Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պաոլո Վերոնեզե (իտալ.՝ Paolo Veronese) 1528[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[3] - ապրիլի 19, 1588[3][4] կամ ապրիլի 9, 1588[5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]), Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։
Պաոլո Վերոնեզե Paolo Veronese | |
---|---|
Ի ծնե | Paolo Cagliari կամ Paolo Caliari |
Ծնվել է | 1528[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 19, 1588[3][4] կամ ապրիլի 9, 1588[5] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ[6], Veronese school?, Բարձր վերածնունդ[6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[6] |
Ժանր | դիմապատկեր[3], դիմանկար[7], պատմական գեղանկարչություն[7][3], այլաբանություն[3] և հոգևոր արվեստ[3] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Villa Barbaro? |
Ուսուցիչ | Անտոնիո Բադիլե |
Աշակերտներ | Անտոնիոս Վասիլակիս |
Ներշնչվել է | Domenico Riccio?[2], Ջովաննի Բատտիստա Զելոտի[2] և Պաոլո Ֆարինատի[2] |
Ամուսին | Elena Badile? |
Զավակներ | Կառլո Կալիարի[8] և Գաբրիելե Կալիարի |
ստորագրություն | |
Paolo Veronese Վիքիպահեստում |
Իսկական անունը Պաոլո Կալյարի էր (իտալ.՝ Paolo Cagliari կամ Paolo Caliari)։ Վերոնեզե մականունը ստացել է հայրենի Վերոնա քաղաքից։ Վերոնեզեն ամենից առաջ հայտնի է որպես բացառիկ կոլորիստ և որմնանկարիչ։ Ծննդյան ամենահավանական տարեթիվը 1528 թ. է։ Վերոնեզեի հայրը ճարտարապետ և քարագործ (քարտաշ) Գաբրիելե Կալյարին էր։ Վերոնեզեն ընտանիքի 10 երեխաներից յոթերորդն էր (ըստ այլ վկայությունների՝ հինգերորդը)[9]։
Պաոլոն աշակերտել է իր քեռուն՝ վենետիկցի գեղանկարիչ Անտոնիո Բադիլեին, առաջին աշխատանքները կատարել Վերոնայում ու Մանտուայում։ 1553 թվականին աշխատել է Վենետիկի Դոժերի պալատի, այնուհետև՝ Սուրբ Սեբաստիան վանական համալիրի ավանդատան նկարազարդումների վրա։ 1560 թվականին այցելել է Հռոմ, վերադառնալուց հետո նկարազարդել Վիչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Մազեր գյուղի Սուրբ Վերոնիկայի եկեղեցին։ 1566 թվականին ամուսնացել է իր վարպետի՝ Անտոնիո Բադիլեի դստեր հետ; 1573 թվականին ինկվիզիցիան (հավատաքննիչ դատարանը) մեղադրանք է ներկայացրել Վերոնեզեին, բայց նա կարողացել է արդարանալ (միայն պարտադրել են, որ որոշ շտկումներ կատարի իր նկարներից մեկի վրա);
Համբավավոր նկարիչը վախճանվել է 1588 թվականի ապրիլի 19-ին, թոքախտից։ Թաղվել է Վենետիկի Սուրբ Սեբաստիանի եկեղեցում, որի նկարազարդումները ինքն էր իրականացրել[9]։
Վերոնեզեին մեծ համբավ են բերել հատկապես պատմական, կրոնական և առասպելաբանական թեմաներով իր մեծաչափ կտավները, ինչպես, օրինակ, «Հարսանիք Կանայում» (1563 թ.) և «Խրախճանք Լևիի տանը» (1573 թ.) նկարները։ Իրենից մեկ սերնդաչափ մեծ Տիցիանի և մեկ տասնամյակ մեծ Տինտորետտոյի հետ մեկտեղ՝ նա ամբողջացնում է «վենետիկյան նկարչությունում գերիշխած եռյակը չինկվաչենտոյի (տասնվեցերորդ դարի) և ուշ Վերածննդի ու մաներիզմի ժամանակաշրջանում»[10]։ Լինելով երփնագրի մեծ վարպետ՝ հրաշալի կոլորիստ, որն իր ստեղծագործական վաղ շրջանում որոշ չափով տուրք է տվել մաներիզմին, Վերոնեզեն հասուն շրջանում, ըստ երևույթին՝ Տիցիանի ազդեցությունը կրելով, զարգացրել է բնապաշտական (նատուրալիստական) ոճը նկարչության մեջ[11]։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունները պատումային բարդ նկարաշարեր են, որ իրականացված են դրամատիկ ու գունեղ ոճով, աչք են շոյում ճարտարապետական վեհաշուք ձևերի պատկերմամբ, շողշողուն թատերականությամբ։ Մասնագետների կողմից առանձնապես բարձր են գնահատվում աստվածաշնչյան տոնախմբություններ պատկերող, բազմաֆիգուր, մեծաչափ ստեղծագործությունները, որ զարդարել են Վենետիկի ու Վերոնայի վանական համալիրների սեղանատները։ Վերոնեզեն եղել է նաև տաճարների ու պալատների առաստաղները նկարազարդող վենետիկցի առաջատար նկարիչը։ Ստացվում է այնպես, որ նրա լավագույն աշխատանքները մնում են տեղում և ծանոթ են միայն վենետիկցիներին ու այդ քաղաքն այցելող արվեստասերներին, իսկ թանգարաններում հիմնականում ցուցադրվում են նկարչի փոքրաչափ աշխատանքները, որոնք միշտ չէ, որ նրան ի ցույց են դնում լավագույն կամ էլ՝ առավել բնորոշ, տիպական տեսքով։
Վերոնեզեին բարձր են գնահատել և գնահատում նրա երփնագրի քրոմափայլի, զգայուն վրձնի հրաշագեղ աշխատանքի, կերպարների նրբագեղ ազնվականության, հանդիսանքային դյութիչ տեսարանների համար, սակայն նրա աշխատանքներում բավարար չափով չի զգացվել մարդկայինը, խորը, վեհը, և վենետիկյան վերոնշյալ հանրահայտ եռյակից Վերոնեզեն վերջինն է գնահատվել ժամանակակից քննադատության կողմից[10]։ Այդուհանդերձ, նրա արվեստի մեծ երկրպագուներ են եղել հանրաճանաչ շատ ու շատ նկարիչներ, այդ թվում՝Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ժան-Անտուան Վատտոն, Ջովանի Բատիստա Տիեպոլոն, Էժեն Դելակրուան, Պիեռ-Օգյուստ Ռենուարը[12]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.