From Wikipedia, the free encyclopedia
The Lumineers, ամերիկյան ֆոլկ ռոք խումբ, որը ստեղծվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Խմբի հիմնադիրներն են Ուեսլի Շուլցը (վոկալ, կիթառ) և Ջերեմի Ֆրայթսը (հարվածային գործիքներ)։ Շուլցը և Ֆրայթսը 2005 թվականին սկսել են միասին ստեղծագործել և համերգներ տալ Նյու Ջերսի նահանգի Ռեմսի արվարձանում։ Թավջութակահար և վոկալիստ Նեյլա Փեքարեքը միացել է խմբին 2010-ական թվականներին[2]։ Խմբի ստեղծագործած երաժշտության վրա մեծ ազդեցություն են թողել Բրյուս Սպրինգստինը, Բոբ Դիլանը և Թոմ Փեթթին[3][4][5]։ Նրանց ամբողջ աշխարհում ճանաչում են իրենց աշխույժ կենդանի համերգներով և միջազգային մի քանի հիթերով, ինչպիսիք են օրինակ «Ho Hey», «Stubborn Love», «Ophelia» և «Cleopatra» երգերը։ Խումբը դարձել է ԱՄՆ-ի առաջատար խմբերից մեկը։
The Lumineers | |
---|---|
Ժանրեր | ֆոլկ ռոք |
Գործունեություն | 2005[1] |
Լեյբլ | Dualtone Records? և Dine Alone Records? |
Կայք | thelumineers.com |
The Lumineers Վիքիպահեստում |
The Lumineers-ը ԱՄՆ-ի Dualtone Records ձայնագրման ստուդիայում թողարկել է երկու ալբոմ։ Նրանց առաջին ալբոմը, որի անվանումը համընկնում էր խմբի անվանման հետ՝ «The Lumineers», թողարկվել է 2012 թվականին և Billboard 200-ում զաբղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նրանց երկրորդ ալբոմը՝ «Cleopatra»-ն[6][7] թողարկվել է 2016 թվականին և Billboard 200-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8][9]։
Երբ Շուլցը և Ֆրայթսը սկզբում սկսեցին համագործակցել, միասին երգեր գրել և Նյու Յորքում հանդես գալ, նրանք դա անում էին տարբեր անունների տակ, ինչպես օրինակ Free Beer, 6Cheek և Wesley Jeremiah[10]: Ֆրայթսը ասել է.
Երբ Ուեսը և ես հանդիպեցինք, մեր խմբի առաջին անունը Free Beer էր։ Այն սկզբում լուրջ չէր։ Մենք մի թույլ խումբ էինք, որ անում էր սարսափելի քավեր տարբերակներ։ Բայց մենք դանդաղորեն սկսեցինք գրել մեր սեփական երգերը։ Մենք գրում էինք ամեն ինչ՝ հարդ ռոք, էլեկտրական երաժշտություն։ Մենք կենտրոնացած չէինք որևէ բանի վրա։ Մեր արածը ուղղակի խառնաշփոթ էր[11]։ |
The Lumineers-ը փորձում էր Նյու Յորքում հաջողության հասնել։ 2009 թվականին Ֆրայթսը և Շուլցը որոշեցին տեղափոխվել Դենվեր[11][12]։ 2010 թվականին նրանք հանդիպեցին թավջութակահար Նեյլա Փեքարեքին[13][14][15]։ Չնայած Փեքարեքը նոր էր ավարտել քոլեջը և որոշել էր դառնալ երաժշտության ուսուցչուհի, նա հանկարծակի տեսել էր Շուլցի և Ֆրայթսի հայտարարությունը, որում պահանջվում էր թավջութակահար։ Նեյլան այդպես հայտնվում է խմբի կազմում[16][17][18]։
Որպես երեք անդամ ունեցող խումբ՝ The Lumineers խումբը հանդիպում է Մաքսվել Հյուգսի հետ Դենվերում մի բացօթյա միջոցառման ժամանակ[19]։ Նա առաջարկում է միանալ խմբին՝ որպես մանդոլին նվագող[19]։ Նա այդպիսով սկսեց հանդես գալ խմբի հետ՝ որպես չորրորդ ոչ պաշտոնական անդամ, և իր ներդրումն ունեցավ խմբի դեբյուտային ալբոմի ստեղծման մեջ։ Սակայն խմբին հարկավոր չէր չորրորդ անդամ, և նրանք բաժանվեցին։
2011 թվականի գարնանը խումբը պայմանագիր կնքեց Onto Entertainment-ի հետ, որը հովանավորեց խմբին Սիեթլի Bear Creek Studio-ում պրոդյուսեր Ռայան Հեդլոքի հետ նոր ալբոմ ձայնագրելու համար[20][21]։
2011 թվականի ձմռանը խմբի առաջին սինգլը՝ «Ho Hey»-ը օգտագործվեց ամերիկյան CW հեռուստաալիքի Դիքսիի սիրտը (Hart of Dixie ) ֆիլմի առաջին եթերաշրջանի վերջում։ 2012 թվականի հունվարին Ջոն Ռիչարդսը՝ Սիեթլի KEXP-FM-ի DJ-ը բազմաթիվ ձայնասկավառակների մեջ հայտնաբերեց The Lumineers-ի «Ho Hey» երգը, մեկ շաբաթ ամեն օր նվագեց այն և կոչեց 2012 թվականի լավագույն երգ։ Այդ ամիս խմբին Dualtone Records ձայնագրման ընկերությունը առաջարկեց համագործակցել[22][23]։
The Lumineers ալբոմը թողարկվեց 2012 թվականի ապրիլի 3-ին Dualtone Records-ում[24][25]։ Խումբն ընդհանուր առմամբ արժանացավ դրական քննադատության[25][26]։ Metacritic-ը խմբին տվել է 72 միավոր, որը դրական արդյունք է։ Musicperk.com-ը ալբոմը գնահատել է10-ից 8 միավոր՝ մեկնաբանելով. «Եզակի լինելու կայծն իրոք գոյություն ունի»։ 2012 թվականին խումբը շարունակեց ճանաչում ձեռք բերել։ Նրանց դեբյուտային ալբոմը Billboard 200-ում արժանացավ 2-րդ հորիզոնականին[27]։
2012 թվականի հունիսին ալբոմի առաջին սինգլը՝ «Ho Hey»-ը, Billboard Hot 100-ում զբաղեցրել էի 90-րդ հորիզոնականը, սակայն ավելի ուշ այդ նույն չարթում հասել էր 3-րդ հորիզոնականին[28]։ Ինչ վերաբերում է 2017 թվականին, թրեքը արդեն վաճառվել է հինգ միլիոն օրինակով[29][30]։ Հունիսի 30-ին «Ho Hey»-ը Triple A radio-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և մնաց այդ հորիզոնականում երկու շաբաթ։ Սինգլը առաջինն էր նաև միջազգային չարթերում[31][32][33]։
2012 թվականի նոյեմբերի 23-ին The Lumineers-ը թողարկեց «Winter» մինի ալբոմը[34]։ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին The Lumineers-ը շահեց 2 Գրեմմի մրցանակ՝ որպես լավագույն նոր արտիստ և լավագույն ամերիկյան ալբոմ[35]։ Խմբի երկրորդ սինգլը՝ «Stubborn Love»-ը, Adult Alternative Songs չարթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[36][37]։ 2013 թվականի հուլիսի 30-ին թողարկվեց խմբի երրորդ սինգլը՝ «Submarines»-ը։ Խմբի մի քանի այլ երգեր, այդ թվում «Scotland» երգը, օգտագործվեցին «Թագավորությունը» հեռուստասերիալում[38]։
Ֆրայթսը և Շուլցը գրել են «The Hanging Tree» երգի երաժշտությունը[39][40]։ Այդ երգը հետագայում օգտագործվել է «Քաղցած խաղեր» ֆիլմի երրորդ մասում, որտեղ այն հնչել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի կարմամբ[41]։ Երգը թողարկումից անմիջապես հետո Ավստրալիայի, Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության չարթերում ընդգրկվեց թոփ 40 սինգլների շարքում[42][43][44][45][46]։
2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ The Lumineers-ը սկսել են աշխատել իրենց երկրորդ ալբոմի վրա։ Այն թողարկվեց 2016 թվականի ապրիլի 8-ին։ Ալբոմի կազմի վրա 1917 թվականի «Կլեոպատրա» ֆիլմի դերասանուհի Թեդա Բարայի լուսանկարն է։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Ophelia»-ն թողարկվեց 2016 թվականի փետրվարի 5-ին և շատ արագ զբաղեցրեց Triple A չարտի առաջին հորիզոնականը և մնաց այդտեղ մոտ 13 շաբաթ։ Alternative radio-ում սինգլը նույնպես առաջին տեղում էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.