Բրիտանական Հնդկաստանի բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի բաժանում (անգլ.՝ Partition of India), Բրիտանական Հնդկաստանի բաժանումը երկու անկախ պետությունների՝ Պակիստանի (1947 թվականի օգոստոսի 14) և Հնդկաստանի (1947 թվականի օգոստոսի 15)։ Այս իրադարձությունը բերել է խոշոր արյունալի բախումների, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է մոտավորապես 1 միլիոն մարդ[1], ինչպես նաև բնակչության զանգվածային գաղթի (մոտավորապես 18 միլիոն մարդ, որոնցից գրեթե 4 միլիոնը հաջորդող մարդահամարներում «չեն հայտնաբերվել»)[2]։
Բաժանումը կատարվել է կրոնական պատկանելության հիման վրա․ մուսուլման մեծամասնություն ունեցող շրջաններից կազմվել է Պակիստանը, իսկ մուսուլման մեծամասնություն չունեցող շրջաններից՝ Հնդկաստանը։
Տերմինը չի վերաբերում հետևյալ իրադարձություններին՝
- Ցեյլոնի բաժանում (առանձին գաղութ 1798 թվականից, անկախություն՝ 1948 թվականից)
- Բիրմայի բաժանում (առանձին գաղութ 1937 թվականից, անկախություն՝ 1948 թվականից)[3]
- Բանգլադեշի բաժանում Պակիստանից 1971 թվականին
- Քաշմիրի հարցով Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածքային վեճ
- Սիկկիմի ձևական գոյությունը 1947-1975 թվականներին որպես «պետություն Հնդկաստանի գերիշխանության ներքո» (հետագայում մտել է Հնդկաստանի կազմում որպես 22-րդ նահանգ)[4]
- Նեպալի, Բութանի և Մալդիվյան կղզիների անկախացում (Հնդկաստանի հետ ունենալով հին կապեր՝ նրանք երբեք չեն մտել Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ, և նրանց սահմանները ոչ մի կերպ չեն շոշափվել բաժանման հետևանքով)։