Կիմ Աղաբեկյան
հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կիմ Բագրատի Աղաբեկյան (մարտի 15, 1938, Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2020[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2006), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Գորիսի շրջանի Յայջի (հետո՝ Հարճիս) գյուղում։ 1957 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ զորակոչվել է խորհրդային բանակ։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարու ստեղծագործությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսել է համալսարանում[2]։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։
Զբաղվել է հայ նորագույն գրականության ուսումնասիրության հարցերով։
Remove ads
Պարգևներ
- Մովսես Խորենացու մեդալ, 2013[3]
- ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալ
- Ակսել Բակունցի անվան հուշամեդալ
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2008
Կիմ Աղաբեկյանի երկերի մատենագիտություն
- Գուրգեն Մահարի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 272 էջ։
- Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։
- Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, 356 էջ։
- Արդի հայ արձակի զարգացման միտումները (1960-80-ական թվականներ), Երևան, 1992։
- Հակոբ Օշական. (ստեղծագործական աշխարհի արահետներում), Երևան, 2006։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads