From Wikipedia, the free encyclopedia
Ֆիբի Լյուսիս Բրիջերս (անգլ.՝ Phoebe Lucille Bridgers, օգոստոսի 17, 1994[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի ինդի ռոք երաժիշտ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից[4]։ Առավել հայտնի լինելով որպես երգչուհի և երգերի հեղինակ, նա երկու երաժշտական խմբերի՝ Boygenius-ի (Ջուլիեն Բեյքերի և Լյուսի Դաքասի հետ միասին) և Better Oblivion Community Center-ի (Քոնոր Օբերսթի հետ միասին) անդամն է։ Բրիջերսը քննադատների կողմից գովասանքի է արժանացել իր երաժշտության համար, որը նկարագրվել է որպես անկեղծ[5] և տարիքից անկախ իմաստուն[6]։
Ֆիբի Բրիջերս | |
---|---|
Բրիջերսը 2018 թվականի հուլիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Phoebe Bridgers |
Ի ծնե անուն | անգլ.՝ Phoebe Lucille Bridgers |
Ծնվել է | օգոստոսի 17, 1994 (30 տարեկան) Յուքայա, Կալիֆոռնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, կիթառահար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | |
Գործունեություն | 2014–այժմ |
Լեյբլ |
|
Կրթություն | Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց |
Անդամակցություն | Better Oblivion Community Center boygenius |
Կապված | The 1975 |
Պարգևներ | |
Կայք | phoebefuckingbridgers.com |
Ստորագրություն | |
Phoebe Bridgers Վիքիպահեստում |
Բրիջերսը թողարկել է խոշոր լեյբլում իր դեբյուտային՝ «Killer» ձայնագրությունը Ռայան Ադամսի PAX AM ձայնագրման լեյբլում[7][8][9][10][11]։ 2016 թվականի սկզբին Բրիջերսն աջակցել է Ջուլիեն Բեյքերին վերջինիս 2016 թվականի East Coast շրջագայության ժամանակ[12][13]։
2017 թվականի հունիսին Բրիջերսը պայմանագիր է կնքել Dead Oceans-ի հետ[14]։ 2017 թվականի սեպտեմբերի 22-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Stranger in the Alps» ալբոմը, որն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել[15]։ Ալբոմն արտադրվել է Թոնի Բերգի և Իթան Գրուսկայի կողմից։ 2018 թվականի մարտի 12-ին Pebbal սոցիալական կայքն անվանել է «Stranger in the Alps»-ը 2017 թվականի լավագույն ալբոմ[16]։
2018 թվականի մարտի 3-ին Բրիջերսը մասնակցել է «CBS-ն առավոտյան։ Շաբաթ» (անգլ.՝ CBS This Morning: Saturday) առավոտյան հեռուստաշոուին, որտեղ երգել է «Motion Sickness» և «Scott Street» երգերը։
Բրիջերսի «Safe at Home» երգը հնչել է ABC-ի «Ծննդատանը շփոթված» ընտանեկան շոուի 3-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում[17], իսկ «Ask Me To/Steamroller» երգը՝ նույն եթերաշրջանի 17-րդ սերիայում[18]։ Նրա «Georgia» երգն ընդգրկվել է ABC-ի «Կասլ» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում[19]։ «Smoke Signals» երգը հնչել է «Ճշմարտության բեռ» սերիալի 1-ին եթերաշրջանի 7-րդ սերիայում։ Երգչուհու «Funeral» երգն ընդգրկվել է FOX-ի «Մահացու զենք» շոուի 3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայի վերջում։ «Motion Sickness» երգը հնչել է Նեթֆլիքսի ինչպես «Գողեր» հեռուստասերիալում, այդպես էլ «9-1-1: Միայնակ աստղ»-ի 1-ին եթերաշրջանի 3-րդ սերիայում։
2018 թվականի մայիսին Բրիջերսը մասնակցել է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքի համար Lord Huron-ի «The Night We Met» երգի վերաձայնագրմանը։ 2019 թվականին Բրիջերսը միացել է The National խմբից Մեթ Բերնինգերի հետ՝ «Երկու պտերների միջև։ Ֆիլմ» ֆիլմի համար «Walking on a String» երգը ձայնագրելու համար։ Այն թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին[20]։
2018 թվականին Բրիջերսը, Ջուլիեն Բեյքերը և Լյուսի Դաքասը կազմավորել են Boygenius խումբը։ 2018 թվականի օգոստոսին նրանք երեք երգ են թողարկել և հայտարարել են մինի ալբոմի թողարկման և շրջագայության մասին[21]։ Նույնանուն մինի ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին։ Բրիջերսը և Քոնոր Օբերսթը հայտարարել են իրենց նոր՝ Better Oblivion Community Center երաժշտական խմբի մասին «Սթիվեն Քոլբերթի ուշ շոուն» հեռուստաշոուի ժամանակ՝ նույնանուն ալբոմ թողարկելով 2019 թվականի հունվարին[22]։ 2019 թվականի հունվարի 26-ին նրանք հարցազրույց են ունեցել «CBS-ն առավոտյան։ Շաբաթ» հեռուստաշոուում, ինչից հետո ելույթ են ունեցել «Dylan Thomas» և «Didn't Know What I Was in For» երգերով։ Շոուն ավարտվել է նրանց կատարած «My City» երգով[23]։ Ալբոմը մեծ մասամբ դրական արձագանքի է արժանացել[24]։
Փետրվարի 26-ին Բրիջերսը թողարկել է «Garden Song» երգն իր երաժշտական տեսահոլովակի հետ միասին[25]։
Ապրիլի 3-ին The 1975 խումբը թողարկել է իր սպասվելիք՝ «Notes on a Conditional Form» ալբոմից «Jesus Christ 2005 God Bless America» երգը, որին մասնակցել է Բրիջերսը։ Բացի այդ՝ նա մասնակցություն ունեցել այդ ալբոմի ևս 2 երգում։
Ապրիլի 9-ին Բրիջերսը թողարկել է «Kyoto» երգը[26] և իր ինստագրամյան կայքէջում հայտարարել է, որ իր երկրորդ՝ «Punisher» ալբոմը թողարկվելու է 2020 թվականին հունիսի 19-ին։ Սակայն այն թողարկել է հունիսի 18-ին[27]։
Ալբոմի վաղ ակնարկները դրական էին։ The Forty-Five-ն դրան հինգ աստղ է շնորհել[28]։
«Punisher» ալբոմը դեբյուտել է բրիտանական ալբոմների չարթի 2020 թվականի հուլիսի 2-ին ավարտվող շաբաթվա 6-րդ հորիզոնականին։
Բրիջերսն ավարտել է Լոս Անջելեսի շրջանի արվեստի բարձրագույն դպրոցը (անգլ.՝ Los Angeles County High School for the Arts)՝ ուսումնասիրելով վոկալային ջազ[29]։ Նա բիսեքսուալ է[30]։ Նա «Motion Sickness» անվանմամբ երգ է գրել Ռայան Ադամսի հետ էմոցիոնալ բռնությամբ հարաբերությունների մասին[31]։ Իր մանկության որոշ մասը Բրիջերսն անցկացրել է Կալիֆոռնիա նահանգի Յուքայա քաղաքում[32]։
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [33] |
US Indie [34] |
AUS [35] |
GER [36] |
IRE [37] |
NZ [38] |
SCO [39] |
UK [40] | |||||
Stranger in the Alps |
|
— | 38 | — | — | — | — | — | — | |||
Punisher |
|
43 | — | 12 | 39 | 18 | 10 | 3 | 6 | |||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ չարթում։ |
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ |
---|---|
Killer |
|
2016 Tour CD |
|
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US AAA [42] |
US Rock [43] | ||||||
Waiting Room[44] | 2014 | — | — | Lost Ark Studio Compilation – Vol. 08 | |||
Killer[45] | 2015 | — | — | Stranger in the Alps | |||
Smoke Signals[46] | 2017 | — | — | ||||
Motion Sickness[47] | 26 | — | |||||
Funeral[48] | — | — | |||||
Have Yourself a Merry Little Christmas[49] | — | — | Ոչ ալբոմային սինգլներ | ||||
Christmas Song[50] | 2018 | — | — | ||||
7 O'Clock News/Silent Night[51] (Ֆիոնա Էփլի և Մեթ Բերնինգերի մասնակցությամբ) |
2019 | — | — | ||||
Garden Song[52] | 2020 | — | — | Punisher | |||
Kyoto[53] | 22 | 36 | |||||
I See You[54] | — | — | |||||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ չարթում։ |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US Rock [43] |
FRA [55] | ||||||
Until We Both Get Bored (Զենդեր Հոուլի՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ) |
2017 | — | — | When I Get Blue | |||
Shame (Storefront Church՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ) |
— | — | Ոչ ալբոմային սինգլ | ||||
The Night We Met (Lord Huron՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ) |
2018 | 25 | 160 | 13 Reasons Why: Season 2 (A Netflix Original Series Soundtrack) | |||
Walking on a String (Մեթ Բերնինգեր՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ) |
2019 | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |||
Enough for Now (Իթան Գրասկա՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ) |
2020 | — | — | En Garde | |||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում։ |
Անվանում | Տարեթիվ | Այլ արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
Daylight | 2015 | Զենդեր Հոուլի | I Wish I Was |
Prayer in Open D | 2016 | Անհայտ | To Emmylou |
Do You Really Want to Not Get Better? | Ջոյս Մեյնոր | Cody | |
LAX (Amazon Original)[60] | 2018 | Քոնոր Օբերսթ | Անհայտ |
Jesseye 'Lizabeth | 2019 | Մերկուրի Ռև | Bobbie Gentry's The Delta Sweete Revisited |
Jesus Christ 2005 God Bless America | 2020 | The 1975 | Notes on a Conditional Form |
Then Because She Goes | |||
Roadkill | |||
Playing on My Mind | |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.