Շրի Լանկա (կղզի)
կղզի Հնդկական օվկիանոսում / From Wikipedia, the free encyclopedia
Շրի Լանկա (սանսկրիտ՝ श्री लङ्का, փառահեղ, օրհնված տարածք), կղզի Հնդկական օվկիանոսում։ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության խոշորագույն կղզին։
Արագ փաստեր Շրի Լանկա, Տեսակ ...
Շրի Լանկա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Շրի Լանկա |
Մակերես | 67 655 կմ² |
Ամենաբարձր կետը | Pidurutalagala? |
Բնակչություն | 21 700 000 մարդ |
Փակել
Կղզու մակերեսը կազմում է 65 610 կմ²[1], ամենաբարձր կետը Պիդուրուտալագալա լեռն է, որն ունի 2524 մետր բարձրություն։
Շրի Լանկայի արևմուտքը առանձնացված է Հնդոստա Պոլկսիմ նեղուցով, Փոլքի և Մանարյան ծոցերով։ Նախկինում, մինչև 15-րդ դարը կղզին մայրցամաքի հետ կապված էր պարանոցով, սակայն, 1481 թվականի ուժեղ երկրաշարժից հետո կղզին մայրցամաքին կապող պարանոցը «փլուզվեց»։
Կղզու հյուսիսային և արևմտյան կողմերը սահմանակից են Բենգալյան ծոցին։
Մինչև 1972 թվականը պաշտոնապես անվանվել է Ցեյլոն կղզի (սանսկրիտ՝ सिंहल द्वीप «Սինխալա դվիպա», սինգալների կղզի)։