From Wikipedia, the free encyclopedia
Քորին Բեյլի Ռեյ (Corinne Bailey Rae, ի ծնե Քորին Ժակլին Բեյլի՝ Corinne Jacqueline Bailey, փետրվարի 26, 1979[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, կիթառահար, երգահան, ով կատարում է երգերը սոուլ ոճով, ջազի և ինդի- ու ալտերնատիվ ռոքի էլեմենտներով[2]։ Առաջնաելույթային «Corinne Bailey Rae» ալբոմը թողարկվել է 2006 թվականին, զբաղեցրել է գլխավոր դիրքերը «UK Album Chart»-ում[3] և նրան բերել համաշխարհային ճանաչում, իսկ երկրորդ ալբոմը (The Sea, #5 UK[3]) անվանակարգվել է «Mercury Prize 2010» մրցանակաբաշխությանը։
Քորին Բեյլի Ռեյ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Corinne Bailey Rae |
Ի ծնե անուն | Քորին Ժակլին Բեյլի |
Ծնվել է | փետրվարի 26, 1979 (45 տարեկան) Լիդս, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ջազ, սոուլ, R&B, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար, երգահան |
Գործիքներ | վոկալ, կիթառ |
Գործունեություն | 2005 - ներկա |
Լեյբլ | EMI, Capitol, Virgin |
Կրթություն | Լիդսի համալսարան և Allerton High School? |
Պարգևներ | |
Կայք | corinnebaileyrae.net |
Հայտնի գործիքներ | |
Corinne Bailey Rae Վիքիպահեստում |
Քորին Բեյլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 26-ին Անգլիայի Լիդս քաղաքում, Արևմտյան Հնդկաստանի գաղթականի և անգլուհու ընտանիքում։ Փոքր տարիքից Քորինը հետաքրքրված էր երաժշտությամբ՝ սկզբում նվագում էր ջութակի վրա, ապա ունեցավ էլեկտրոկիթառ։ Ոգեշնչվելով L7, Veruca Salt և այլ 1990-ականների կանացի ալտերնատիվ ռոք բենդերից՝ Քորինը հիմնեց իր ռոք բենդը՝ Helen, որը մեծ ճանաչում ունեցավ, բայց այդքան էլ մեծ պոտենցիալ չուներ և դրա պատճառով փլուզվեց[2]։
Բեյլին ընդունվեց Լիդսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր անգլերեն գրականությունը։ Այդ ժամանակ էլ սկսեց գրել երգեր՝ օգտագործելով ջազի և սոուլի էլեմենտները։ 2006 թվականին պայմագիր է կնքել EMI լեյբլի հետ և թողարկել առաջնաելույթային ալբոմը։ «Corinne Bailey Rae» ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ շքերթների դիրքերը, հասել է 4-րդ տեղը «Billboard 200»-ում և երգչուհուն բերեց 4 Գրեմիի անվանակարգումներ։ Մեկ տարի անց թողարկվեց այդ ալբոմի ավելի լայնածավալ տարբերակը՝ «Corinne Bailey Rae — Special Edition» անունով, որը ներառում էր նրա Լոնդոնի ու Նյու Յորքի համերգների CD/DVD սկավառակները։ 2010 թվականին թողարկել է իր երկրորդ «The Sea» ալբոմը, որի երգերը գրել է զգացմունքների ազդեցության ներքո, որոնք կապված էին կորուստների հետ՝ ամուսնու մահվան, Ջեյսոն Ռեյի և Haggis Horns խմբի սաքսոֆոնիստի հետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.