From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Քլեյթոն Մեյեր (Մայեր, անգլ. John Clayton Mayer, հոկտեմբերի 16, 1977[2], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան երգերի հեղինակ, կատարող, կիթառահար, ստեղնաշարային գործիքներ նվագող, երաժշտական պրոդյուսեր, ձայնագրել է երեք բազմապլատինային ալբոմ՝ Room for Squares, Heavier Things և Continuum, յոթ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջոն Մեյեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ John Mayer |
Ի ծնե անուն | Ջոն Քլեյթոն Մեյեր |
Ծնվել է | 1977 հոկտեմբերի 16 Բրիջփորթ, Քոննեկտիկուտ նահանգ ԱՄՆ Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ակուստիկ փոփ, Սոուլ, Փոփ, Բլյուզ, Էլեկտրոնիկ բլյուզ |
Մասնագիտություն | Վոկալիստ, պրոդյուսեր, կիթառահար |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, ստեղնաշարայիններ |
Գործունեություն | 1998–ներկա ժամանակներ |
Լեյբլ | Arista, Aware, Columbia |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ, Brien McMahon High School?, Fairfield Warde High School? և Central High School? |
Անդամակցություն | John Mayer Trio? |
Կապված | John Mayer Trio |
Պարգևներ | |
Կայք | johnmayer.com |
John Clayton Mayer Վիքիպահեստում |
Ջոն Քլեյթոն Մեյերը ծնվել է Մարգարետ և Ռիչարդ Մեյերների ընտանիքում, 1977 թվականի հոկտեմբերի 16-ին Բրիջփորթում (Քոննեկտիկուտ նահանգ)։ Նա միջնեկ երեխան է, իր երկու եղբայրների՝ Բենի ու Կառլի մեջ։ Նրա մայրը՝ Մարգարետը, անգլերեն լեզու էր դասավանդում, հայրը՝ Ռիչարդը, դպրոցի տնօրեն էր։ Հայրական կողմից Մեյերը հրեա է։ Ջոնը մեծացել է Ֆերֆիլդ փոքր քաղաքում, որտեղ նրա ամենամոտ ընկերը Ջեյմս Բլեյքն էր՝ ապագա մեծ թենիսի աստղը։
Դպրոցում ջութակ ու կլառնետ նվագելու դասեր է վերցրել։ Երբ լրացավ Ջոնի տասներեքամյակը, հայրը նրա համար կիթառ գնեց, ու տղան սկսեց դասեր վերցնել տեղի երաժշտական խանութի տիրոջից։ Հարևանը Ջոնին Սթիվ Ռեյ Վոնի սկավառակ նվիրեց, ինչից էլ սկսվեց նրա սերը բլյուզի նկատմամբ։ Կիթառ նվագելու ցանկությունը նրա մեջ առաջացավ «Հետ, դեպի ապագա» ֆիլմի դիտումից հետո, «երբ Մայքլ Ջ. Ֆոքսը նվագեց „Johnny Be Goode“: Կարծում եմ դրանից հետո ես հաստատվեցի կիթառ նվագելով»։
Արդյունքում, Ջոնը սկսեց լսել Սթինգ, «The Police», Ջիմի Հենդրիքս, բայց ամենից շատ Սթիվի Ռեյ Վոն, ով, արդյունքւմ, դարձավ նրա կուռքն ու կիթառ նվագելու ամենամեծ ներշնչանքը։
16 տարեկանում Ջոնը սկսեց ելույթ ունենալ ակումբներում։ Ավելի հասուն տարիքում նա, թիմ Պրոկաչինի, Ջո Բելեզնեյի, Ռիչ Ուոլֆի հետ դարձավ «Villanova Junction» խմբի անդամ, բայց այնտեղ երկար չմնաց։
19 տարեկանում Ջոն Մայերն ընդունվում է Բոստոնի Berklee երաժշտական քոլեջ։ Սակայն, իր համակուրսեցի Քլեյ Կուկի դրդմամբ մեկ տարի անց թողեց ուսումն ու Կուկի հետ մեկնեց Ատլանտա, Ջորջա նահանգ։ Այնտեղ նրանք երկուսով ստեղծեցին «LoFi Masters» ծումբն ու սկսեցին ոլույթնոր ունենալ ակումբներում։ Երաժշտական ոճի հարցում առաջացած տարաձայնությունների պատճառով Մեյերը դուրս եկավ խմբից ու սկսեց զբաղվել անհատական կարիերայով։ Ջոնն իր առաջին ալբոմը թողարկում է 1999 թվականին՝ «Inside Wants Out», իսկ մեկ տարի անց հրապարակվում է նրա առաջին բեկումնային դիսկը՝ «Room for Squares»՝ սենսացիոն հաջողություն ունեցած «No Such Thing» հիթով (որի տեքստը գրել է իր և մոր երկխոսությունից)։
2000 թվականին Ջոնը պայմանագիր է ստորագրում Columbia Records-ի հետ և 2001 թվականին թողարկում է «Inside Wants Out»-ի երկրորդ տարբերակը՝ «3x5» բոնուս-տրեքով։
2003 թվականին Ջոնը ստացավ իր առաջին Գրեմմի մրցանակը «Լավագույն տղամարդկային փոփ-վոկալ» անվանակարգում, «Your Body is a Wonderland»-ի համար։ Նույն թվականին նա նաև հրապարակում է իր առաջին համերգային DVD-ն՝ «Any Given Thursday»: 2004 թվականի ամռանը Ջոնը մասնակցում է Էրիկ Կլեպտոնի «Crossroads Guitar Festival»-ին, որտեղ նա նվագում է մեր օրերի լավագույն կիթառահարների հետ։ Նա իրոք դարձել էր նրանցից մեկը։ Ջոնը հյուրախաղերով ճանապարհորդել է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում ու Եվրոպայում ամբողջ երեք տարի։ 2005 թվականի սկզբում նա արդեն հաղթեց երկու Գրեմմի մրցանակ («Լավագույն տղամարդկային փոփ-վոկալ», և «Տարվա երգ»՝ «Daughters» երգով), որոնք հուզեցին նրա երկրպագուներին։
Այժմ, Ջոն Մեկերը ժամանակի ամենահարգված կիթառահարներից է, ինչպես սկսնակների այնպես էլ փորձառուների շրջանում։
2013 թվականին նա թողարկում է քննադատների կողմից բարձր գնահատված "Paradise Valley" ալբոմը։
2004 թվականի հունիսի 1-ից Esquire-ում Մեյերը սկսում է վարել սեփական հաղորդումը՝ «Երաժշտական դասեր Ջոն Մեյերի հետ»։ Ամեն համարում նոր դասընթաց է, ինչպես նաև անձնակն ու հասարակական բնույթի (հումորային) քննարկումներ ու մեկնաբանություններ։ Ամսագրում, 2005 թվականի օգոստոսին, նա ընթերցողին առաջարկեց երաժշտություն գրել իր գրած բառերի համար։ Արդյունքում հաղթեց Թիմ Ֆագանը Լոս-Անջելեսից։
Մեյերը համացանցի ակտիվ օգտատերերից է և տարբեր ժամանակներում չորս բլոգեր է ունեցել. MySpace էջ, բլոգ իր պաշտոնական կայքում, ուրիշը Honeyee.com-ում, մեկն էլ tumblr.com-ում, ինչպես նաև, որպես ֆոտոբլոգ՝ StunningNikon.com-ում։ Նա ամենաայցելվող մարդկանցից է իր Twitter-ի բլոգում՝ երեք միլիոն օգտատեր 2010 թվականի հունվարին (13 сентября 2010 թվականի սեպտեմբերի 13-ին բլոգը դադարեց գոյություն ունենալ։ Փակվելու պահին այն ուներ 3,7 միլիոն ընթերցող) Արխիվացված 2014-09-14 Wayback Machine։
Չնայած այն բանին, որ բլոգերում հիմնականում ներկայացնում է կարիերայի հետ առնչվող հարցեր, հաճախ տեղադրում է նաև կատակներ, տեսաձայնագրություններ, լուսանկարներ, իր քննարկումներն ու մեկնաբանությունները, իր անձնական քայլերը։ Նա հայտնի է այն բանով, որ բլոգերում անձամբ ինքն է գրառումնր կատարում, այլ ոչ թե իր պուբլիցիստը։
2000-ականների կեսերին հումորային շոուն դարձավ Մեյերի ինքնատիպ հոբբին։ Նա հայտնվեց հայտնի Comedy Cellar-ում, Նյու-Յորքում։
2004 թվականին Մեյերը մասնակցեց VH1 հեռուստաշոուի կեսժամանոց կատակերգությանը։ Դա սերիալ է համերգներից տարբեր հատվածներով։ 2009 թվականի հունվարի 14-ին ամրիկյան CBS-ն հայտարարեց, որ իրենք բանակցություններ են վարել Մեյերի հետ շոու-վարյետում մասնակցելու համար։ Rolling Stone-ին տված 2010 թվականի հունվարի 22-ի հարցազրույցում Մեյերը դա հավաստեց։
Ջոն Մեյերը հաճախ է հայտնվում թոք-շոուներում ու այլ հեռուստատեսյաին նախագծերում։ Նրան կարլի է տեսնել Chappelle’s Show comedy skit-ում, Late Night with David Letterman-ում և Late Night with Conan O’Brien-ի եզրափակիչ էպիզոդում։
Ջոն Մեյերը նաև մասնակցել է CSI: Հանցանքի վայր կրիմինալ սերիալի առաջին դրվագում, որտեղ երկու ստեղծագործություն է կատարում։
Ջոն Մայերի ընկերուհիների ցանկում տարբեր ժամանակներում եղել են Ջենիֆեր Լավ Հյուիթը, Ջեսսիկա Սիմպսոնը, Մինկա Քելլին, Ջենիֆեր Անիսթոնը, Թեյլոր Սվիֆթը և Քեյթի Փերրին։ Չնայած տարածված ասեկոսեներին, Մեյերը երբեք մտերմիկ հարաբերությունների մեջ չի եղել Հայդի Քլումի հետ։
Մեյերը 15 անգամ ներկայացվել է Գրեմմի մրցանակաբաշխությունում, 7 անգամ արժանացել է մրցանակի։
Տարի | Առաջադրվել է | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2003 | John Mayer | Best New Artist | Առաջադրված |
«Your Body Is a Wonderland» | Best Male Pop Vocal Performance | Հաղթանակ | |
2005 | «Daughters» | Song of the Year | Հաղթանակ |
Best Male Pop Vocal Performance | Հաղթանակ | ||
2007 | Continuum | Album of the Year | Առաջադրված |
Best Pop Vocal Album | Հաղթանակ | ||
Try! | Best Rock Album | Առաջադրված | |
«Waiting on the World to Change» | Best Male Pop Vocal Performance | Հաղթանակ | |
«Route 66» | Best Male Rock Vocal Performance | Առաջադրված | |
2008 | «Belief» | Best Male Pop Vocal Performance | Առաջադրված |
2009 | «Say» | Best Male Pop Vocal Performance | Հաղթանակ |
Best Song Written for a Motion Picture, Television or Other Visual Media | Առաջադրված | ||
«Gravity» | Best Male Rock Vocal Performance | Հաղթանակ | |
«Lesson Learned» | Best Pop Collaboration with Vocals | Առաջադրված | |
«Where the Light Is: John Mayer Live in Los Angeles» | Best Long Form Music Video | Առաջադրված |
Թվական | Մրցանակ | Անվանակարգ |
---|---|---|
2002 | MTV Video Music Awards |
|
Orville H. Gibson Guitar Awards |
| |
VH1 Big in 2002 Awards |
| |
Pollstar Concert Industry Awards |
| |
2003 | 20th Annual ASCAP Awards |
|
31st Annual American Music Awards |
| |
15th Annual Boston Music Awards |
| |
MTV Video Music Awards |
| |
Radio Music Awards |
| |
Teen People Awards |
| |
Danish Music Awards |
| |
2004 | BDS Certified Spin Awards March 2004 recipients |
|
2005 | 33rd annual American Music Awards |
|
World Music Awards |
| |
People’s Choice Awards |
| |
2007 | 35th Annual American Music Awards |
|
23rd Annual TEC Awards |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.