From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ լավագույն նոր արտիստի համար (անգլ.՝ Grammy Award for Best New Artist), շնորհվում է 1960 թվականից ԱՄՆ-ում ամենամյա արարողության ժամանակ։ Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Լավագույն նոր արտիստ» (անգլ.՝ Best New Artist) մրցանակը շնորհվում է լավագույն դեբյուտանտին (մենակատար կամ խումբ)` նախորդ տարվա գործունեության համար և հանդիսանում է մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը[1][2][3][4][5]։
Գրեմմի լավագույն նոր արտիստի համար | |
---|---|
Տեսակ | պարգևի աստիճան |
Մասն է | list of Grammy Award categories? և Գրեմմի |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1959 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Առաջին շնորհում | 1960 |
Կայք | grammy.com |
Այս կատեգորիան այլ կատեգորիաներից միակն է, որտեղ չեղյալ են հայտարարվել մրցանակի արդյունքները։ 1990 թվականին Milli Vanilli խումբը զրկվել է իր մրցանակից, երբ պարզվեց, որ նրանք երգել են ֆանագրամայով՝ այլ մարդու վոկալով[6]։ 48 պարգևատրումներից պատվավոր արձանիկը ստացել են 24 երգչուհիներ, 15 խմբեր կամ դուետներ և միայն 11-ը՝ երգիչներ։ 1997-2003 թվականներին բոլոր պարգևատրվածները կանայք են եղել։ Նաև, 14 տարի շարունակ մրցանակը չի տրվել ոչ մի երգչի։ 2006 թվականին Ջոն Լեջենդը ընդհատեց այդ ավանդույթը, որը սկսվել էր Մարկ Քոնից 1992 թվականին[7]։ Միայն 5 արտիստներ են կարողացել միաժամանակ հաղթել նաև երկրորդ՝ «Տարվա ալբոմ» պատվավոր մրցանակը նույն թվականին՝ Բոբ Նյուհարթը (1961), Քրիստոֆեր Քրոսը(1981), Լորին Հիլը (1999), Նորա Ջոնսը (2003) և Բիլլի Այլիշը (2020)[8][9]։ 1984 թվականը նշանակալից էր նրանով, որ բոլոր «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում առաջադրվածները ԱՄՆ-ի սահմաններից դուրս էին (Culture Club, Eurythmics և Musical Youth խմբերը Անգլիայից էին, Big Country-ն Շոտլանդիայից, իսկ Men Without Hats-ը Կանադայից)[10]։
2010 թվականին երգչուհի Լեդի Գագան հեռացվել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգի առաջադրումից, քանի որ նրա «Just Dance» հիթը մեկ տարի առաջ արդեն նոմինացվել էր (2009)։ Դա հանգեցրեց առաջադրվածների կանոնների փոփոխությանը հաջորդ տարիների համար։ Նոր կանոնի համաձայն, արտիստը կարող է առաջադրվել այնքան ժամանակ, քանի դեռ չի թողարկել իր առաջին ամբողջական երաժշտական ալբոմը[11][12][13]։ Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Հադսոնը բախվել էր նման իրավիճակի, երբ 2008 թվականին «Dreamgirls» ալբոմի համար առաջադրվել էր «Լավագույն սաունդթրեք ֆիլմի, հեռուստատեսության կամ այլ տեսողական մեդիայի համար» անվանակարգում[13]։
Տարեթիվ | Հաղթող | Երկիր | Առաջադրվածներ | Հղումներ |
---|---|---|---|---|
1960 | Բոբբի Դարին | ԱՄՆ |
|
[2] |
1961 | Բոբ Նյուհարթ | ԱՄՆ |
|
[2] |
1962 | Պիտեր Ներո | ԱՄՆ |
|
[2] |
1963 | Ռոբերտ Գուլիտ | ԱՄՆ |
|
[2] |
1964 | The Swingle Singers | Ֆրանսիա |
|
[2] |
1965 | The Beatles | Մեծ Բրիտանիա |
|
[2] |
1966 | Թոմ Ջոնս | Մեծ Բրիտանիա |
|
[2] |
1967 | Պարգևատրված չէ | — | — | |
1968 | Բոբի Ջենթրի | ԱՄՆ |
|
[2] |
1969 | Խոսե Ֆելիսիանո | Պուերտո Ռիկո |
|
[2][14] |
1970 | Crosby, Stills & Nash | Մեծ Բրիտանիա ԱՄՆ |
|
[2] |
1971 | The Carpenters | ԱՄՆ |
|
[2][15] |
1972 | Քարլի Սայմոն | ԱՄՆ |
|
[2][16] |
1973 | America | Մեծ Բրիտանիա ԱՄՆ |
|
[2][17] |
1974 | Բեթ Միդլեր | ԱՄՆ |
|
[2][18] |
1975 | Մարվին Հեմլիշ | ԱՄՆ |
|
[2] |
1976 | Նատալի Քոուլ | ԱՄՆ |
|
[2][19] |
1977 | Starland Vocal Band | ԱՄՆ |
|
[2][20] |
1978 | Դեբբի Բուն | ԱՄՆ |
|
[2] |
1979 | A Taste of Honey | ԱՄՆ |
|
[2][21] |
1980 | Ռիքի Լի Ջոնս | ԱՄՆ |
|
[22] |
1981 | Քրիստոֆեր Քրոս | ԱՄՆ |
|
[23] |
1982 | Շինա Իսթոն | Մեծ Բրիտանիա |
|
[24] |
1983 | Men at Work | Ավստրալիա |
|
[25] |
1984 | Culture Club | Մեծ Բրիտանիա |
|
[10] |
1985 | Սինդի Լապեր | ԱՄՆ |
|
[26] |
1986 | Sade | Մեծ Բրիտանիա |
|
[27] |
1987 | Bruce Hornsby and the Range | ԱՄՆ |
|
[28] |
1988 | Ջոդի Ուոթլի | ԱՄՆ |
|
[29] |
1989 | Թրեյսի Չափմեն | ԱՄՆ |
|
[30] |
1990 | Սկզբում, Milli Vanilli խումբը ստացել է այ մրցանակը, ավելի ուշ զրկվել է դրանից՝ ֆանագրամայով ելույթ ունենալու համար։ Նոր հաղթողը այդպես էլ չի հայտարարվել։ | Չի հանձնվել |
|
[6] |
1991 | Մրայա Քերի | ԱՄՆ |
|
[31] |
1992 | Մարկ Կոն | ԱՄՆ |
|
[32] |
1993 | Arrested Development | ԱՄՆ |
|
[33] |
1994 | Թոնի Բրեքսթոն | ԱՄՆ |
|
[34] |
1995 | Շերիլ Քրոու | ԱՄՆ |
|
[35] |
1996 | Hootie & the Blowfish | ԱՄՆ |
|
[36] |
1997 | Լիեն Ռայմս | ԱՄՆ |
|
[37] |
1998 | Փոլա Քոուլ | ԱՄՆ |
|
[38] |
1999 | Լորին Հիլ | ԱՄՆ |
|
[39] |
2000 | Քրիստինա Ագիլերա | ԱՄՆ |
|
[40] |
2001 | Շելբի Լին | ԱՄՆ |
|
[41] |
2002 | Ալիշա Քիզ | ԱՄՆ |
|
[42] |
2003 | Նորա Ջոնս | ԱՄՆ |
|
[8] |
2004 | Evanescence | ԱՄՆ | [43] | |
2005 | Maroon 5 | ԱՄՆ |
|
[44] |
2006 | Ջոն Լեջենդ | ԱՄՆ |
|
[7] |
2007 | Քերրի Անդերվուդ | ԱՄՆ |
|
[45] |
2008 | Էմի Ուայնհաուս | Մեծ Բրիտանիա |
|
[46] |
2009 | Ադել | Մեծ Բրիտանիա |
|
[47] |
2010 | Zac Brown Band | ԱՄՆ |
|
[48] |
2011 | Էսպերանզա Սփոլդինգ | ԱՄՆ | [49] | |
2012 | Bon Iver | ԱՄՆ |
|
[2][50] |
2013 | fun. | ԱՄՆ |
|
[2][51] |
2014 | Macklemore & Ryan Lewis | ԱՄՆ |
|
[52] |
2015 | Սեմ Սմիթ | Մեծ Բրիտանիա |
|
[53] |
2016 | Մեգան Թրեյնոր | ԱՄՆ |
|
[54] |
2017 | Chance the Rapper | ԱՄՆ |
|
[55] |
2018 | Ալեսիա Կարա | Կանադա | [56][57][58] | |
2019 | Դուա Լիպա |
|
[59] | |
2020 | Բիլլի Այլիշ | [60] | ||
2021 | Megan Thee Stallion |
|
[61] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.