Ֆրանկո Սակետտի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկո Սակետտի (1332[1], Դուբրովնիկ[2] - օգոստոս 1400[1][3], Սան Մինատո, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի գրող։
Ֆրանկո Սակետտի իտալ.՝ Franco Sacchetti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1332[1] |
Ծննդավայր | Դուբրովնիկ[2] |
Վախճանվել է | օգոստոս 1400[1][3] |
Վախճանի վայր | Սան Մինատո, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն և Իտալիա |
Franco Sacchetti Վիքիպահեստում |
Պատկանել է պոպոլանիներին՝ առևտրաարհեստավորական խավին։ «Երեք հարյուր նովել» (պահպանվել է 228-ը) ժողովածուի, ինչպես նաև բանաստեղծությունների ու կրոնական քարոզների հեղինակ է։ Սակետտիի նովելները հիմնված են ժողովրդական հավատալիքների, զրույցների և անեկդոտների վրա։ Մոտիկությունը բանահյուսությանը դրսևորվել է դրանց կենդանի խոսակցական լեզվում։ Սակետտին երգիծանքի վարպետ է։ Նրա հակաֆեոդոլական երգիծանքի գլխավոր առարկան հոգևորականներն են, հարուստները։ XVIII դարի կաթոլիկ եկեղեցին նրա նովելները մտցրել է արգելված գրքերի ցուցակի մեջ[5]։
Կենսագրություն
Ծնվել է 1332 թվականին Դուբրովնիկում՝ Ֆլորենցիայում գտնվող հին առևտրական ընտանիքում։ 1363 թվականից հետո նա բնակություն է հաստատել Ֆլորենցիայում։ 1370 թվականից նա ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական կյանքում, եղել է Ֆլորենցիայի դեսպան Բոլոնիայում և Միլանում, բարձր պաշտոններ տարբեր քաղաքներում։
Նա մահացել ժանտախտից 1400 թվականին Պիզայի նահանգի Սան Մինատո քաղաքում։
Ստեղծագործություններ
Հեղինակ է մադրիգալների, բալլադների, «Ֆլորենցիայի գեղեցիկ կանանց ճակատամարտը ծեր կանանց հետ» («La battaglia dellie belle donne di Firenze colle vecchie»), կատակերգական քարոզների։ Նա հատկապես հայտնի է իր «Երեք հարյուր նովել» ժողովածուով (պահպանվել է 228)[6], որոնք ավելի պարզությամբ տարբերվում են Բոկաչչոյի նովելներից։ Առաջին անգամ Սակետիի նովելները լույս են տեսել 1724 թվականին երկու հատորով, իսկ երեք տարի անց հրատարակությունը ներառվել է «Արգելված գրքերի ցանկում»։ Բայց ժամանակակիցներն ու իտալացի վիպասանների հետագա սերունդները լավ գիտեին Սակետիի նովելները ձեռագիր ցուցակներից։ Շատ գրողներ հղում էին անում նրան, իսկ ոմանք ուղղակիորեն օգտագործում էին նրա սյուժեները[7]։
- Il libro delle rime, Laterza 1936
- La battaglia delle belle donne
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.