Ալեն Կյունի (ֆր.՝ Alain Cuny, իրական անունը՝ Ռենե Քսավյե Մարի, ֆր.՝ René Xavier Marie; հուլիսի 12, 1908(1908-07-12)[1][2][3][…], Սեն Մալո[4] - մայիսի 16, 1994(1994-05-16)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։
Արագ փաստեր Ալեն Կյունիֆր.՝ Alain Cuny, Ծնվել է ...
Փակել
Սովորել է բժշկի մասնագիտությունը, սակայն թողել է ուսումը և ընդունվել է նկարչական դպրոց։ Կինոյում է 1927 թվականից, աշխատել է որպես գեղարվեստական ձևավորող Ժակ Ֆեյդերի մոտ։ 1938 թվականին ընդունվել է Շառլ Դյուլլենի թատերական ստուդիա, սկսել է խաղալ թատրոնում 1941 թվականից։ Համագործակցել է Ժան Վիլարի հետ՝ իր առաջին բեմադրությունների ժամանակ TNP֊ում և Ավինյոնյան փառատոնում։ Կյանքի ընթացքում աշխատել է ֆրանսիական թատրոնի և եվրոպական կինեմատոգրաֆիայի խոշորագույն ռեժիսորների հետ։ Մի քանի անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր։
1960 թվականին ստորագրել է 121֊ի Մանիֆեստը որպես աջակցություն Ալժիրի՝ անկախության համար մղվող պայքարին։
Ալեն Կյունին մահացել է 1994 թվականին Փարիզում։ Նա թաղված է Civry-la-Forêt֊ում, Փարիզի արևմուտքում, որտեղ նա ապրել է[5]։
Դերերը կինոյում
- 1941: «Բուքսիրները» (Ժան Գրեմիյոն)
- 1942 : «Երեկոյի այցելուները» (Մարսել Կառնե)
- 1950 : «Արգելված Քրիստոս» (Կուրցիո Մալապարտե)
- 1950 : «Camicie rosse» (Գոֆֆրեդո Ալեսսանդրինի, Ֆրանչեսկո Ռոզի)
- 1953 : «Տիկինը առանց կամելիայի» (Միքելանջելո Անտոնիոնի)
- 1953 : «Հաղթանակածները»
- 1953 : «Ադրիեննա Մեզյուրա» (Մարսել Լ'Էրբյե)
- 1956 : «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Ժան Դելաննուա)
- 1958 : «Սիրեկանները» (Լուի Մալ)
- 1960 : «Քաղցր կյանք» (Ֆեդերիկո Ֆելինի)
- 1963 : «Բանանի կեղևը» (Մարսել Օդյուլս)
- 1964 : «Կոռուպցիա» (Մաուրո Բոլոնյինի)
- 1969 : «Կաթնային ուղի» (Լուիս Բունյուել)
- 1969 : «Սատիրոժիկոն» (Ֆելլինի)
- 1970 : «Ժողովուրդը ընդդեմ» (Ֆրանչեսկո Ռոզի)
- 1971 : «Վալպարաիսո, Վալպարաիսո» (Պասկալ Օբյո)
- 1971 : «Աուդենցիա» (Մարկո ֆերրերի)
- 1972 : «Վարպետը և Մարգարիտան» (Ալեքսանդր Պոտրովիչ)
- 1973 : «Մի դիպչիր սպիտակ կնոջը» (Մարկո ֆերրերի)
- 1974 : «Էմանուել» (Ժյուստ Ժակեն)
- 1975 : «Փայլող դիակներ» (Ֆրանչեսկո Ռոզի)
- 1976 : «Թանկագին Միկելե» (Մարիո Մոնիչելլի)
- 1978 : «Մեթոդի խեղաթյուրվածությունը» (Միգել Լիտտին)
- 1979 : «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» (Ֆրանչեսկո Ռոզի)
- 1982 : «Կոմսուհի Դոլինգոն դե Գրացի զբաղմունքները» (Կատրին Բինե)
- 1985 : «Հեռու երկիր» (Լյուկ Բոնդի)
- 1985 : «Դետեկտիվ» (Ժան Լյուկ Գոդար)
- 1986 : «Հայտարարված մահի ժամանակագրությունը» (Ֆրանչեսկո Ռոզի)
- 1987 : «Սատանայի արևի տակ» (Մորիս Պիալա)
- 1987 : «Ծովահրեշ 3» (Նիկոլո Անտինարի)
- 1988 : «Կամիլլա Կլոդել» (Բրյունո Նյուիտտեն)
- 1989 : «Մարիայի լավ լուրը»
- 1992 : «Կազանովայի վերադարձը» (Էդուար Նյերմանս)
- Alain Cuny. Le désir de parole: conversations et rencontres avec Alfred Simon. Lyon: Manufacture, 1989 (переизд. 2000)
- Fabre B. Une amitié: à la mémoire d’Alain Cuny. Paris: Séguir, 1999