հայ թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Անահիտ Սարգսի Բայանդուր (փետրվարի 15, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2011, Երևան, Հայաստան), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Անահիտ Բայանդուր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 7, 2011 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1962) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Անահիտ Բայանդուր Վիքիդարանում |
Ծնվել է Երևանում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1967 թվականին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին (Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար)։
Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, 1964, ժողովածուի մեջ մտնող մանրապատումները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), Գուրգեն Մահարու «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966, 1967), Գեղամ Սևանի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966), Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, 1973), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974), Կամարի Տոնոյանի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1976), Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971), Հրաչյա Քոչարի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից Հակոբ Սալախյան), «Ավանդապատումը» (Երևան, 1979), Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը» (Մոսկվա, 1980), Ստեփան Զորյանի «Պատմվածքները» (Մոսկվա, 1977), Հովհաննես Թումանյանի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)[2]։
Ա. Բայանդուրը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ խմբակցության անդամ[3]։ Զբաղվել նաև իրավապաշտպան[4] և խաղաղասեր[5] գործունեությամբ։ 1992 թ. Անահիտ Բայանդուրին շնորհել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ[6]։
Ա. Բայանդուրի անունով անվանված է 2011 թ. դեկտեմբերին հիմնադրված պարգև «Կովկասի երիտասարդ կին խաղաղասեր»[7]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.