From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ (գերմաներեն Olympiastadion), «Հերտա» Ֆուտբոլային ակումբի գլխավոր Օլիմպիական մարզադաշտը Բեռլին քաղաքում, Տարողությունը 74 064 հանդիսատես։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | Օլիմպիական մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ |
Երկիր | Գերմանիա[1] |
Հիմնադրված | 1934 |
Բացված | 1936 օգոստոսի 1 |
Ճարտարապետ | Վերներ Մարխ[2] և Ալբերտ Շպեեր[2] |
Գործաղեկավար | Dyckerhoff & Widmann և Olympiastadion Berlin GmbH? |
Տարողություն | 74 475[3][4] |
Տնային թիմ | Հերթա Բեռլին և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | 105 х 68 մ |
Կայք | olympiastadion.berlin(գերմ.)(անգլ.) |
Olympiastadion Berlin Վիքիպահեստում |
Սպորտային համալիր «Օլիմպիա Պարկ»-ը, որն այժմ «Olympiastadion» մարզադաշտի կենտրոնն է կառուցվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը, երբ Գերմանիան ստացավ 1916 թ. Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը։
1933 թ-ին իշխանության եկած Ադոլֆ Հիտլերը օգտագործել է տարածքը հարակից վազքուղու համար։ Նրա հետաքրքիր պլանի մեջ էր մտնում նաև շինարարությունը մարզադաշտում 86 000 նստատեղով, առանձին Հոկեյ մարզադաշտի հետ միասին, նաև ձիարշավի համար նախատեսված տարածք, պետք է նաև հատկացվեին մի շարք այլ տարածքներ լողավազանի և բացօթյա սպորտի ասպարեզում։ Այդ ամենից հետո պետք է կառուցվեր բացօթյա թատրոն Dietrich Eckart (այժմ Berliner Waldbühne). Սպորտային համալիրը գտնվում է Մայֆելդի մարգագետնում, որտեղ կային Ազգային սոցիալիստական կուսակցության զանգվածային հանրահավաքներ։ Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1936 թ-ին ճարտարապետ Վերներ Մարհի կողմից։
1936 թ-ին մարզադաշտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն ի պատիվ Ամառային Օլիմպիական խաղերի, որը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության կողմից։ Այն առաջին անգամ հեռարձակվել է ուղիղ եթեր հեռուստատեսոությամբ բացման ժամանակ։ Իսկ Օլիմպիական մրցույթը մարզադաշտում դարձավ օրինակ ստեղծելու մի գլուխգործոց ֆիլմի ասպարեզում որը կոչվեց «Օլիմպիա», իսկ ֆիլմի ռեժիսորն է Լենի Րիֆենշտալը։ Միևնույն մարզադաշտում տեղի է ունեցել 1936 թ-ի Օլիմպիական Խաղերի հիմանական մրցույթները։
1938 թ-ին այստեղ Գերմանիան պարտվել է Անգլիային խոշոր 3։6 հաշվով։
«Օլիմպիաստադիոնը» էականորեն վնասվել էր Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ, իսկ պատճառը վրա հասած համաշխարհային 2-րդ պատերազմն էր, բայց 1960-ական թվականներին մարզադաշտը վերակառուցվել է։ Դա եղել է այն ժամանակ երբ առաջին տարիներին արդեն գոյություն ուներ Բունդեսլիգան, այդպես էր կոչվում Գերմանական նոր ազգային առաջնությունը։ Ամեն խաղ Բեռլինի Հերտաի մարզադաշտում հավաքվում էին ավելի քան 70000 երկրպագու։] Մարզադաշտը սկսել էին վերակառուցել 1974 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և այս մարզադաշտում էլ տեղի ունեցան խմբային փուլի 3 խաղեր։ Օլիմպիական մարզադաշտը Աշխարհի առաջնության մեջ մտցնելու պատճառով Գերմանիայի արևմտյան և արևելյան մասերի միջև առաջացավ պատերազմի գիծ ինչի վրա շատ էր աշխատում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կառավարող Հերման Նոյբերգը։
2013 թվականի Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ մարզադաշտը կնդունի2014/2015 թթ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ փուլը։
Ամսաթիվ | Խումբ | Հանդիպում | Հաշիվ |
---|---|---|---|
Հունիսի 14 1974 | Խումբ 1 | Գերմանիա — Չիլի | 1։0 (0։0) |
Հունիսի 18 1974 | Խումբ 1 | Չիլի — ԳԴՀ | 1։1 (0։0) |
Հունիսի 22 1974 | Խումբ 1 | Ավստրալիա — Չիլի | 0։0 |
Ամսաթիվ | Խումբ | Հանդիպում | Հաշիվ |
---|---|---|---|
Հունիսի 13 2006 | Խումբ F | Բրազիլիա — Խորվաթիա | 1։0 (1։0) |
Հունիսի 15 2006 | Խումբ B | Շվեդիա — Պարագվայ | 1։0 (0։0) |
Հունիսի 20 2006 | Խումբ A | Էկվադոր — Գերմանիա | 0։3 (0։2) |
Հունիսի 23 2006 | Խումբ H | Ուկրաինա — Թունիս | 1։0 (0։0) |
Հունիսի 30 2006 | 1/4 եզրափակիչ | Գերմանա — Արգենտինա | 1։1 լ.ժ. (1։1, 0։0) 11մ. 4։2 |
Հունիսի 9 2006 | Եզրափակիչ | Իտալիա — Ֆրանսիա | 1։1 լ.ժ. (1։1, 1։1) 11մ. 5։3 |
Հունիսի 6-ին այս մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի Յուվենտուս-Բարսելոնա եզրափակիչ հանդիպումը, որն ավարտվել է 1-3 հաշվով, Բարսելոնայի հաղթանակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.