Ֆերդինանդ Ֆրեդերիկ Անրի Մուասան (ֆր.՝ Ferdinand Frederic Henri Moissan, սեպտեմբերի 28, 1852(1852-09-28)[1][2][3][…], Փարիզ[4][5] - փետրվարի 20, 1907(1907-02-20)[1][3][6][…], Փարիզ[7][4][5]), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1891), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1904), Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցի (1887—1900) և համալսարանի (1900 թվականից) պրոֆեսոր։ Ատոմական կշիռների միջազգային կոմիտեի առաջին անդամներից մեկը[13][14]։
Արագ փաստեր Անրի Մուասանֆր.՝ Henri Moissan, Ծնվել է ...
Անրի Մուասան ֆր.՝ Henri Moissan |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1852(1852-09-28)[1][2][3][…] Փարիզ[4][5] |
---|
Մահացել է | փետրվարի 20, 1907(1907-02-20)[1][3][6][…] (54 տարեկան) Փարիզ[7][4][5] բնական մահով |
---|
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Moissan |
---|
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Դավանանք | հուդայականություն |
---|
Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս, դեղաբան և դեղագործ |
---|
Հաստատություն(ներ) | Սորբոն և Փարիզի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | քիմիա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
---|
Գիտական ղեկավար | Պիեր Պոլ Դեհերեն |
---|
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Լեբո և Մորիս Մելան |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Marie Léonie Lugan Moissan? |
---|
Ստորագրություն
|
Henri Moissan Վիքիպահեստում |
Փակել
Առաջինն է ստացել (1886) և ուսումնասիրել ֆտորն ու նրա միացությունները։ Իր ստեղծած էլեկտրական աղեղային վառարանում (1892) ստացել է կալցիումի, կալիումի, նատրիումի և այլ տարրերի կարբիդներ, բորիդներ, մոլիբդեն (1895), վոլֆրամ (1897) և այլն։ Կարևոր աշխատանքներ է կատարել էլեկտրամետալուրգիայի և էլեկտրաթերմիայի բնագավառում։ Նոբելյան մրցանակակիր (1906)։