![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Raspberries_with_cr%25C3%25A8me_fra%25C3%25AEche_and_sugar.jpg/640px-Raspberries_with_cr%25C3%25A8me_fra%25C3%25AEche_and_sugar.jpg&w=640&q=50)
Կրեմ-ֆրեշ
From Wikipedia, the free encyclopedia
Կրեմ-ֆրեշ (ֆր.՝ crème fraîche՝ թարմ կրեմ), ֆրանսիական կաթնաթթվային մթերք, որը պարունակում է 30%-ից քիչ յուղ (սովորաբար՝ 15-18 կամ 28%)։ Նման է թթվասերին[1]։ Պատրաստվում է կովի կաթից՝ կրեմի մերումով։ Կրեմ-ֆրեշն ունի հաճելի, աննշան թթու համ, առանց հավելումների։ Թթվասերից չի տարբերվում ո՛չ համով, և ո՛չ էլ ստացման տեխնոլոգիայով։
![]() Ազնվամորի կրեմ-ֆրեշով և շաքարով | |
Ֆրանսիա | |
Ենթատեսակ | Կաթնաթթվային մթերք |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բաղադրության մեջ թույլատրվում է մինչև 15% սախարոզ։ Վաճառքում սովորաբար առաջարկվում է բնական վիճակում կամ սխտորի հավելումով, համեմունքներով կամ կանաչիով, երբեմն նաև ժելատինով։ Օգտագործվում է նաև որպես սոուսների կամ ապուրների բաղադրիչ։
Կրեմ-ֆրեշ պատրաստելու համար կրեմը լցվում է պնակի մեջ, ապա ավելացվում են կաթնաթթվային բակտերիաները։ 20-40 °C ջերմաստիճանի պայմաններում, 18-40 ժամվա ընթացքում այս բակտերիաները կաթնային շաքարից դառնում են կաթնաթթու։ Իր յուրահատուկ համը և խտությունը կրեմ–ֆրեշը ստանում է նրանում պարունակվող սպիտակուցների դենատուրացման հետևանքով[2][3]։ Կրեմ-ֆրեշի արտադրության մեջ չի թույլատրվում օգտագործել կայունացուցիչներ, կոնսերվանտներ և այլ հավելումներ։ Մերումից հետո կրեմ-ֆրեշը չի ենթարկվում լրացուցիչ ջերմային վերամշակման։
Ֆրանսիական խոհանոցում կրեմ-ֆրեշին մոտ է կրեմ-դուբլը, որն ունի ավելի բարձր յուղայնություն։