![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/Making_vinaigrette.jpg/640px-Making_vinaigrette.jpg&w=640&q=50)
Աղցանային ամոքունք
From Wikipedia, the free encyclopedia
Աղցանային ամոքունք, աղցանային սոուսներ, դրեսսինգներ, օժանդակ ճաշատեսակ-համեմունքներ, հստակ բաղադրություններ՝ նախատեսված աղցաններին լրացուցիչ համային որակներ (բարկահամություն, հյութալիություն, քաղցրություն, թթվաշություն) հաղորդելու և աղցանի բաղադրիչները միմյանց միացնլու համար։ Ռուսաստանում առավել տարածված աղցանային ամոքունքներ են բուսական յուղը, թթվասերը և մայոնեզը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Garlic_dressing.jpg/640px-Garlic_dressing.jpg)
Եվրոպական խոհանոցում հում բանջարեղենից պատրաստված աղցանների համար առավել տարածված է տիպիկ ֆրանսիական խառնախորտիկային ամոքունքը, որը պատրաստվում է քացախից և բուսական յուղից ստացված էմուլսիայից՝ երբեմն այլ համեմունքներ՝ մանանեխ և սխտոր ավելացնելով։ Համարվում է, որ քացախից և բուսական յուղից ստացվող խառնուրդը հայտնի է եղել դեռևս հին եգիպտացիներին[1]։ հայտնի են նաև աղցանների մի քանի ավելի թանձր ամոքունքներ, որոնք պատրաստվում են մայոնեզի կամ կաթնային մթերքի՝ սերուցքի, բնական յոգուրտի, թանի կամ կրեմ-ֆրեշի հիման վրա, որոնք աղցանին հաղորդում են թեթև թթվաշավուն համ և հաճախ մատուցվում են առանձին՝ որպես դիպ-սոուսներ, այսինքն՝ դրանց մեջ բանջարեղենը թաթախելու համար։ Աղցանային ամոքունքների մեջ նաև օգտագործվում է գինի, մանանեխ, կտրտած կանաչի, կիտրոնի հյութ կամ լայմի հյութ, տոմատի մածուկ[2]։ Հատուկ տարատեսակությամբ առանձնանում են Հարավային Կովկասի խոհանոցների ամոքունքները։ Բարդ աղցանային ամոքունքները պարունակում են բազմաթիվ բաղադրամասեր, դրանց հարաբերակցությունը կարող է փոփխվել յուրաքանչյուր բաղադրատոմսի հետ։ Այդ իսկ պատճառով բաղադրատոմսերում երբեմն միայն մատնանշում են բաղադրիչները, բայց դրանց հարաբերակցությունը և թնդությունը թողնում են տնային տնտեսուհիների[3] հայեցողության ներքո։