Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։
Արագ փաստեր Քիմիայի Նոբելյան մրցանակ, Երկիր ...
Փակել