խոհեմություն, ճշմարտացիություն, չափավորություն, կայունություն և երեք աստվածաբանական` հույս, հավատ, սեր։ Իսկ 3 պատանիները խորհրդանշում են հին հույների կողմից հոգու երեք վիճակների բաժանումը` գիտակցություն, ատելություն և կիրք։ Տիկնայք նաև յոթն են շաբաթվա օրերի թվով, մոլորակների և ազատ արվեստների։ «Միավորվելով նրանք կազմում են իդեալական հասարակություն, որը կառուցված է գիտակցության, առաքինության և գեղեցկության հիման վրա` համատեղելով ազատությունն ու կարգապահությունը և հակադրումը այն սոցիալական քաոսին, որը թագավորում է ժանտախտով վարակված արտաքին աշխարհում»[8]։
Ծառաներ` Պարմենո (Դիոնեոյի ծառան), Սիրիս (Պանֆիլոյի ծառան), Տինդարո, Միզիա (Պամպինեայի ծառան), Լիչիսկա (Ֆիլոմենայի ծառան), Կիմերա և Ստրատիլիա (Լաուրետտայի և Ֆիամետտայի ծառաները)։ Նրանց բոլորի անունները հունական ծագում ունեն և վերցված են անտիկ կատակերգություններից[8]։
Բոկաչչոն ցույց է տվել իդելական հասարակություն. պատմությունների մեջ ի հայտ է գալիս իրական կյանքը բազմազան կողմերով։ Նովելների կերպարները պատկանում են հասարակության տարբեր խավերի։ Արձակի բնութագրիչ գիծը սիրո բարոյական կողմի ընդգծումն է։ Հիմնական թեմաներն են.
Ենթադրվում է, որ գիրքը ստեղծվել է 1348-1351 թվականներին, մի մասը Նեապոլում, մի մասը Ֆլորենցիայում (ըստ այլ կարծիքի 1353-1354 թվականներին)։ Սակայն գրքի ստեղծման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Հնարավոր է, որ նովելների մի մասը Բոկաչչոն ստեղծել է դեռևս 1348 թվականի ժանտախտից առաջ (որի ժամանակ մահացել են իր հայրն ու աղջիկը), որը ոգեշնչման աղբյուր և գրքի բազմազան սյուժեի իրադարձություն է հանդիսացել[9]։ Կա ենթադրություն, որ Բոկաչչոն գիրքը գրել է Նեապոլի թագուհի Ջովաննայի ցանկությամբ[10]։
Կա ենթադրություն, որ մի քանի նովելներ առանձին են գրվել և տարածվել։ Բացի այդ, «Չորրորդ օրվան» նախորդում է հեղինակի ներածությունը, որտեղ նա պատասխանում է գրքի քննադատություններին։ Դա ասում է այն մասին, որ հրատարակման ժամանակ առաջին երեք օրերը արդեն շրջանառվում էին ընթերցողների շրջանում։ Ավարտուն գրքի հրատարակումից հետո Բոկաչչոն երբեմն վերադարձել է տեքստին` արտագրելով և ուղղելով այն։ Ժամանակակից հրատարակությունների հիմնական աղբյուր է հանդիսանում Բոկաչչոյի 1370 թվականին գրված հեղինակային ձեռագիրը։ Այս ձեռագիրը մտնում է բեռլինյան Hamilton 1470 կոդեքսում։ Ձեռագրում բացակայում են միայն որոշ հատվածներ[9]։
Ինչպես գրում են հետազոտողները, սկզբնական շրջանում գիրքը ընթերցողի կողմից չընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր։ Գիրքը կարդում էին միջնադարյան վաճառականները` նրա մեջ փնտրելով ցանկասիրություն, բայց այն անտարբեր մնաց Իտալիայի իտելեգենցիայի համար։ Սակայն 15-րդ դարում գիրքը թափանցեց նաև հասարակության այլ խավեր։ Ժամանակի ընթացքում «Դեկամերոնը» լայն տարածում գտավ և դարձավ բավականին հանրահայտ` հեղինակին պարգևելով եվրոպական ճանաչում։ Արագ հայտնվեցին նրա ձեռագրերի մեծ քանակներ (պահպանվել են ավելի քան 150 օրինակներ)։ Տպագրության գյուտից հետո գիրքը դարձավ ամենաշատ հրատարակվողներից մեկը (առաջին հրատարակությունը 1470 թվականին էր, ենթադրաբար Նեապոլում)։
Եկեղեցին քննադատեց «Դեկամերոնը» որպես անբարո և իր հեղինակությանը վնաս հասցնող ստեղծագործություն` պնդելով որ հեղինակը հրաժարվի այդ գործից։ Բոկաչչոն, տառապելով այդ ճնշումից, իր տատանումների մասին հայտնեց Պետրարկային, որը պատասխան նամակով հեռու պահեց նրան «Դեկամերոնը» այրելու որոշումից։ 1559 թվականին գիրքը մտցվեց արգելված գրքերի ինդեքսում, արդյունքում տարածվեց խոշոր կրճատումներով։
Բոկաչչոն ծեր հասակում էլ շարունակում էր ամաչել իր այդ ստեղծագործությունից։ 1372 թվականին նրա ընկեր Մագինարդո Կավալկանտին նրան նամակ է գրում, որտեղ ասում է այն մասին, որ պատրաստվում է իր հարազատներին տալ կարդալու Բոկաչչոյի ստեղծագործությունները, այդ թվում նաև «Դեկամերոնը»։ Ի պատասխան Բոկաչչոն համոզիչ կերպով խնդրում էր նրան չանել դա, քանի որ ինքը ի սրտե զղջում է, որ երբևէ, վերևից տրված հրամանով, գրել է այդպիսի անպարկեշտ գրքեր և չի ցանկանում, որ Կավալկանտի ընտանիքի տիկնայք իր մասին վատ կարծիք կազմեն[11]։
Իր գրքում Բոկաչչոն ի մի է հավաքել ֆրանսիական պալատական գրականությունն ու տոսկանյան ժողովրդական արձակն ու ֆոլկլորը, որի շնորհիվ մեկ քայլ է կատարալ իտալական արձակի զարգացման գործում։
«Դեկամերոնը» մեծ ճանաչում գտավ Իտալիայում, որտեղ Բոկաչչոն և նրա ժանրն ունեցան ոչ քիչ հետևորդներ (Ֆրանկո Սակետտի, Մազուչչո և այլն)։ Պիետրո Բեմբոի ջանքերի շնորհիվ 16-րդ դարի սկզբին գիրքը դարձավ volgare արձակի էտալոն այնպես, ինչպես «Աստվածային կատակերգությունը» դարձել էր իտալական չափածոի էտալոն։ Արդեն 14-րդ դարում այն թարգմանվել էր ֆրանսերեն և անգլերեն։ Բակաչչոյի սյուժեներն սկսեցին օգտագործվել եվրոպական այլ երկրների գրականության մեջ։ Օգտագործողներից են եղել նաև Շեքսպիրը, Շառլ Պերոն, Կիտսը և այլն։
Ալեքսանդր Վեսելովսկին «Դեկամերոնն» ամբողջությամբ թարգմանել է ռուսերեն 1896 թվականին։ 1980 թվականին Նիկոլայ Լուկաշն այն թարգմանել է ուկրաիներեն։ Կա նաև Գրիսելդայի մասին նովելների ռուսերեն թարգմանութունը, որը կատարել է Բատյուշկովը[12]։
Տեսողական մարմնավորում «Դեկամերոնն» ստացել է առաջին հերթին 15-16-րդ դարերի ֆրանկո-ֆլամանդական մանրանկարչության մեջ։ Բայց այս ստեղծագործությունը հանրաճանաչ էր նաև ավելի ուշ շրջանի այլ ժանրերում տարբեր վարպետների մոտ` սկսած Լուկա Սինյորելլիից վերջացրած Մարկ Շագալով։ Վերածննդյան Իտալիայում «Դեկամերոնի» սյուժեները օգտագործվում էին աչ միայն գեղանկարչության մեջ, այլև տարբեր արհեստներում` տարբեր իրերի (սունդուկ, հարսանեկան և ծննդյան սկուտեղներ, պաստառներ և այլն) զարդարման համար[13]։
Նախընտրելի պատկերավորած թեմաներ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.