Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հեթ-թրիկների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում։ 1872 թվականին կայացած Անգլիայի հավաքականի առաջին միջազգային խաղից սկսած 57 խաղացողներ հավաքականում խփել են երեք և ավելի գոլեր։ Առաջին խաղացողները, ովքեր խփել են երեք գոլ, Հովարդ Վոթոնն ու Արթուր Ալֆրեդ Բրաունն են, որոնք «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստներն էին։ Չորս ֆուտբոլիստներ՝ Վոթոնը, Սթիվ Բլումերը, Վիլլի Հոլը և Մալկոլմ Մակդոնալդը մեկ խաղում խփել են հինգ գոլ։ Ամենաշատ հեթ-թրիկները հեղինակել է Ջիմի Գրիվզը` վեց անգամ։ Հինգ խաղացողներ` Ալբերտ Ալենը, Ֆրենկ Բրեդշոուն, Ուոլթեր Գիլիանտը, Ջոն Վիտչը և Ջոն Յեյստը հեթ-թրիկի հեղինակ են դարձել Անգլիայի հավաքականում իրենց անցկացրած միակ խաղում։
Մունդիալ 1966-ին Ջեֆրի Հերստը Անգլիայի պատմության մեջ հեղինակեց ամենահայտնի հեթ-թրիկներից մեկը՝ հեթ-թրիկ եզրափակչում, որում իր հավաքականը հաղթեց Գերմանիային 4։2 հաշվով։ Վերջին հեթ-թրիկը գրանցել է Ջերմեյն Դեֆոն Բուլղարիայի դեմ խաղում (4։0)` Եվրո 2012-ի ընտրական խաղում։
1872 թվականից ի վեր Անգլիայի հավաքականի դարպասը խփել են 11 հեթ-թրիկ։ Վերջին հեթ-թրիկը գրանցված է Զլատան Իբրահիմովիչի օգտին, որը խփվել է 2012 թվականի նոյեմբերին կայացած ընկերական խաղում։ Այդ ժամանակ Շվեդիան հաղթեց 4:2 հաշվով։