Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III (անգլ.՝ Curtis James Jackson III, հուլիսի 6, 1975[1][2], Հարավային Ջամեյկա, Քուինս[3]), առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի Սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար, կինոդերասան, գրող և բռնցքամարտի պրոմոուտեր։ Ջեքսոնը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում ` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով` վաճառելով ավելի քան 40 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։
Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III | |
---|---|
Ֆիֆթի Սենթը 2024 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Curtis James Jackson III |
Ի ծնե անուն | Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III |
Նաև հայտնի է որպես | 50 Cent |
Ծնվել է | հուլիսի 6, 1975 (49 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, դերասան, գործարար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1996-ներկա |
Աշխատավայր | Interscope Records և G-Unit Clothing Company |
Լեյբլ | Jam Master Jay Records, Columbia Records, Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records, G-Unit Records, Capitol Records, Caroline Records |
Կրթություն | Andrew Jackson High School? |
Անդամակցություն | G-Unit |
Կապված | G-Unit, DJ Whoo Kid, Dr. Dre, Էմինեմ, Sha Money XL, The Game, Օլիվիա |
Պարգևներ | |
Կայք | 50cent.com |
50 Cent Վիքիպահեստում |
Ծնվել է Սաութ Ջամեյկա (Հարավային Ճամայկա) աղքատ սևամորթ թաղամասում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել կոկաինի վաճառքով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտոր Դրեի պրոդյուսերության շնորհիվ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։
2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Գեյմը։
Որպես դերասան՝ Ջեքսոնը հայտնի է Սիլվեստր Ստալոնեի հետ «Փախուստի ծրագիր» ֆիլմաշարում` Հաշի դերով։
Սկավառակագրություն
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Հեռուստատեսություն
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Հարստացիր կամ մահացիր փորձելով | Մարկուս | Համանուն ալբոմի անվամբ |
2006 | Քաջերի տունը | Ջամալ Այքեն | |
2008 | Օրինական սպանություն | Սարդ | |
2008 | Մինչև որ ես ինքնաոչնցացման ենթարկվեմ | Քլերենս | |
2009 | Արյան փողոցներ | Սթեն Ջոնսոն | |
2009 | Վազող մեռյալը | Թիգո | |
2009 | Բռնված քրոսֆայրում | Տինո | Նաև գործադիր պրոդյուսերը |
2010 | 13 | Ջիմմի | |
2010 | Ատրճանակ | Ռիչ | |
2010 | Տասներկու | Լայնել | |
2010 | Վաղորդյան փառք | ինքը իր դերում | |
2011 | Վրեժ | Բլեք | |
2011 | Արյունահեղություն | Հարդուիք | |
2011 | Կերտվածք | Սոննի | |
2012 | Դեպքերը | Դեոն | |
2012 | Ազատամիտ նկարիչները | Մալո | |
2012 | Եզակի Թոմասը | Շամուս Կոկոբոլո | |
2012 | Սրբերի կյանքը | ||
2012 | Կրակը կրակով | Պրոդյուսերը | |
2013 | Փախուստի նախագիծ | Հաշ | |
2013 | Վերջին Վեգասը | ||
2015 | Ձախլիկը | Ջորդան Մեյնս | |
2015 | Լրտես | կամեո | |
2016 | Փոփ աստղ. Մի դադարեցրու, մի կանգնիր | ինքը իր դերում | |
2018 | Գողերի որջ | Լևի Լևո | |
2018 | Փախուստի նախագիծ 2 | Հաշ | |
2019 | Փախուստի նախագիծ 3 | Հաշ | |
2023 | Անկասելիները 4 | Իզի Դեյ | |
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Սիմփսոններ | ինքը իր դերում | Էպիզոդը՝ «Փրենկստա ռեփ» |
2008 | Ֆիֆթի սենթ, փողը և ուժը | ինքը իր դերում | |
2009 | Միջավայր | ինքը իր դերում |
Վիդեոխաղեր
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | 50 Cent: Bulletproof | ինքը իր դերում | Ձայնավորում |
2009 | 50 Cent: Blood on the Sand | ինքը իր դերում | Ձայնավորում |
2009 | Call of Duty: Modern Warfare 2 | Սիլ | Ձայնավորում |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.