հայ արձակագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Զորայր Երվանդի Խալափյան (օգոստոսի 1, 1933[1], Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 18, 2008, Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Զորայր Խալափյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1933[1] |
Ծննդավայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հուլիսի 18, 2008 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1956)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Թթենի |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ |
Աշխատավայր | ՀԳՄ |
Զորայր Խալափյան Վիքիդարանում |
Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։
1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։
Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Առնոլդ Աղաբաբովը։
Նրա «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը[2] (ռեժիսոր՝ Գենադի Մելքոնյան)։
Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրատարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներին գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը, պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.